ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ծառահատումները սպառնում են ազգային անվտանգությանը 11/22/2012 14:15 | Վերլուծություններ
2012 թ. Համաշխարհային բանկի կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալներով` աշխարհում անտառների անօրինական հատումների մեծ մասը բաժին է ընկնում Ինդոնեզիային, Մադագասկարին և Արևմտյան Աֆրիկայի երկրներին:
ՀԲ հրապարակած զեկույցի համաձայն` անօրինական անտառահատումների արդյունքում օրինախախտների անօրինական եկամուտները հասնում են տարեկան 15 մլրդ ԱՄՆ դոլարի: Ընդ որում, անօրինական անտառահատումները մեծապես իրականացնում են կազմակերպված հանցավոր խմբերը:
Հայաստանի անտառները ևս ապահովագրված չեն նմանօրինակ «արշավախմբերից»: Վերջին դեպքը նոյեմբերի 7-ին էր, երբ Սևան-Գավառ մայրուղուց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 1949 թ. ծնված Էդիկ Թամրազյանը և 1974 թ. ծնված Դավիթ Հարությունյանը և Թամրազյանի վարած «ՄԱԶ-5549» մակնիշի բեռնատարը:
Մեքենայի զննությամբ բեռնախցում հայտնաբերվել է ընդհանուր 441.000 դրամ արժողությամբ 2,1 խմ հաճարի կիսաչոր վառելափայտ և նույն ծառատեսակի 4,2 խմ տախտակ, որոնց վերաբերյալ փայտանյութի տեր Դ. Հարությունյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Միամտություն կլինի մտածել, որ սա նրանց սեփական նախաձեռնությունն է եղել, կամ էլ առաջին և միակ դեպքը: Հարցին իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները, սակայն կա մեկ այլ վտանգ, որն ուղղակիորեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը:
Մասնավորապես` անտառահատումը անկախ նրանից՝ այն կազմակերպվա՞ծ, թե տարերային բնույթ է կրում, հարցականի տակ է դնում մարդկանց անվտանգությունը, քանի որ անտառապատ գոտիների վերացումն ազդում է նաև կենդանական աշխարհի կյանքի, կենցաղի ու վարքագծի վրա:
Մասնավորապես անտառներում բնակվող կենդանիները կորցնում են կողմնորոշումը, կեր փնտրելու նպատակով դուրս են գալիս այսպես ասած՝ բաց միջավայր և սկսում են հարձակվել մարդկանց ու տնտեսությունների վրա:
Սա դժվար թե առանձնապես անհանգստացնի ապօրինի ծառահատումներով զբաղվողներին, բայց գյուղական համայնքների համար գայլերի հարձակումներին դիմակայելը կյանքի ու մահվան կռիվ է դարձել:
Սկսած 2011 թվականից գայլերի թվաքանակի կարգավորման համար Կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար է հատկացնում: 2012 թ. այդ գումարը կազմել է 20 մլն դրամ: Որսած յուրաքանչյուր գայլի դիմաց բնապահպանության նախարարությունը որսորդին վճարում է 100 հազար դրամ: Առաջին հայացքից ամեն ինչ արվում է գայլերի «արշավներից» մարդկանց փրկելու համար, բայց դա ընդամենը առաջին հայացքից:
«Pastinfo.am»-ի այն հարցին, թե անտառահատումները ի՞նչ ազդեցություն են ունենում կենդանիների վարքագծի վրա, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը պատասխանեց. «Ինչպես բոլոր բնական էկոհամակարգերը, այնպես էլ անտառային էկոհամակարգը մեծ ազդեցություն է թողնում կենդանական աշխարհի, հատկապես` խոշոր ողնաշարավոր կենդանատեսակների կենսագործունեության վրա:
Անտառային կենսազանգվածը համարվում է կենդանատեսակների համար որպես սնման միջոց և բնակմիջավայր: Ուստի ինտենսիվ անտառահատումներից խիստ տուժում են ինչպես թռչնաշխարհը, այնպես էլ խոշոր ողնաշարավոր կենդանատեսակները: Էկոհամակարգերի տարրերի կառուցվածքային փոփոխությունն իր հերթին դառնում է սննդային շղթայի ֆունկցիոնալ խախտման պատճառ»:
2012 թ. մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին զարմացրել էր այն, որ վերջին օրերին մարզերում գայլերը հարձակվում են գյուղացիների ոչխարների վրա:
«Մեզ համար անսովոր է, ձմեռային սեզոն չէ, կերի խնդիր չկա, սակայն տարբեր առիթներով տեղեկանում ենք գայլերի հարձակման մասին»,- ասել էր նախարարը:
Նրա տեղեկացմամբ` եթե անհրաժեշտություն և մարզպետարանների կողմից առաջարկություն լինի, նախարարությունը գայլերի որս կատարելու լրացուցիչ թույլտվություն կտա:
Ստացվում է, որ ապօրինի ծառահատումները կրկնակի հարված են հասցնում պետությանը: Նախ խախտվում է էկոհամակարգի հավասարակշռությունը, որն ուղղակիորեն սպառնում է հասարակության անվտանգությանը, երկրորդ, որն ամենազավեշտալին է` պետական մարմինները հարցն արմատապես լուծելու փոխարեն, նորից գնում են «հատվածային լուծումների» ճանապարհով: Շրջանցում են պրոբլեմն առաջացնող հիմնական պատճառը, նորից հույսը դնում պետական միջոցների վրա և պետբյուջեի գումարների հաշվին գյուղացու ուսերին դնում սեփական անվտանգության ապահովման հարցը:
Արմինե Գրիգորյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն