ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մ հեռավորության վրա․ Monument Watch 04/06/2024 12:49 | ԼՐԱՀՈՍ
Monument Watch-ը գրում է․
Տեղ խոշորացված համայնքի կենտրոնի նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ, գտնվում է Սբ․ Գևորգ եկեղեցին (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։
Տողի ամենանշանակալի հուշարձաններից Սբ․ Գևորգ եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները ստանում ենք 19-20-րդ դարի հետազոտողներից և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերից։
Կառույցի արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին (ԴՀՎ 2, 66; Խուրշուդեան 2022, 396, նկ․ 2)։ Իրենց նշանակությամբ առանձնանում են հատկապես շինարարական արձանագրությունները։ Եկեղեցու ներկայումս միակ (հարավային կողմից) մուտքի բարավորի վրա է գտնվում եկեղեցու հիմնական նորոգության 1742 թվականի արձանագրությունը՝ «Յիշատակ է սբ տաջարիս վէմս նոր/էքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճ/ումն որ գեղիս նորօքիլն թվ ՌՃՁԶ» (Հասրաթյան 1985, 243, ԴՀՎ 2, 70, նկ․ 3): Մուտքի երկու կողմերի արձանագրությունները վերաբերվում են 1742 և 1743 թվականների եկեղեցու ավազանի և խորանի ոճավորված որմնախորշերի պատրաստմանը (ԴՀՎ 2, 69; Հասրաթյան 1985, 243), իսկ կառույցի ամենաուշ արձանագրությունը վերաբերում է 1900 թվականին և վավերացնում է խորանի աստիճանների նորոգումը (Խուրշուդեան 2022, 396, նկ․ 4)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Տեղի Սբ․ Գևորգ համալիրը կազմված է բուն եկեղեցուց, 18-րդ դարում արևմտյան կողմից կցված երկհարկ կոպտատաշ շինությունից, դարավանդ-պարսպապատից: Ըստ Ե․ Լալայանի, բակում եղել են նաև այլ սենյակներ (Լալայեան 1899, 38, նկ․ 5)։ Հուշարձանը ենթարկվել է մի շարք վերանորգումների։ Եկեղեցու վաղագույն կառույցը վերաբերում է վաղմիջնադարին։ Այն իրենից ներկայացնում է 3․30x7․05 մետր չափերով ուղղանկյուն աղոթասրահով և շեշտված ներգծված պայտաձև աբսիդով թաղածածկ միանավ կառույց և թվագրվում է 5-6-րդ դարերով (Հասրաթյան 1985, 241)։ Նմանատիպ օրինակներ են Սյունիքից Սռնեղցին, Վերիշենի Սբ․ Հռիփսիմեն, Սպանդարյան գյուղի միանավ բազիլիկը և այլն։ Վաղ եկեղեցին կառուցված է տեղական դեղնավուն ֆելզիտի սրբատաշ քարերով, պատերի հաստությունը 0,9 մետր է։ Կառույցը հարավային կողմում ունեցել է 1․05 մտր լայնությամբ մուտք, որը հետագայում փակվել է։ Մուտքի բարավորի վրա առկա են երկու խոշոր 16 և 6 թերթերով վարդյակներ (նկ․ 5)։ Վաղմիջնադարյան վարդյակներ են քանդակված նաև կառույցի ներսում և հարավային պատին (Տեր-Մինասյան 1986, 61)։ Հավանաբար, եկեղեցին ունեցել է երկրորդ մուտք արևմտյան կողմում։
Հուշարձանի հիմնական նորոգությունը իրականացվել է 1742 թվականին Մելիք Բարխուդարի և նրա կողակից Թաճումի կողմից։ Կառույցի արևմտյան պատը քանդվել է և վերածվել կամարակապ բացվածքի, ապա նրան կցվել է աղոթասրահի բարձրությամբ և լայնությամբ հատված (նկ․ 6)։ Կից հատվածը կառուցված է կոպտատաշ բազալտից և երկհարկանի է։ Կառույցի ստորին հարկը թաղածածկ դահլիճ է, որը շարունակում է եկեղեցու աղոթասրահը, իսկ երկրորդ հարկը (չի պահպանվել) ունեցել է մուտք հյուսիսային կողմից։ Ըստ Ա․ Տեր-Մինասյանի, կից հատվածի երկրորդ հարկը ավելացվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, երբ իրականացվել է կառույցի երրորդ շինարարական փուլը (Տեր-Մինասյան 1986, 62)։
Կառույցի նորոգված հատվածներում և դարավանդ-պարսպապատի մեջ վերօգտագործվել են տապանաքարեր, խաչքարեր, ճարտարապետական դետալներ։ Եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց, որը, ըստ Ա․ Տեր-Մինասյանի վերաբերում է 18-րդ դարին (Տեր-Մինասյան 1986, 62, նկ. 7)։
2014-2023 թվականներին համալիրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ՝ 1984 թվականի չափագրությունների հիման վրա։ Ամբողջությամբ վերականգնվել են Սբ․ Գևորգ եկեղեցին, 17-րդ դարի կից սրահը, հեռացվել է սրահի երկրորդ հարկը, իսկ կից սրահի տանիքի արևմտյան կողմում ավելացվել է քառասյուն զանգաշտարակ։ Ամրակայվել են հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը: Եկեղեցու արևելյան ճականտի վերին հատվածում ավելացվել է խաչապատկեր՝ «Ս/Ժ/Ե» (2015) արձանագրությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք)։
Վիճակը 2020-2022 թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
- 10/31/2024 14:14 Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
- 10/31/2024 13:22 Կարծում եմ սա էլ չեք իմանա․ «Նյու Յորք պիցցան», մինչև պիցցայի անվանում դառնալը, ԱՄՆ-ում բավականին հայտնի քաղաք է․ Բաբայանը՝ կոնյակի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
- 10/31/2024 10:21 Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից