Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ 05/08/2024   10:52 Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ. Կարեն Վանեցյանի փաստաբանները դիտարկում են ՄԻԵԴ դիմելու հարցը 05/08/2024   10:45 Մեկնարկեց Գյումրիից երթը Երևան՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի. ուղիղ 05/08/2024   10:35 Լիովին աջակցում եմ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությունը, սատարում եմ Միքաել արբազանին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 05/08/2024   10:26 Օհանավանում այնքան առատ կարկուտ է տեղացել, որ ձյան շերտ է հիշեցնում. լուսանկար 05/08/2024   10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան 05/08/2024   10:11 Ավտոմեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ 05/08/2024   08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ» 05/08/2024   08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ» 05/08/2024   08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ» 05/08/2024   07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» 05/08/2024   07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»

Սա ճկույթը կտրած դատապարտյալի 7-րդ ինքնավնասումն է 10/26/2012   14:58  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Վերջին օրերին մամուլում մեծ տարածում գտավ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած դատապարտյալների գործը: Հիշեցնենք, որ նրանցից երկուսը կարել էին բերանները, մեկը կտրել էր ճկույթը և մյուս՝ չորրորդ դատապարտյալի նամակի հետ միասին ուղարկել «Հենարան» մամուլի ակումբ։

Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել: Դատապարտյալը քանիցս ենթարկվել է կարգապահական տույժերի, վերցվել է հաշվառման՝ որպես ինքնավնասման հակում ունեցող:

1982թ. ծնված, 6-ամյա կրթությամբ Կարեն Թառոյանը 2002-ի նոյեմբերի 11-ին առաջին անգամ դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Երկրորդ անգամ դատապարտվել է 2006թ. հունվարի 10-ին՝ ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասին 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Այսպես, 2008 թ. օգոստոսի 15-ին «Սևան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել դատապարտյալին փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 8 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, իրեն դրսևորել է որպես բացասական վարքագիծ ունեցող, պահպանել հանցավոր ավանդույթները, չի ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելուց հետո վերջինս հրաժարվել է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում պատիժ կրել, անհիմն պատճառաբանելով, որ թշնամություն ունի դատապարտյալների շրջանում:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ. Թառոյանը դատապարտյալների հետ միջանձնային թշնամական հարաբերություններ չունի և խնդիրներն ընդհանուր են` կապված նրա վարքագծի, ապրելակերպի և անձնական պահվածքի հետ:

2008թ. դեկտեմբերի 5-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2009թ. մարտի 2-ին «Գորիս» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկից կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ դատապարտյալը բնավորությամբ հանգիստ է, հաղորդակցվող, անմիջական և կենսուրախ, ձգտում է դրսևորել օրինական վարքագիծ:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի կիսափակ ուղղիչ հիմնարկ:

2010թ. նոյեմբերի 23-ին «Սևան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` հաշվի առնելով, որ դատապարտյալը բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, անկանխատեսելի, ագրեսիվ:

Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում թույլ է տվել կարգապահական խախտումներ, ինչպես նաև վերջինիս կողմից, արգելված առարկաներ ձեռք բերելու նպատակով, փորձ է արվել մոտենալ արգելագոտուն և անօրինական կապի մեջ մտնել քաղաքացիների հետ:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2011թ. մայիսի 4-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելու վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին Կ. Թառոյանի ներկայացրած դիմումը մերժվել է և

վերջինս հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2011թ. հունիսի 22-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2012թ. սեպտեմբերի 26-ին «Հրազդան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել մեկ այլ փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 20 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, դյուրագրգիռ, ունի ձևականության և ցուցադրականության մեծ ֆոն, և պատիժը կրելու ժամանակահատվածում կարողացել է Հրազդան քաղաքում կապեր հաստատել տեղի բնակիչների հետ, հաճախ փորձում է նրանց և իր կնոջ միջոցով ձեռք բերել արգելված իրեր` իր և մյուս դատապարտյալների համար:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, հետագա պատիժը կրելու վայրը որոշելու համար:

2012թ-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ ՔԾ կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 928 նիստի արձանագրությամբ հետագա պատիժը կրելու համար նշանակվել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ փակ տիպ:

2011թ. մարտի 24-ին Կ. Թառոյանը վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:

2012թ. փետրվարի 2-ին վերցվել է հաշվառման՝ որպես թշնամություն ունեցող:

2012թ. հուլիսի 25-ին վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:

Այսպիսով՝ Թառոյանը պատիժը կրելու ընթացքում նա 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի:

Այսպես՝
• 2006թ. նոյեմբերի 29-ին 2 օր անցկացրել է պատժախցում՝ առանց համապատասխան թույլտվության մասնաշենքից շինարարական տախտակները բնակելի գոտի բերելու համար,
• 2007թ. փետրվարի 17-ին 10 օր անցկացրել է պատժախցում՝ առավոտյան հաշվառմանը խոչնդոտելու և վարչական աշխատողների աշխատակիցների հետ վիճաբանության մեջ մտնելու համար,
• 2007թ. հուլիսի 6-ին Կարեն Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն հաշվառման ժամանակ աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
• 2007թ. սեպտեմբերի 4-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն՝ խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու համար. Նա մեկ այլ դատապարտյալից բջջային հեռախոս է վերցրել ու տեսադաշտից կորել:
• 2007թ. հոկտեմբերի 10-ին Կ. Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ առավոտյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2007թ. դեկտեմբերի 25-ին ևս հայտարարվել է նկատողություն կրկին նույն պատճառով՝ առավոտյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2008թ. օգոստոսի 14-ին 15 օր անցկացրել է պատժախցում. Թառոյանի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2008թ. օգոստոսի 14-ին Թառոյանի նկատմամբ կրկին նկատողություն է հայտարարվել՝ պատժախցում գտնվելու ժամանակ ինքնավնասում կատարելու համար:
• 2009թ. հունիսի 25-ին Կ. Թառոյանը 3 օր անցկացրել պատժախցում. նրա մոտ կրկին բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2009թ. հոկտեմբերի 19-ին 15 օր պատժախցում է անցկացրել ՝ առանց համապատասխան թույլտվության արտադրական գոտի մտնելու և իր մոտ բջջային հեռախոս պահելու համար:
• 2009թ. դեկտեմբերի 17-ին Կ. Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ երեկոյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2010թ. մարտի 9-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն՝ նրա մոտ կրկին բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2010թ. մարտի 16-ին 15 օր անցկացրել է պատժախցում դիտաշտարակի ուղղությամբ արգելագոտուն մոտենալու համար:
• 2010թ մայիսի 3-ին ևս 15 օր անցկացրել է պատժախցում բջջային հեռախոս պահելու համար:
• 2010թ. հուլիսի 16-ին 15 օր անցկացրել է պատժախցում քանակական հաշվառման ժամանակ հաշվառման հրապարակ մտնելուց հրաժարվելու համար:
• 2011թ. մարտի 11-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն իր մոտ բջջային հեռախոս հայտնաբերելու համար:
• 2011թ. մարտի 29-ին Կարեն Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ ինքնավնասում կատարելու համար:
• Նույն օրը՝ 2011թ. մարտի 29-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն ինքնավնասում կատարելու համար:
• Ինքնավնասում կատարելու համար Կ. Թառոյանի նկատմամբ խիստ նկատողություն է հայտարարվել նաև 2011թ. ապրիլի 13-ին:
• Հաջորդ օրը՝ 2011 թ. ապրիլի 14-ին նրա նկատմամբ կրկին խիստ նկատողություն է հայտարարվել ինքնավնասում կատարելու համար:
• 2012թ. հուլիսի 23-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում կատարել է ինքնավնասում` կտրել է ձախ ձեռքի ճկույթը:
• 2012թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրել է աջ ձեռքի ճկույթը:

Այժմ նախապատրաստվում են նյութեր:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]