Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Սերժ Սարգսյան. Հայաստանի անկախությունը սրբազան է ու անքննարկելի 09/21/2014   19:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Ստորև ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը.

«Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

23 տարի առաջ՝ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության:

Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր իսկ կողմից հռչակված արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլև գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաև կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների և նպատակների:

Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար: Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես պետություն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիվ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհված իր գյուղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խավարի միջից՝ ուղղելով իր մեջքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ: Մենք ինչ-որ տեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն: Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված: Բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու և բնականոն հուն մտցնելու համար:

Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև համայն հայության միասնական կեցվածքը:

Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:

Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը և քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և եթե դժվարանում են հասկանալ թե դա ինչ է, ապա դա ամենևին էլ մեր խնդիրը չէ: Մեր արժեքներն այլ են. ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ, խաղաղություն և մարդասիրություն, նաև հարգանք բոլոր ժողովուրդների, այդ թվում և՝ ադրբեջանցի ժողովրդի հանդեպ:

Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետևողական բալանսավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ: Մենք ձևավորում ենք որակապես նոր հասարակություն: Մենք դա չենք անում, որպեսզի օտարները գան և մեզ բարձր կամ ցածր գնահատական տան: Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է: Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրավունքները և բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:

Այս առթիվ ես ուզում եմ նաև պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության և նրա անդամ պետությունների, Եվրամիության և նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարևան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա և այսուհետ ևս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Մենք իբրև ազգ և պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, և սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում և մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

 

 


Հարակից հրապարակումներ`

19:34 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյան. Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր դարավոր ձգտումը
18:47 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյան. Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ
16:21 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍԳաբրիել Ղազարյան. Հայաստանի անկախությունն այն գաղափարն է, որին ձգտել են մեր հայրերն ու պապերը
15:29 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում արտերկրից
13:21 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱնկախության իրավական ճանապարհը բռնած ժողովուրդը իրավունք չունի շեղվելու այն պաշտպանելու ուղուց. Արա Զոհրաբյան
12:50 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍՏարոն Մարգարյան. Այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում
11:53 21/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱստված օրհնի մեր Հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
11:45 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյան. Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում
20:22 17/09/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան
20:27 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]