Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ)

Հենակե՞տ, թե կառափնարան. 2 09/04/2012   16:15  |  Վերլուծություններ

«Pastinfo.am»-ին հայտնի են դարձել 2010թ. հուլիսի 27-ի առավոտյան ՊՆ մարտական հենակետում տեղի ունեցած կրակոցին նախորդած որոշ մանրամասներ (Սկիզբը տե՛ս այստեղ):

Ըստ գործի նյութերի՝ ընթրիքի ժամանակ Մանուկյանը նկատել է Նազարյանի բերած շիշը, իսկ դա նշանակում էր, որ առանց թույլտվության նա լքել է մարտական հենակետը, ինչն էլ նոր վիճաբանության պատճառ է դարձել:

Այս ամենը ընդամենը պատրվակի տպավորություն են թողնում, սակայն քննությամբ դրա համար թշնամանքի, հակակրանքի որևէ հիմք չի բացահայտվել: Ի՞նչ կբացահայտի դատաքննությունը, առայժմ վաղ է կանխորոշել, սակայն այս հենակետում անձնակազմի հետ տարվող աշխատանքի որակի պատկերն արդեն իսկ ակնհայտ է...

Ինչևէ, Մանուկյանը, բարձրաձայն հայհոյանքներ տալով Նազարյանի հասցեին, ճաշարանից դուրս է եկել և նախ գետնատնակում, ապա` գետնատնակի դիմաց սկսել է ծեծել նրան` բռունցքներով անկանոն հարվածներ հասցրել գլխին, ուսերին: Վերջինս պաշտպանվելով փորձել է փոխադարձ հարվածներ հասցնել Մանուկյանին, սակայն չի կարողացել: Բայց Մանուկյանի հասցեին պատասխան հայհոյանք է տվել, որից անմիջապես հետո վերջինս դադարեցնելով ծեծը, դիմելով Նազարյանին ասել է, որ մարդ է կանչելու և պատասխանը պետք է տա այդ մարդու ներկայությամբ:

«Արբիտրը» կողքի հենակետից

Մանուկյանը խոհարար Մնացականյանին և գրագիր Սայադյանին ուղարկել է կանչելու մյուս հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին՝ Մանուկյանի ընկերոջը: Երեքով ժամը 24.00-ի սահմաններում հենակետի ճաշարան են հասել, որտեղ Մանուկյանից ու Նազարյանից բացի եղել են հենակետի մի քանի զինծառայողներ: Մանուկյանը պարզաբանում է պահանջել, Նազարյանը պարզաբանել է, այդ ընթացքում Մանուկյանի հարցին ի պատասխան ևս մեկ անգամ հայհոյելով նրան:

Մարտական հենակետի ճաշարանում Մանուկյանը և Հայրապետյանը սկսել են ծեծել Նազարյանին` բռունցքներով, ոտքերով հարվածելով գլխին, որովայնին, կրծքավանդակին... Հարվածների հետևանքով Նազարյանի քթից արյուն է հոսել, այտուցվել է դեմքը, իսկ Մանուկյանի և Հայրապետյանի ձեռքերն ու համազգեստներն արնոտվել են: Ծեծկռտուքը դադարել է զինծառայողներ Հովհաննիսյանի, Սայադյանի, Մնացականյանի միջամտությամբ:

Այնուհետև Նազարյանին Մնացականյանի և Մխիթարյանի ուղեկցությամբ ուղարկել են հենակետի աղբյուրի մոտ լվացվելու: Նազարյանը քար է վերցրել, վազքով մոտեցել է հենակետի ճաշարանին` ցանկանալով քարով հարվածել Մանուկյանին, սակայն Հայրապետյանը թույլ չի տվել: Հենակետից 50 մետրի չափ հեռու մոտ 1,5 ժամ տևած խոսակցության ընթացքում փորձել են ապացուցել, որ Նազարյանը սխալ է գործել` լքելով հենակետը: Խոսակցության ավարտից հետո Նազարյանը բոլորի ներկայությամբ ներողություն է խնդրել նրանցից:

Ամենայն հավանականությամբ դա էս միջավայրում «կոտրվելու» պես մի բան է ընկալվել, իսկ նրա որոշ ենթակաների համար էլ՝ առիթավորվելու պատճառ դարձել...
Հենակետ վերադառնալու ճանապարհին Հայրապետյանը Մանուկյանին ասել է, որ Նազարյանին ուշադրության կենտրոնում պահի, «հանկարծ իրեն մի վնաս չտա»:

Չնայած դրան, հետագա օրերին նույնպես Մանուկյանը խոսել է արհամարհական տոնով, նրա հասցեին արել անպարկեշտ արտահայտություններ, ասել, որ արժանի չէ սպայական կոչման, կազմակերպելու է սպայի պատվո դատարան՝ կոչումազրկելու համար և այլն:

Հերթական անգամ ծառայողական հարցերի կապակցությամբ Նազարյանին նախատելիս Մանուկյանն ասել է. «Մի հատ Ուդումյան կա մեջքիդ կանգնած, բայց ընենց եմ անելու՝ Ուդումյանն էլ յան տա քեզնից»:

Փաստորեն, 4-րդ օրն անընդմեջ Մանուկյանը Նազարյանի նկատմամբ դրսևորվել է արհամարհական վարքագիծ, անգամ թույլ չի տվել իր հետ միևնույն սեղանի մոտ ճաշել, նրա հետ վերաբերվել է մշտապես հեգնանքով, ծաղրանքով է խոսել, համածառայող սպաների, անգամ պարտադիր ժամկետային զինծառայողների ներկայությամբ սուր, անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել, հայհոյել և ցանկացած հարցում մեղադրել է նրան: Բոլորին, այդ թվում և 2-րդ վաշտի հրամանատար Ուդումյանին, Նազարյանին ներկայացրել է միայն բացասական կողմերով, որպեսզի նրանց վերաբերմունքը նույնպես փոխվի:

Շղթայական ռեակցիա

Ըստ գործի նյութերի՝ Նազարյանի նկատմամբ դրսևորված այդ վերաբերմունքն անհետևանք չի մնացել. օգտվելով ստեղծված անպատժելիության մթնոլորտից, Նազարյանի հետ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների մեջ են գտնվել նաև հենակետում մարտական ծառայության նշանակված պարտադիր ժամկետային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանն ու Հարութիկ Կիրակոսյանը՝ տարբեր դրսևորումներով կրկնելով Մանուկյանի ձեռագիրը:

Անմակարդակության հնարավոր բոլոր դրսևորումներով, քստմնելի վարքով, արհեստական բախումնային վիճակներ ստեղծելով: Բոլորի վարքն ու բարքը անհատականացված է, հիմնավորված նախաքննությամբ, շարունակվում է դատաքննության ընթացքում: Ընդ որում, այս երևույթը եղել է շարունակական. առանձին դրվագներով դա շարունակվել է ընդհուպ մինչև հուլիսի 25-ը:

Հոգեբանական ճգնաժամ

Նախաքննությունը հիմնավորված է համարում, որ իր շուրջը ստեղծված բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտում Նազարյանը հայտնվել է ծայրահեղ ստորացված և ճնշված հոգեվիճակում, մերժված անձնակազմից, սակայն չի կարողացել (դաստիարակությունը թույլ չի տվել) իջնել այդ մակարդակին ու որևէ կերպ հակադարձել իր անձը ստորացնողների, իր նկատմամբ բռնություն կիրառողների գործողություններին: Նա շատ լավ գիտեր. ոչ մի երաշխիք չկար, որ այդ ամենը չի շարունակվելու նաև դիրքերից իջնելուց հետո: Միևնույն ժամանակ ինքը չէր կարող հենց այնպես թողնել - գնալ, քանի որ պայմանագիր էր կնքել:

Մեջբերում մեղադրական եզրակացությունից. «Բնավորությամբ լինելով փակ, ինքնամփոփ անձնավորություն, նա մեկուսացել է անձնակազմից, անգամ գիշերային ժամերին խուսափել է անձամբ արթնացնել դիտորդներին փոխարինող զինծառայողներին, եղել են դեպքեր, երբ Ա. Մկրտչյանին խնդրել է իր փոխարեն արթնացնել փոխարինողներին:

 Հենակետի անձնակազմի, մասնավորապես` Հ. Մանուկյանի համար ակնհայտ, Ա. Նազարյանը պատրաստ է եղել իրեն վնաս հասցնելու, ինչի կապակցությամբ 26.07.2010թ-ին Հ. Մանուկյանը հենակետի զինծառայողներին հանձնարարել է գաղտնի կերպով Ա. Նազարյանի ինքնաձիգից հանել զարկանը /ասեղը/, որը սակայն չի կատարվել»:

Եվ, ըստ քննության, ամբողջ այս պատմության վերջին ակորդը, վերջակետը, որը դրել է Մանուկյանը. «Նույն օրը (26.07.2010թ.) ժամը 15-ի սահմաններում հենակետի գետնատնակում հեռախոսազրույց է տեղի ունեցել Հ. Մանուկյանի և 2-րդ վաշտի հրամանատար Գ. Ուդումյանի միջև, որին ներկա է եղել նաև Ա. Նազարյանը: Նշված հեռախոսազրույցի ընթացքում Հ. Մանուկյանը միացրել է հեռախոսի բարձրախոսը, որից հետո Գ. Ուդումյանը, չիմանալով, որ իր ձայնը լսելի է ոչ միայն Հ. Մանուկյանի համար, արձագանքելով վերջինիս բողոքին Ա. Նազարյանի վերաբերյալ, դժգոհելով այդ հանգամանքից, անպարկեշտ արտահայտություն է արել Ա. Նազարյանի հասցեին, որին վերջինս պատասխանել է նույն արտահայտությամբ:

Նույն օրը ժամը 23-ի սահմաններում X մարտական հենակետ է եկել X մարտական հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը` շարքային Սմբատ Սարգսյանի ուղեկցությամբ:
Հ. Մանուկյանը Վ. Հայրապետյանին տեղեկացրել է իր և Գ. Ուդումյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որից հետո հենակետի ծխարան կանչելով Ա. Նազարյանին, Վ. Հայրապետյանի, Ա. Մնացականյանի, Ա. Հովհաննիսյանի և մի քանի այլ զինծառայողների ներկայությամբ հարցրել է, թե նա ինչպես պետք է պատասխան տա Գ. Ուդումյանի հասցեին տված հայհոյանքի համար:

Ա. Նազարյանն ի պատասխան նշել է, որ պատրաստ է պատասխան տալ Գ. Ուդումյանին, միաժամանակ իր կարողությունների վրա կասկածողի հասցեին սեռական բնույթի հայհոյանք ուղղելով:
Հ. Մանուկյանը, լսելով Ա. Նազարյանի պատասխանը, ինքն իրեն «Լավ տղա» անվանելով մեկ անգամ ուժգին ապտակ է հասցրել նրա դեմքի աջ հատվածին, իսկ լեյտենանտ Վ. Հայրապետյանը, բռնելով Ա. Նազարյանի օձիքից, նրան քաշքշելով նստեցրել է ծխարանի նստարաններին և ասել` «Երեք աստղանի հրեշը /նկատի ունենալով Գ. Ուդումյանին/ որ եկավ, քո վիճակը լավ չի լինելու Նազարյան
» (հատված մեղադրական եզրակացությունից, հենակետերի անունները փոխված են):

Ուդումյանի՝ փաստորեն նրա միակ ապավենի հետ հարաբերությունները փչանալու բոլոր հիմքերն արդեն կային: Ուդումյանը պետք է գար հաջորդ առավոտյան, «Բանակում» հեռուստասերիալի նկարահանող խմբի հետ: Չի բացառվում, որ կրքերը հանդարտվելուց հետո Նազարյանի համար լրացուցիչ հոգեբանական ազդակ հանդիսանային նաև Ուդումյանի հասցեին իր հնչեցրած արտահայտությունները, որոնք ամենայն հնչյունաբանությամբ հաստատ փոխանցվելու էին, և ինքը դառնալու էր միանգամայն անպաշտպան:
Ահա այսպիսի հոգեբանական վիճակում Նազարյանը կատարել է հենակետի ավագի պարտականությունները` իրականացրել դիտորդների վերջին գիշերային հերթափոխը:

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Նազարյանը գրեթե չի քնել

Քննությամբ հիմնավորվել է, որ 2010թ. հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Նազարյանը գրեթե չի քնել, եղել է ծայրաստիճան ընկճված, խուսափել հարցերին պատասխանելուց: Հուլիսի 27-ին, ժամը 06.35-ի սահմաններում, կատարելով դիտորդների հերթափոխը, նա վերադարձել է գետնատնակ, այնուհետև գնացել հենակետի աղբյուրի մոտ: Մեկ ժամ անց մտել է գետնատնակ, վերցրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը մեկ պահունակով և Ա. Մնացականյանին ասել, որ բարձրանում է դիտակետերը ստուգելու: Այդ օրը Նազարյանը պետք է հերթափոխը կատարեր 8-ին և այլևս չէր կարողանալու դա անել, ուստի ամենայն հավանականությամբ օգտագործել է զենքով առանձնանալու վերջին առիթը:

Ի դեպ, ինքնասպանության պահին առնչվող ևս մեկ ապացույց կա, որ դեռ կուսումնասիրվի գաղտնի վարույթով:
Ըստ գործի նյութերի՝ Ժամը 07.50-ի սահմաններում հենակետի դիպուկահարի կրակակետի մոտ գտնվող ժայռաբեկորի մոտ իրեն ամրակցված ինքնաձիգից բերանի խոռոչի շրջանում մեկ կրակոցով ինքնասպան է եղել:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ի գիտություն

Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]