ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5 ամիս կալանքի տակ է գտնվում բացարձակապես անմեղ մարդ՝ ահազանգում են պաշտպանները 04/09/2014 03:03 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2013թ. նոյեմբերի 22-ից անօրինական կալանքի տակ է գտնվում ակնհայտորեն անմեղ մարդ՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց շուրջ 12 տարի առաջ «Սիգարոն» ՍՊԸ-ի մասնաշենքի մոտ Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Վաչիկ Ղարիբյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանը նշեց, որ դեռևս հունվարի 17-ին, երբ առաջին անգամ երկարացվում էր Վ.Ղարիբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին վստահեցնում էր, որ սա վերջին երկարացումն է, որովհետև, ըստ պաշտպանի, «ակնհայտ էր, որ որևէ ապացույց չկար և Վ.Ղարիբյանի նկատմամբ այլևս չպետք է երկարացվեր խափանման միջոց կալանքը»: Սակայն 2014թ. մարտի 14-ին նախաքննական մարմինը կրկին դիմել է դատարան՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ՝ հիմքում չունենալով որևէ նոր հիմնավորում: Վարույթ իրականացնող մարմինն ընդամենը մեկ փաստարկ է բերել առ այն, թե իբրև սպասում են տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը: Ըստ պաշտպանի, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այդ օրվա դրությամբ եզրակացությունն արդեն ստացված էր: Եզրակացությամբ հնարավոր չի եղել վերծանել Վաչիկ Ղարիբյանի հեռախոսային խոսակցությունները, այսինքն՝ ըստ պաշտպանի, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ դա ապացույց չէ, ուստի և երբևիցե չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Վաչիկ Ղարիբյանի կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանի ու Ամալյա Ավագյանի բողոքը՝ դրա հիման վրա արդեն մեկ նիստ կայացել է, իսկ այսօրվա դատական նիստում բողոքի վերաբերյալ իր պատասխանը պետք է ներկայացնի գործով դատավարական ղեկավարում իրականացնող մեղադրողը:
Պաշտպանները նաև մարտի 28-ին միջնորդություն են ներկայացրել՝ անհիմն մեղադրանքով անմեղ մարդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին, դեռևս այդ մասին որևէ պատասխան չի ստացվել:
«Ցանկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արդեն 5 ամիս կալանքի տակ է գտնվում մեղսագրվող հանցագործության հետ որևէ առնչություն չունեցող անձ և այդ մասին հստակ գիտե նախաքննական մարմինը, սակայն նրան շարունակում են պահել կալանքի տակ այդ առանձնապես ծանր մեղադրանքով: Առանձնապես ծանր մեղադրանքի հոդվածը տեսնելուց հետո դատարաններին այլևս ոչինչ չի հետաքրքրում»,- ասաց Ի.Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/13/2024 22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը