ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կտուգանվեն սպառողներին մոլորեցնելու համար 09/14/2012 16:11 | Վարչական իրավունք
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սպառողներին մոլորեցնելու, անբարեխիղճ մրցակցություն վարելու համար պատասխանատվության կենթարկի «Հայ և որդի Մարտիրոսյաններ», «Մանգո» անունով խանութների ցանցին և «Սեմի Ինտերթրեյդ» ընկերությանը:
«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում»: Եթեր հեռարձակվող այս գովազդի համար հենց հանձնաժողովը պատասխանատվության ենթարկեց «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությանը:
Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ տնտեսվարողն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է»: Ըստ նրա` քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունն իր այդ գովազդով դաշտում անհավասար պայմաններ է ստեղծում: Մինչդեռ օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որոնք վերաբերում են այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թեժ գծի (010 54-40-04 ) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստացել սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Քաղաքացիները նշել են, որ հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Երկու ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի ու խոշոր խանութներում:
«Մանգո» հագուստի խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ` ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման միջոցով պարզվել է, որ «Մանգոն» իր խանութում ունեցել է նոր ապրանքների խմբաքանակ, որոնք բոլորովին էլ զեղչված չեն եղել:
«Նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, իր վարած զեղչային քաղաքականությամբ սպառողներին խանութ հրավիրել»:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով, սպառողին խանութ հրավիրելու համար նման զեղչային քաղաքականություն բազմաթիվ խանութներ են վարում, ամբողջ տեսականու համար են զեղչեր հայտարարում, բայց գնորդները միայն ապրանքը գնելիս են պարզում, որ դա վերաբերում է միայն մի մասին: Ուստի նա սպառողներին կոչ արեց այդպիսի դեպքերի հանդիպելիս դիմել ՏՄՊՊՀ: Ա. Շաբոյանի խոսքով` հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնելու խախտումները հայտնաբերելու համար:
ՏՄՊՊՀ-ի ուշադրությանը արժանացած «Սեմի Ինտերթրեյդ»- ը չգրանցված ապրանքանիշի վաճառքով խոչընդոտել է այլ ընկերության գործունեությանը: Հանձնաժողով է դիմել մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լիմեթ լիմիթեդ» ընկերությունը` բողոքելով, որ շուկայում հայտնվել են նույն ապրանքային նշաններով և փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, թե տվյալ ապրանքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Սեմի Ինտերթրեյդ»-ը: Մինչդեռ այդ ապրանքատեսակների բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը մեր երկրում` «Լիմեթ լիմիթեդ»-ն է:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ երեք ընկերությունների նկատմամբ կկիրառվի խիստ պատժաչափ, սակայն առայժմ տուգանքի չափը հանձնաժողովը չէր կարող հրապարակել` պատճառաբանելով, որ դիմել են պետական եկամուտների կոմիտեին` այդ տնտեսվարողների տարեկան հասույթը ճշտելու համար և մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Ա. Շաբոյանի խոսքով` օրենքի համաձայն անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը