Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ 09/21/2012   20:50  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ:

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
 
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ:
 
Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները և չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին:
 
Կորուստներով և սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք և այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ և՛ պետական, և՛ հասարակական հատվածներում, ինչպես նաև մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ:
 
Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլև բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը: Մեր երկրի համեստ ռեսուրսների և շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձևավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության զարգացումը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն և հետևողականություն:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայոց դարավոր երթը շարունակվում է պատմական նոր հանգրվանում: Այո, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար: Դժվար է հիշել:
 
Ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների: Տարբեր տարածաշրջանների և երկրների համար բնականաբար դրանք տարբեր են: Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը: Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամեն դեպքում ուսանելի է: Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, և մենք դրանք գտնում ենք: Մենք արդեն գիտենք, որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է:
 
Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենևին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու և երկիր ունեն շենացնելու: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ:
 
Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել և դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետև մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը և ոչ այլատյացության ճահիճը: Հասնելու ենք, որովհետև դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ և մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է նաև աշխարհի բոլոր հայերի համար: Այս տոնական օրը մեր բոլորի սրտերն ու աղոթքները Սիրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել փորձության մեջ հայտնված հայորդիներին:
 
Մենք տարեցտարի և օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականություններ եղել են, և նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի էր՝ ունենալով զարգացման ուրույն ընթացք: 21-ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով և որ ամենակարևորն է՝ ճիշտ ճանապարհով:
 
Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների և համայն հայության իղձերի մարմնավորումն է և բոլորիս երազանքների իրականացման գրավականը:
 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:
 

Սկզբնաղբյուր՝ www.president.am


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]