Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան

ՌԴ պաշտպանության նախարարությունը տնտեսական աղմուկի մեջ է 10/30/2012   17:56  |  Միջազգային լրահոս

Հոկտեմբերի 25-ին ՌԴ-ում հայտնի դարձան «Оборонсервис» ընկերության աշխատակիցների դեմ հարուցված 5 քրեական գործերը: Համաձայն քննության վարկածի, ընկերությունը չափազանց ազատ է վարվել ՌԴ պաշտպանության նախարարության անշարժ գույքի և հողերի հետ: Իրականացվել են խուզարկություններ նախարարության գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենիա Վասիլևայի բնակարանում, ով ապրում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ նույն շենքում:

Անատոլի Սերդյուկովն այնքան էլ հայտնի անձ չէ եղել միջին ռուսաստանցու համար: Պարզապես շատերը գիտեն, որ նա ինչ-որ ժամանակ զբաղվել է կահույքի առևտրով և, հետո, շատ անսպասելի, դարձել է ՌԴ պաշտպանության նախարար:

Կրասնոդարի երկրամասում ծնված Անատոլի Սերդյուկովը 1984թ.-ին ավարտել է Լենինգրադի սովետական առևտրի ինստիտուտը: Դրանից հետո զբաղեցրել է այդ ոլորտի ղեկավար պաշտոններ: Նախ նա նշանակվել է «Լենմեբելտորգի» խանութներից մեկի ղեկավար, իսկ ավելի ուշ նույն ոլորտի հաստատություններում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոններ:

Նրա կյանքում բեկումնային դարձան 1990-ական թվականները, երբ որոշեց հեռակա կարգով ձեռք բերել երկրորդ՝ իրավաբանի մասնագիտություն: Հենց այս հարթության վրա էլ Ա. Սերդյուկովը հանդիպեց Ռուսաստանի ապագա վարչապետ Վիկտոր Զուբկովի դստերը՝ Յուլիային:

Յուլիան մեկ անգամ արդեն ամուսնացել և բաժանվել էր: Իսկ Սերդյուկովն ստիպված էր անցնել ուսանողական տարիների իր կնոջից հեռանալու ոչ դուրեկան արարողակարգով: Ի վերջո, Սերդյուկովն ամուսնացավ իր կամային ամուր հատկանիշներով հայտնի գեղեցկուհի Յուլիա Զուբկովայի հետ:

2000 թ.-ին Սերդյուկովն անցավ աշխատանքի հարկային մարմիններում: Իսկ երբ նրա նոր աները գլխավորեց ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը, փեսան, շատ չանցած, դարձավ նորաստեղծ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը: 2007թ.-ին Զուբկովը դարձավ ՌԴ վարչապետ, իսկ Սերդյուկովը՝ պաշտպանության նախարար: Այս տարօրինակ նշանակումը երկրի ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ բանակին անհրաժեշտ է տնտեսագետ, որը կկարգավորի ֆինանսավորման ոլորտը:

2008-ին հայտարարվեց զինվորական բարեփոխումների սկզբի մասին: Այդ միջոցառումը ենթադրում էր բանակն ազատել ոչ մասնագիտական ակտիվներից: Պլանավորվում էր վաճառել հողերը և շինությունները, որոնք ավելի արդյունավետ կարող էին օգտագործել քաղաքացիական ղեկավարները: Հենց այս բարեփոխումների շրջանակներում էլ ստեղծվեց «Оборонсервис» հոլդինգը, որի մեջ էին ներառված 9 սուբհոլդինգներ: Ենթադրվում էր, որ նորաստեղծ այս կառույցը պետք է զբաղվի բանակի սպասարկմամբ և սպաներն այլևս չեն շեղվի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ տեխնիկայի նորոգումը կամ ջրմուղներում վթարների վերացումը: Սակայն հենց սկզբից մարդիկ նկատեցին, որ «Оборонсервис»-ն այնքան էլ բարեհաջող չի կատարում իր պարտականությունները:

Բացի այն, որ պատշաճ մակարդակով չէին կատարվում զինվորական ավանների, շարժական և անշարժ գույքի հետ կապված անհրաժեշտ սպասարկման աշխատանքները, այլև, ինչպես ասում է ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը բարեփոխումների հետևանքով զինվորական տեխնիկայի նորոգումը զգալիորեն թանկացավ: Ըստ նրա, օրինակ, «Եթե ավիաձեռնարկության վրա վերանորոգումը նախկինում նստում էր 12-15 մլն ռուբլի, ապա հիմա՝ 15-30 մլն»:

Սերդյուկովի և նրա տիկնոջ Յուլիա Զուբկովի գործունեության մեջ առանձնակի տեղ ունեն այսպես կոչված «Սերդյուկովի ամազոնուհիները»: Սրանք իրենց կամային հատկանիշներով գրեթե հավասար են նախարարի կնոջը՝ Յուլիային: Օրինակ, «Էքսպերտ» իրավական օժանդակության կենտրոնի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Սմետանովան ձերբակալվել է Սամարայում 4 զինվորական առևտրի /военторг/ շենքերը խարդախությամբ վաճառելու ժամանակ, որտեղ «Էքսպերտ» -ը հանդես է եկել միջնորդի, իսկ «Оборонсервис» հոլդինգը գնորդի դերում:

Զինվորականների վկայությամբ «Սերդյուկովի ամազոնուհիները» աչքի չեն ընկնում բնավորության մեղմությամբ. «Կոպտում են, ստորացնում, հայհոյում գնդապետներին և նույնիսկ գեներալներին»,- ասել է լրագրողներին բացահայտվել չցանկացող մի զրուցակից: Իսկ ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության նախկին պետ Վիկտոր Բարանեցն ասել է, որ «զինվորական հագուստով մարդկանց նրանք ընկալում են որպես «կանաչ մարդուկների», որոնց հետ կարելի է վարվել ինչպես կփչի նրանց խելքին»:

Հոկտեմբերի 25-ին հարուցված քրեական գործերի շրջանակում կատարված հաշվարկներում պարզվել է, որ միայն 8 օբյեկտների հետ կատարված խարդախ գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասը գնահատվում է 3 մլդ ռուբլի: Նշենք, որ նման օբյեկտների ընդհանուր թիվը չի նշվում:

Քննության վարկածով «Оборонсервис»-ը պարբերաբար դաշնային հողերից առանձնացրել է հողեր և շինություններ, բյուջեի հաշվին կառուցել է թանկարժեք շինություններ կամ կատարել վերանորոգում, իսկ հետո էժան գներով վաճառել իր վերահսկողության տակ գտնվող ֆիրմաներին:

Գործի հարուցումից հետո կատարվել են բազմաթիվ խուզարկություններ: Դրանից չեն խուսափել նաև «Սերդյուկովի ամազոնուհիները»: Օրինակ, երբ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները խուզարկություն են կատարել Սերդյուկովի հարևանուհու՝ Եվգենիա Վասիլևայի բնակարանում, նախարարը եկել և պահանջել է, որ իրեն պաշտոնապես ընդգրկեն խուզարկության մասնակիցների կազմում: Իսկ երբ իմացել է, որ խուզարկում են նաև Զնամենկա փողոցում գտնվող «Оборонсервис»-ի գրասենյակը, սլացել է այնտեղ: Իսկ Վասիլևայի բնակարանից քննիչները բռնագրավել են 3 մլն ռուբլի, 120 հատ ոսկե մատանի, հնաոճ զանազան իրեր, 10 նկար, որոնցից ըստ փորձագետների միայն 2-ն են գեղարվեստական արժեք ներկայացնում:

Սերդյուկովը հոկտեմբերի 25-ի ՌԴ կառավարության նիստին չի մասնակցել: Նման բան կառավարության անդամները կարող են անել միայն շատ հարգելի դեպքերում: Այնուամենայնիվ, նա նիստին ուղարկել է իր տեղակալին: Ինքը այդ ժամանակ մեկնել է Նովո-Օգարևո, որտեղ հանդիպել է երկրի նախագահին: Այդ հանդիպումը տևել է 15 րոպե: Լրագրողներն այդ մասին շատ քիչ բան գիտեն: Հաղորդվում է, որ Պուտինը հանձնարարել է նախարարին ամեն կերպ աջակցել քննությանը: Բացի այդ, չգիտես ինչու, Սերդյուկովը թռել է Կուբան: Այդ ընթացքում, թռուցիկ շփվելով լրագրողների հետ, նա «Оборонсервис»-ի մասին ասել է, որ «Այդ հոլդինգը ռուսական օրենսդրության համաձայն համարվում է ինքնուրույն կոմերցիոն կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, որը կանոնակարգում է ինչպես զինված ուժերին, այնպես էլ այլ պատվիրատուներին ծառայություններ մատուցելու նրա գործունեությունը»:

Նշենք, որ «Оборонсервис»-ի միակ սեփականատերը ՌԴ Պաշտպանության նախարարությունն է:

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Մինչև այժմ անհայտ է յուրացումների մասին հարցը: Ըստ որոշ լրատվամիջոցների 5 քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է 2 մարդ: Մյուսները հաղորդում են, որ ձերբակալվածներ չկան: Սակայն այս մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն արդեն հանդես է եկել Սերդյուկովի պաշտոնաթողության պահանջով: «Վստահ եմ, եթե Սերդյուկովի փոխարեն լիներ բանակում ծառայած սպա, նա այլևս անհնար կհամարեր շարունակելու նախարարի պարտականությունների կատարումը»,-հայտարարել է դումայի կոմունիստական խմբակցության անդամ Անատոլի Լոկոտը:

Նշենք, որ որոշ փորձագետներ գտնում են, որ վաճառված օբյեկտների գներն այնքան էլ շատ չեն իջեցվել, որքան դա ներկայացնում է քննությունը: Կրկնակի փորձաքննությունից հետո, նույնիսկ ենթադրվում է, որ քրեական գործը կարող է շատ ավելի պակաս լուրջ լինել:

Կա նաև երրորդ կարծիքը, որի համաձայն Վասիլևայի տան խուզարկությունը պետք է դիտարկել որպես «պատերազմի հայտարարություն», որի վերջնական նպատակը Սերդյուկովին պաշտոնանկ անելն է:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]