Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան

Ֆինանսական հաշտարար. «2012 թ. քաղաքացիների բողոքների 100 տոկոս աճ է գրանցվել» 10/27/2012   13:21  |  Վերլուծություններ

«Pastinfo.am-ի» հարցերին պատասխանում է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

-Ե՞րբ է հիմնադրվել ֆինանսական հաշտարարի ինստիտուտը և ո՞րն է նրա նպատակը:

-Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը հիմնադրվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա:

Ինստիտուտի հիմնական նպատակը, ինչպես ամրագրված է օրենքով, ֆիզիկական սպառողների իրավունքների շահերի պաշտպանությունն է: Ինստիտուտի դեռ ձևավորման սկզբում ուսումնասիրվեց բազմաթիվ երկրների փորձը: Միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև Եվրոպական Միության չափորոշիչների հիման վրա ձևավորվեց ֆինանսական հաշտարարի գրասենյակը: Շատ կարևոր էր, որ բոլոր սկզբունքները ներդրվեցին միջազգային չափորոշիչներին համապատասխան, քանի որ դա օգնեց միջազգային ասպարեզում ճանաչում ստանալ:

Այսօր մեր գրասենյակը ճանաչված է ամբողջ աշխարհում: 2012-ին առաջին անգամ հրավիրվեցինք մասնակցելու միջազգային օմբուդսմենների համաշխարհային ցանցի տարեկան ժողովին ոչ թե որպես անդամ և մասնակից, ինչպես նախորդ տարիներին, այլև որպես խոսնակ: Հաշտարարը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք շատ հետաքրքրել էին մեր գործընկերներին:

- Իսկ միջազգային ասպարեզում լայն ճանաչում ունեցող գրասենյակը որքանո՞վ է ճանաչում ձեռք բերել Հայաստանի ներսում:

-Երկրի ներսում գործունեության սկզբում շատ տխուր պատկեր էր: Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիները խնդիրներ ունեն ֆինանսական գրագիտության, կրթվածության առումով: Դա այն մեծ խնդիրն էր, որին մենք ընդհարվեցինք գործունեության առաջին իսկ օրվանից: Հասկացանք, որ պետք է դրա դեմ պայքարել, այլապես գրասենյակը ճանաչում չի ունենա: Իհարկե մեզ ավելի շատ հետաքրքրում էր գրասենյակի՝ քաղաքացիների կողմից ճանաչված լինելու հանգամանքը: Սկզբում մեզ չէին վստահում, կասկածով էին դիմում, անգամ ֆինանսական կառույցներն էին կասկածում, որ գրասենյակը կկայանա: Կոնկրետ նպատակներ դրեցինք մեր առջև, գործողությունների հստակ ծրագիր մշակեցինք, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք և ինչի ենք ուզում հասնել:

Այսօր մենք հասել ենք ցանկալի արդյունքին. մեզ ճանաչում են: Այդ մասին է վկայում ոչ միայն մեզ դիմողների թվային, այլև որակական աճը: Սկզբում մեզ դիմում էին ամենատարբեր հարցերով՝ կոմունալ վճարներ, ամուսնալուծություն, ալիմենտի խնդիր … Մի խոսքով, որտեղ տեսնում էին ֆինանս բառը՝ դիմում էին մեզ: Աշխատում էինք յուրաքանչյուր հաճախորդի հետ, լսում էինք յուրաքանչյուրի խնդիրը, իրավաբանական խորհրդատվություն տալիս և ուղղորդում համապատասխան մարմին: Հաճախորդներից բացի, սկսեցինք աշխատել նաև ֆինանսական կազմակերպությունների հետ: Նրանց հետ աշխատանքը բավական նպաստեց մեր գործունեությանը: Օրինակ, երբ քաղաքացին բողոքով դիմում էր բանկ, սպասարկողն արդեն նրան ուղղորդում էր մեր գրասենյակ:

2011-2012 թթ. համար մշակվեց թիրախային խմբերին նպատակաուղղված սպառողների ֆինանսական կրթության ծրագիր, որում ընդգրկվեցին 5 խոշոր թիրախային խմբեր՝ ավագ դպրոցի աշակերտներ, ֆինանսական պրոդուկտներից օգտվողներ, ուսանողներ /երիտասարդություն, տարեցներ, ԱՊՊԱ համակարգի մասնակիցներ:

2013-ին ծրագրում ենք օրակարգում ներդնել նաև բժշկական ապահովագրության և կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կրթական ծրագրեր:

-Ո՞վ և ո՞ր դեպքում կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ:

- Եթե որևէ ֆինանսական ծառայությունից օգտվելիս խախտվել է անձի՝ որպես սպառողի իրավունքը, կամ եթե անձը դիմել է տվյալ կազմակերպության ծառայությունից օգտվելու համար ու այդ փուլում խախտվել է իր իրավունքը, նա կարող է դիմել հաշտարարի գրասենյակ:

Օրինակ, եթե քաղաքացին որևէ խնդիր ունի ապահովագրական ընկերության հետ կապված, ասենք՝ ընկերությունը չի փոխհատուցել նրա գույքին՝ ավտոմեքենային պատճառված վնասը այն հիմնավորմամբ, որ նա ժամանակին տեղյակ չի պահել ճանապարհային ոստիկանությանը կամ ժամանակին չի ահազանգել ապահովագրական ընկերություն, քաղաքացին իրավունք ունի դիմելու մեր գրասենյակ:

-Գրասենյակ դիմողների աճ նկատվո՞ւմ է: Եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դիմողների աճ նկատվում է: 2011 թ. համեմատ 2012 թ. գրանցել ենք քաղաքացիների բողոքների 100 տոկոս աճ: Դա առաջին հերթին պայմանավորված է քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ: Մարդիկ ավելի իրազեկ են դարձել իրենց իրավունքների առումով, բարձրացել է նաև նրանց վստահությունը գրասենյակի նկատմամբ: Երբ օրինակ մեկը փոխհատուցում է ստանում, չեք պատկերացնի, թե հաճախորդների ինչ հոսք է տեղի ունենում: Իհարկե, դիմողների քանակի աճը կապված է նաև գոյություն ունեցող ֆինանսական ծառայությունների քանակի մեծացման հետ:

Մեր նպատակը միայն հաճախորդի և կազմակերպության միջև վեճի լուծումը չէ: Մենք նաև կանխարգելիչ գործառույթ ենք իրականացնում: Եթե մենք մի հաճախորդի մասով արձանագրում ենք խնդիր, դա արդեն սթափեցնում է ֆինանսական կազմակերպություններին: Արձանագրվող օրենսդրական խնդիրների մասին նամակով դիմում ենք տվյալ ֆինանսական կազմակերպությանը:

Պատկերացնու՞մ եք ինչ կլինի, եթե հազարավոր հաճախորդներ մեկ կազմակերպության դեմ բողոք գրեն: Այդ կազմակերպությունը գույքային մեծ վնաս կկրի, նա բնականաբար չի կարող բոլորին պատճառած խնդիրներին փոխհատուցում տալ: Այդ պատճառով ավելի նպատակային է, որ նրանք հաճախորդների հետ երկխոսություն ունենան: Պայմանագիրն են փոխում, հաշտության եզրեր են գտնում, այդկերպ դաշտը կարգավորվում է: Դա ավելի լավ է, քան պատժելու մեթոդը:

-Կա՞ն օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտներ են առաջացնում:

-Մեր օրենսդրության վերաբերյալ մի փաթեթ ենք ներկայացրել Կենտրոնական բանկ: Խնդիրներ ունենք արձանագրած նաև մի քանի օրենքներում: Դրանք զուգահեռ քննարկվում են ԿԲ-ում:

-Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջոցով վեճերի լուծումն ինչու՞ է ավելի հարմար, քան ավանդականը՝ դատարան դիմելը:

-Նախ՝ գրասենյակի գործունեության հիմնական սկզբունքն այն է, որ այն անվճար է: Նման կառույցները կոչվում են այլընտրանքային դատական մարմիններ: Եթե ուսումնասիրենք եվրոպական դատարանի կամ միջազգային տարբեր ատյանների դատական գործերը, կտեսնենք, թե միջազգային հանրությունը որքան է սրա վրա շեշտադրում կատարում:

Ինչո՞ւ: Քանի որ ֆինանսական հաշտարարի գրասենյակն այլընտրանքային մարմին է: Գրասենյակի հիմնական նպատակը դատական համակարգին որպես այլընտրանք հանդես գալն է: Դատական համակարգն այսօր ավելի ծանրաբեռնված է, այնտեղ գործընթացներն ավելի ծանր են և ավելի երկարաժամկետ, բացի այդ՝ դատական համակարգին դիմելիս հասարակ քաղաքացին որպես կանոն իրավաբանական օժանդակության կարիք ունի: Դրա համար էլ մարդիկ ստեղծել են նման կառույց, որին որպես մասնագետ վստահում են:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակում գործընթացը շատ արագ է: Եթե դատական մարմինների գործերի քննության ժամկետը 3 տարի է, մեր դեպքում 28 աշխատանքային օրերի ընթացքում է վեճը լուծվում:

- Ձեր որոշումները բողոքարկվու՞մ են:

- Ոչ, մինչ օրս ոչ մի որոշում չի բողոքարկվել: Նման նախադեպ չունենք ոչ ֆինանսական կազմակերպությունների, ոչ հաճախորդների կողմից: Ի դեպ, միշտ չէ, որ հաճախորդները մեզանից գոհ են հեռանում: Եթե հաճախորդը դիմում է մեզ, միշտ չէ, որ դա նշանակում է ֆինանսական կազմակերպությունը սխալ է: Կան իրավիճակներ, որ ֆինանսական կազմակերպությունները բացարձակ ճիշտ են: Բնականաբար այս դեպքում հաշտարարը մերժում է քաղաքացու դիմումը, իսկ հաճախորդն իրավունք ունի դատարան դիմել:

Բայց մենք փորձում ենք հետևել, թե ինչ ելք է լինում, երբ նա մեզ դիմելուց հետո դիմում է դատարան: Որպես կանոն՝ դատարաններում քաղաքացու՝ մեր կողմից մերժված դիմումը ևս մերժվում է՝ նույն հիմնավորումներով, ինչով մերժել էր հաշտարարը: Դա ևս մեկ պատճառ է, որ քաղաքացին վստահի հաշտարարի ինստիտուտին:

-Գոյություն ունի նաև ավտոապահովագրության բյուրո: Քաղաքացին ո՞ր դեպքերում պետք է դիմի բյուրո, որ դեպքերում՝ հաշտարարի գրասենյակ:

- Բյուրոյին դիմելու դեպքերը հստակ են, օրինակ երբ վնաս պատճառող կողմի ԱՊՊԱ պայմանագիրը դադարեցվել է, կամ վնաս պատճառողն անձնական վնասների դեպքում անհայտ է և այլն: Օրենքում հստակ նշված են այն հիմքերը, թե բյուրոյի երաշխավորման ֆոնդից որ դեպքերում է փոխհատուցում կատարվում:

Այժմ անդրադառնանք այն հարցին, թե որն է Հաշտարարի գրասենյակի դերակատարությունը:

Ինչպես մյուս բոլոր դեպքերում, Հաշտարարի գրասենյակն իրավասու է ընդունել դիմումներ թե՛ տուժողներից, թե՛ մեղավոր վարորդներից: Ընդ որում` տուժողներից (վնաս կրած անձանցից), եթե նրանց պատճառված վնասը չի հատուցվում վնաս պատճառած անձի ապահովագրական ընկերության կողմից կամ հատուցումը չհիմնավորված ձգձգվում է, կամ վնասների չափի վերաբերյալ կա անհամաձայնություն:

-Որքանո՞վ է բանկային ոլորտը ներգրավված ձեր գործունեության մեջ: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ են այդ ոլորտի հետ խնդիրները ունեցող քաղաքացիները:

-2011-2012թթ. մեր վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս. հատկապես պայմանավորված 2011թ. ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: 2011-ին ապահովագրական ընկերությունների դեմ ունեցել ենք 68 բողոք, 2012-ին՝ 193: Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված ընդհանուր բողոքների մեջ տեսակարար կշիռ ունեն ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքները: 47,22 տոկոս եղել է 2011-ին, 72,28 տոկոս՝ 2012-ին:

-Ինչո՞վ եք դա բացատրվում:

- Ապահովագրական ծառայությունների աճով, մասնավորապես, 2011թ. ԱՊՊԱ համակարգի և 2012թ. բյուջետային համակարգի աշխատակիցների առողջության ապահովագրության ծրագրի ներդրմամբ:

- Ապագայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր ունեք:

- Քանի որ հաճախորդների թիվն ավելանում է` ծրագրերը շատ են: Նախ մտածում ենք մեր կողմից իրագործվող ծրագրերի զարգացման մասին: Այսպես, առաջիկայում Հաշտարարին դիմողների նոր խումբ է առաջ գալու: Ներդրվելու է կենսաթոշակային կուտակային համակարգը. այս թիրախային խմբի ուղղությամբ պետք է աշխատենք 2013-2014 թթ.:

Մեր հիմնական ծրագրերն ուղղված են լինելու այդ ոլորտում կրթական աշխատանքներ իրականացնելուն: Սպառողների կրթման ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներից մեզ խնդրում են ծրագիրը շարունակական դարձնել: Դեռ չգիտենք՝ կկարողանա՞նք դա անել, թե ոչ: Հուսով ենք՝ այդ հնարավորությունը մեզ կտրվի, քանի որ մեր աշակերտները շատ են հետաքրքրված ֆինանսական կրթությամբ: Մենք ներգրավված ենք Հայաստանի ֆինանսական գրագիտության ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խմբում: Հանձնաժողովի անդամ եմ ես, ներգրավված են նաև մեր գրասենյակի մասնագետները: Այդ առումով ևս շատ աշխատանքներ ունենք անելու:

Ծրագրեր ունենք միջազգային համագործակցության ընդլայնման առումով: Այս տարի արդեն երկու երկրից հրավեր ենք ստացել Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը ներկայացնելու համար: Ուկրաինայում էին հետաքրքրված, Համաշխարհային բանկի միջնորդությամբ և աջակցությամբ արդեն եղել ենք և ներկայացրել մեր փորձը: Հոկտեմբերի վերջին մեկնելու ենք նաև Բոսնիա և Հերցոգովինա: Այդ այցին մասնակցում է Հայաստանի Ֆինանսական հաշտարարը և Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենը: Շատ հաճելի է, որ մեր փոքրիկ Հայաստանից սովորելու բան ունեն: Մենք ինքներս սովորել ենք զարգացած երկրներից, ինչպիսին է Մեծ Բրիտանիան: Իսկ այսօր շատ երկրներ մեր հաջողված փորձը ցանկանում են կիրառել իրենց մոտ: Հպարտ ենք դրա համար և կշարունակենք ակտիվ լինել` պաշտպանել ֆինանսական շուկայում սպառողների շահերը և բարձր մակարդակով ներկայանալի լինել միջազգային հանրության առջև:

Հարցազրույցը՝ Լիլիթ Հովհաննիսյանի


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]