ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է 09/29/2012 21:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է»,-առողջապահության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ սեպտեմբերի 29-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից:
Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում պրոբլեմներ շատ կան, որ գրեթե չկա մի ոլորտ մեր պետության մեջ, որտեղ պրոբլեմներ չլինեն, և որոնց պատճառով դժգոհություններ չլինեն, բայց առողջապահությունը միակն է, որից բողոքում է մեր բնակչության արդեն մեկ երրորդը: Սա այն պարագայում, երբ մենք ավանդաբար համարում էինք, որ մեր առողջապահական համակարգը լավն է, մեր բժիշկների մասնագիտական ունակությունները շատ բարձր են, որ ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ և այլն: Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում:
Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ կան խնդիրներ, որոնք ամբողջովին կախված չեն միայն առողջապահական ոլորտի պատասխանատուներից, և որպեսզի բոլորը գոհ լինեն, անհրաժեշտ են նաև նյութական մեծ միջոցներ: Սակայն, ՀՀ նախագահի համոզմամբ, եղած միջոցների արդյունավետ օգտագործումն այս իրավիճակում դառնում է ամենակարևոր հանգամանքը: Ոլորտում, ըստ նրա, անհրաժեշտ է հասնել էական փոփոխությունների, և դա միանգամայն հնարավոր է:
Նախագահը խոսել է նաև վերջին տարիներին առողջապահական ոլորտում իրականացված հսկայածավալ աշխատանքների մասին` ընդգծելով. «Բայց մեր բոլոր ջանքերը ջուրը կլցվեն, եթե մեր վերաբերմունքը մնա նույնը, և մենք կտրուկ փոփոխություններ չանենք»:
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքների, այդ թվում` մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումների մասին:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ ներկայացրել է ՀՀ կառավարությունում նախագահի հրավիրած նախորդ խորհրդակցության ժամանակ արված դիտողություններից հետո նախարարության կողմից առանձնացված՝ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Ներկայացված փաստերը, առկա խնդիրների պատճառների վերլուծությունը լսելուց և դրանք խորհրդակցության մասնակիցների հետ հանգամանորեն քննարկելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև` զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը:
Խորհրդակցության ավարտին նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/11/2024 21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com
- 05/11/2024 17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում
- 05/11/2024 16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը