Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ)

Տուժողին պատճառած գույքային վնասի համար մեղավորը Վլադիսլավ Մանգասարյանն է. Էդուարդ Եսայան 02/28/2014   10:47  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը բողոքարկել է իր դեմ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Էդուարդ Եսայանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով: Քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
 
Վերաքննիչ բողոքում ամբաստանյալը միջնորդում է բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը առաջադրված մեղադրանքում և իրեն արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Միաժամանակ ամբաստանյալը միջնորդում է առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարելու դեպքում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան նույն ժամկետով:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`     նախագահությամբ դատավոր    Արշակ Վարդանյանի,   2013թ. նոյեմբերի 29-ի դատավճռով   հաստատված  է համարվել,    որ  «Արին Կապիտալ»  ներդրումային ՍՊ ընկերության  տնօրեն   Էդուարդ Եսայանը    կարգադրիչ և քաղաքացիների հետ բնակմակերեսների օտարման նախնական և վերջնական պայմանագրեր կնքելու իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության բաժնետերերի օգտին օգտագործելով` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 
 
Մասնավորապես` Էդուարդ Եսայանը, ընկերության բաժնետերերից նախապես տեղեկանալով իրենց ընկերության կողմից Երևան քաղաքի Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող շենքի 6-րդ հարկից 76.4 քմ տարածքը և ավտոկայանատեղին Լուսինե Գյուլխասյանին վաճառելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության և այդ կապակցությամբ նոտարական գրասենյակ ներկայանալու՝ և Լ.Գյուլխասյանի հետ նախնական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, ընկերության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ՝ 2007թ. դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Մալաթիայի վարչական շրջանի նոտարական գրասենյակում նույն անշարժ գույքերի առուծախի նախնական պայմանագիր է կնքել վերջինիս հարազատ եղբայր, ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որտեղ այդ տարածքների ձեռքբերման արժեք է նշվել 15.891.000 ՀՀ դրամ: Ապա չարաշահելով Լուսինե Գյուլխասյանի վստահությունը՝ վերջինիս առաջարկել և ըստ էության համոզել է նույն օրը` առաջին գործարքից գրեթե անմիջապես անց, նույն անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որում արդեն նշվել է վերոնշյալ անշարժ գույքերի ձեռքբերման իրական արժեքը` 37.200.000 ՀՀ դրամը։
 
2007թ. դեկտեմբերի 7-ին «HSBC բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կենտրոնական» մասնաճյուղում Էդուարդ Եսայանը Լուսինե և Գևորգ Գյուլխասյաններից առձեռն ստացել է քաղաքացի Ռ.Մանգասարյանի հետ կնքված գործարքից հետո ըստ էության իր ղեկավարած «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությանն իրավաբանորեն չպատկանող հիշյալ տարածքի և ավտոկայանատեղիի ձեռք բերման համար վճարված 37.200.000 ՀՀ դրամ գումարը, որը նույն օրը մուտքագրել է ընկերության բանկային հաշիվ, սակայն ոչ թե վերջիններիս, այլ՝ 15.891.000 ՀՀ դրամը գումարը Ռուբեն Մանգասարյանի, իսկ ստացած գումարի մնացած մասը` 21.309.000 ՀՀ դրամը, ընկերության բաժնետեր Ղևոնդ Ղալումյանի անվամբ։
 
Այդ գումարներից 18.605.000 ՀՀ դրամը փոխարկվել է 61.000 ԱՄՆ դոլարի և փոխանցվել Էդմոն Խուդյանի` ԱՄՆ-ում գտնվող բանկային հաշվեհամարին, 8.000.000 ՀՀ դրամ գումարը, հաշվեհամարում առկա այլ գումարների հետ միախառնվելուց հետո, ուղղվել է «ՎԵՌՄ» ՍՊ ընկերության տնօրեն Ռուբեն Մանգասարյանի կողմից մատուցվող ծառայության` շինարարական աշխատանքների վճարմանը, ինչպես նաև՝ «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության փոխառությունների և այլ ծախսերի մարմանը։
 
Դատարանն արձանագրել է, որ որպես տնօրեն չարաշահելով քաղաքացիների հետ բնակելի տարածքներ իրացնելու իր լիազորությունները` Էդուարդ Եսայանը, բնակարանի ձեռքբերման ողջ գումարը դեռևս 2007թ. ամբողջությամբ վճարած Լուսինե Գյուլխասյանից գաղտնի, 2010թ. սեպտեմբերի 16-ին ավտոտնակի զիջման դիմաց ընդլայնված, սակայն վերջինիս հատկացման ենթակա նույն բնակելի տարածքը` արդեն 94,5 քմ մակերեսով Մաշտոցի 33/1 շենքի 22-րդ բնակարանը, նոտարական գրասենյակում Ռ.Մանգասարյանի հետ առուվաճառքի վերջնական պայմանագիր կնքելով` 15.891.000 ՀՀ դրամ գումարով ձևականորեն վաճառել, ըստ էության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ իրավաբանորեն հանձնել է վերջինիս եղբայր Ռուբեն Մանգասարյանի տնօրինությանը։
 
Վերոնշյալ գործարքը կնքելիս, հակառակ նույն պայմանագրի կետերի պահանջների, Է.Եսայանը, իր լիազորությունները հակառակ ղեկավարած կազմակերպության շահերի օգտագործելով, նոտարից ևս թաքցրել է վաճառվող անշարժ գույքը երրորդ անձի` Լուսինե Գյուլխասյանի գույքային իրավունքով ծանրաբեռնված լինելու փաստը, թեև այդ մասին քաջատեղյակ էր, իր ստորագրությամբ վավերացրել և հաստատել է Երևանի Մաշտոցի 33/1 շենքի 22-րդ բնակարանի առուծախի հիմնական պայմանագիրը այն դեպքում, երբ այդ պայմանագրի կնքման համար հիմք էր հանդիսացել 2007թ. դեկտեմբերի 6-ին իր և Ռուբեն Մանգասարյանի միջև կնքված, Լ.Գյուլխասյանի հետ առուծախի նախնական պայմանագրի կնքումից հետո իրավաբանորեն ուժ չունեցող առուծախի նախնական պայմանագիրը։ 
 
Վերոնշյալ կեղծ գործարքի հետևանքով՝ Ռ.Մանգասարյանը, սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, ստացել է վերոնշյալ բնակարանը տնօրինելու բացարձակ իրավունք և ազատություն: Ընդամենը յոթ օր անց` 2010թ. սեպտեմբերի 23-ին, այն առուծախի պայմանագրով վաճառել է քաղաքացի  Արթուր Գալստյանին, վերջինս էլ 2010թ. դեկտեմբերի 14-ին` Գայանե Ստեփանյանին և այլն։ 
 
Դրանով իսկ Էդուարդ Եսայանի գործողություններով Լուսինե Գյուլխասյանի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչը վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` նա զրկվել է ակնկալած բնակարանը ստանալու և տնօրինելու, ավելին` դրա ձեռքբերման համար ամբողջությամբ վճարած առանձնապես խոշոր չափի` 37.200.000 ՀՀ դրամ գումարը ետ ստանալու և տնօրինելու հնարավորություններից։
 
Առաջադրված մեղադրանքի շուրջ դատարանում հարցաքննվելիս ամբաստանյալ Էդուարդ Եսայանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարելով, որ տուժող Լ.Գյուլխասյանին պատճառած գույքային վնասի համար մեղավոր է բացառապես Վլադիսլավ Մանգասարյանը։
 
Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ։

 
Լուսանկարը՝ Hetq.am-ի
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:05 26/02/2014  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրը խլել է Էդմոն Խուդյանի շենքը և վարկեր վերցրել «Հայբիզնեսբանկից». «Առաջին լրատվական»
09:58 25/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն
11:30 30/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդմոնդ Խուդյանի գործով նախաքննությունը կարող է ավարտվել մեկ ամսվա ընթացքում
10:35 29/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: Դատախազությունն ընթացք կտա Էդմոն խուդյանի դիմումին
12:11 22/11/2013  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Խուդյանը ԱՄՆ ICSID դատարանում հայց կներկայացնի ՀՀ կառավարության դեմ
10:51 19/11/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Արհեստական ապացույցների միջոցով փորձ էր արվել մի մեղադրանք հիմնավորել, որով տուժողին կլռեցնեն»
10:35 09/10/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»:Է.Խուդյանի`սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտվեց
00:47 21/09/2013  |  Քրեական խրոնիկոնՔննիչները չեն շտապում Խուդյանի գործով փորձագետներին տրամադրել ելակետային տվյալները
11:59 25/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
10:53 21/05/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Խուդյանի ընկերության թալանի գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվում»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]