Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը

Համեմատելի հանգամանքներում հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը 11/21/2012   13:38  |  Վերլուծություններ

ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչությունը ընդդեմ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության ներկայացրել է դատական հայց, խնդրելով, որ, ըստ համապատասխան ակտի վերջինիցս գանձվի 117.781.795 դրամ:

ՀՀ վարչական դատարանը արձակում է այդ գումարը վճարելու կարգադրություն: Բայց պատասխանող կողմը ներկայացնում է հակընդդեմ հայց՝ ՊԵԿ-ի վարչական ակտը անվավեր ճանաչելու կամ փոփոխելու վերաբերյալ, որի արդյունքում դատարանում հանդես են գալիս նոր հանգամանքներ:

Այս պատմությունն սկսվում է այն պահից, երբ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունը իրացնում է Երևանի գրեթե կենտրոնում, միմյանց հարևան հասցեներում գտնվող 2 անշարժ գույք` վարչական շենքերով, պահեստամասերով, ջրամղիչ կայանով ու հողամասերով: Առևտրային գործարքն, անշուշտ, տեղի է ունենում: Սակայն, բանն այն է, որ դրան անմիջապես հաջորդում է ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտությունը ստուգելու հանձնարարագիրը։

Իրոք, պարզվում է, որ ընկերությունը անշարժ գույքը վաճառելու համար իր իսկ կողմից նշանակված գների մասին հարկային մարմիններին տեղեկություն չի ներկայացրել: Անշարժ գույքի առևտրի այս անհայտ մասը պարզելու նպատակով հարկային տեսչությունը հարցում է կատարում գնահատող մի շարք ընկերությունների, որոնք խորհրդատվական կարգով տրամադրում են «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության կողմից վաճառված անշարժ գույքի իրական արժեքի մասին տեղեկատվություն: Համաձայն այդ տեղեկատվության ընկերությունն առք ու վաճառքի փաստաթղթերում մի քանի անգամ ավելի պակաս գներ է ներկայացրել վաճառված անշարժ գույքի վերաբերյալ, քան դրանց իրական շուկայական արժեքն է:

Հիմք ընդունելով երրորդ անձանցից ստացված այդ տեղեկությունը, ղեկավարվելով համապատասխան իրավական փաստաթղթերով և համաձայն սահմանված կարգի` հարկային մարմինն ինքնուրույն է հաշվարկում «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հարկային պարտավորությունները: Դրա արդյունքում ստացվում է մի թվաբանություն, որի համաձայն էլ ընկերությանն առաջադրվել է վճարել 117.701.795 ՀՀ դրամի շահութահարկի և ԱԱՀ-ի գումար։

Իսկ հակընդդեմ հայցում «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունը նշում է, որ տեսչությունը որևէ գրավոր ապացույց չունի, որով կհաստատի գույքի գնահատման փաստաթուղթ պահանջելու հանգամանքը:

Սրան ի պատասխան դատարանն արձանագրում է, որ «եթե ստուգումն իրականացնող մարմինը, ըստ ընկերության, չի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, ապա հարց է ծագում, թե ինչպես է հարկային մարմինն ստուգման ենթարկել ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և հայտնաբերել ակտում արձանագրված խախտումները»։ Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ «Ընկերության տնօրենը հենց ստուգման ընթացքում չի ներկայացրել խորհրդի որոշումը», քանի որ դա ակնհայտ է` «այն ստուգման պահին առկա չէր...»:

Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ ամենայն հավանականությամբ գույքն օտարվել է ավելի բարձր գներով, սակայն հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով պայմանագրերում, ինչպես նաև հարկային տեսչություն ներկայացված հաշվարկներում և հաշվետվություններում ընկերությունը նշել է այլ գին, որն էականորեն տարբերվում է գույքի իրական արժեքից։

Դատարանը հիշատակում է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: Օրինակ, այդ իրավական փաստաթղթի 22-րդ հոդվածի 1-ին մասով հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողները:

Բացի այդ, հիշատակում են նույն օրենսգրքի նաև այն հոդվածները, որոնք սահմանում են «օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված իրացման փաստացի գների և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի տարբերությունը»։ Նման տարբերությունները օրենքը դիտարկում է որպես էական իրավական շեղում, որը և արձանագրվում է այս գործի վարույթում: Այդ մասով դատարանն արձանագրում է, որ «Տվյալ դեպքում նշված շեղումն առկա է»։

Անշուշտ, արձանագրվում է նաև այն հանգամանքը, որ, եթե անշարժ գույքը օտարվում է իրական գնից ցածր արժեքով, ապա դա սեփականատիրոջ իրավունքն է, քանի որ նա կաշկանդված չէ «գույքն իր հայեցողությամբ որոշված գնով օտարելու հարցում»։ Սակայն, դատարանը միաժամանակ նշում է, որ նման օբյեկտների առք ու վաճառքի կամ այլ գործարքների դեպքում հարկային պարտավորվածությունները կատարվում են ընդունելով «համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը»։

Այս և իրավական մի շարք այլ հիմնավորումների հիման վրա, որոնց մեջ հիշատակելի են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 30.11.2006 թվականի համապատասխան նախադեպային որոշումներում արտահայտած իրավական հիմնավորումները, դատարանը նաև արձանագրում է, որ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և պահանջն ակնհայտ անհիմն է։

Բայց, միաժամանակ, դատարանը նշում է, որ հարկային պարտավորությունների մասով հայցվոր կողմը հավատարիմ է մնացել օրենսդրության պահանջներին և շահութահարկի գծով «որևէ խախտում թույլ չի տրվել»: Իսկ ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկատեսակին, ապա «Տեսչությունն ընկերության նկատմամբ թույլ է տվել օրենսդրական դրույթների խախտումներ և անհիմն հաշվարկել է լրացուցիչ ոչ օրինական հարկային պարտավորություն...»: Այսպես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ուժով գույքի շուկայական արժեքի սահմանումը պատկանում է ընկերության խորհրդի իրավասությանը և տեսչությունն ընկերության նկատմամբ թույլ է տվել օրենսդրական դրույթների խախտումներ և անհիմն հաշվարկել է լրացուցիչ ոչ օրինական հարկային պարտավորություն։

Դատարանը, քննության ընթացքում լսելով կողմերի ներկայացուցիչներին, «գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում» հանգում է այն մտքին, որ հայցը և հակընդդեմ հայցը ենթակա են բավարարման մասնակի: Միաժամանակ արձանագրվում է, որ «Սույն վեճի լուծման համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները կազմվել կամ վարվել են սխալ» և «արդյոք թաքցվել կամ պակաս է ցույց տրվել հարկվող օբյեկտը»: Հիշատակվում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը։

Արձանագրվում է, որ գործին մասնակցող անձանց կողմից չի վիճարկվել այն փաստը, որ ակտում նշված անշարժ գույքը, այդ թվում նաև` շենքերն ու շինություններն օտարվել են հաշվարկ-հաշվետվություններում նշված գնով, որը պակաս չի եղել կադաստրային արժեքից։

Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները կայացնում է վճիռ, որի համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության հայցը բավարարվում է մասնակի: Այսինքն՝ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության կողմից կազմված ակտի, բռնագանձվում է ավելացված արժեքի հարկի գծով առաջադրված պարտավորությունը /58.946.845 ՀՀ դրամ/: Բայց ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության հայցը` մնացած մասով, մերժվում է:

Մասնակիորեն բավարարվում է նաև «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հակընդդեմ հայցը: Այն անվավեր է ճանաչում ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության կողմից շահութահարկի գծով պարտավորության առաջադրումը: Իսկ «Էլեկտրաճշգրիտսարք» ԲԲ ընկերության հակընդդեմ հայցը` մնացած մասով, մերժվում է։

Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]