ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաղեստինը ստացավ ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ 11/30/2012 14:30 | Միջազգային լրահոս
Նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 138 «կողմ», 9 «դեմ» և 41 «ձեռնպահ» ձայներով ընդունել է Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ տալու մասին բանաձևը: Հայաստանը կողմ քվեարկած երկրների շարքում է:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի համաձայն, բանաձևին կողմ են քվեարկել Ֆրանսիան, Ավստրիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ղրղըզստան, Ուզբեկստանը և Ղազախստանը:
Դեմ քվեարկածների թվում են Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ն, Չեխիան, Պանաման:
Բանաձևի ընդունմանը ձեռնպահ են եղել, մասնավորապես, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, Ռումինիան:
Ուկրաինան քվեարկությանը չի մասնակցել:
Բանաձևում, մասնավորապես, ասված է, որ Գլխավոր ասամբլեան «կրկին վերահաստատում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման և 1967թ.-ից օկուպացված պաղեստինյան տարածքում Պաղեստին պետության անկախության իրավունքը»:
Ընդունված փաստաթղթում նաև հույս է հայտնվում, որ Անվտանգության խորհուրդը դրական լուծում կտա Պաղեստինի` իրեն ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ տալու մասին 2011թ.-ի սեպտեմբերի 23-ի դիմումին: Նաև ընդգծվում է մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շրջանակներում բանակցությունների վերսկսման և արագացման անհրաժեշտությունը:
Նշենք, որ Պաղեստինը ՄԱԿ-ում մինչ այդ ուներ դիտորդի կարգավիճակ, սակայն Գլխավոր ասամբլեայի նախկին որոշման մեջ ամրագրված չէր, որ այդ կարգավիճակը նրան տրված է որպես պետության:
Նոյեմբերի 29-ին նշվող` Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է, որ բանակցային գործընթացի «նպատակը շարունակելու է մնալ արդար և տևական խաղաղության իրագործումը, ինչին ձգտում էին պաղեստինցիներ և իսրայելացիների սերունդները, խաղաղություն, որ վերջ կդնի 1967թ. սկսված բռնագրավման, վերջ կդնի հակամարտությանը և կապահովի, որ անկախ, կենսունակ ու ինքնիշխան Պաղեստին պետությունը գտնվի անվտանգ Իսրայել պետության կողքին»:
«Ես կոչ եմ անում Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներին ցույց տալ խորաթափանցություն ու վճռականություն: Ես նաև կոչ եմ անում միջազգային հանրությանը օգնելու նրանց ձևավորել վստահելի քաղաքական ուղի, որը կհամապատասխանի երկու կողմերի օրինական ձգտումներին: Ես խոստանում եմ իմ իշխանության սահմաններում անել ամեն ինչ այս նպատակին աջակցելու համար»,-ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում
- 05/05/2024 22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից
- 05/05/2024 21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն