ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձևակերպել մեր հետագա գոյությունը. Վահե Հովհաննիսյան 12/20/2023 11:55 | Մեկնաբանություն
Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։
«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել, հետպատերազմյան վերականգնման ստրատեգիական այլ տարբերակ։
Հասարակությունը սկսում է փախչել իրականությունից, ատոմիզացվում է և մերժում ամեն ինչ։
Ալիևը սա լավ հասկանում է, և գրեթե բառացիորեն ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը ընդունի ներկա և ապագա իր պատմական ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ժառանգության հանդեպ։ Մեզնից ուզում են ստանալ «անասունների հասարակություն»։
Սա պարտությունից հետո պարտադիր ընթացք չէր, և այս իրավիճակից կարելի էր խուսափել։ Բայց 2021թ-ին հայկական 680 հազարանոց էլեկտորալ բանակը աֆեկտի տակ հարձակվեց պետականության վրա։
Վերջին օրերին եկեղեցու երկու բարձրաստիճան և հեղինակություն վայելող հոգևորականներ խոսեցին ռևանշի գաղափարի մասին։ Սա եզակի փորձերից էր՝ մեր անիմաստ ներկային արժեք, գաղափար, տեսլական տալու։
Սա անմիջապես նկատեցին Ադրբեջանում։ Հայաստանում «ռևանշ» բառից, ինչպես բորոտից, սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա։
Ռևանշ նշանակում է վերականգնվել որպես մարդ, վերականգնվել որպես արժանապատիվ հասարակություն, որպես ապագա ունեցող պետություն, հոգևոր արժեքներ ունեցող հայկական աշխարհ։ �Ռևանշ որևէ կերպ չի նշանակում նոր պատերազմ։ Ավելին, ռևանշի վերջնական նպատակը բոլոր հարևանների հետ, և գուցե առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատումն է։ Բայց ռևանշ նշանակում է նաև հոգևոր և պատմական հիշողություն, և իրավունք՝ Արցախի մեր շքեղ քաղաքների ու գյուղերի, Ամարասի, Գանձասարի, մեր նախնիների ու մեր հերոսների գերեզմանների, մեր տների հանդեպ։
Շատ լավ է, որ մեր հոգևոր հայրերը գնացին այդ բառը օգտագործելու ճանապարհով, և դա նաև պատվեր է քաղաքական և քաղաքացիական միավորներին՝ ձևակերպելու մեր գոյատևման այլ, գուցե ավելի լավ բանաձևեր։ Հենց սրա բացակայությունն է Նիկոլի՝ առ այսօր իշխանության մնալու գաղտնիքը, Ադրբեջանի անհատակ պահանջների պատճառը։
Պատերազմից հետո Ռ. Քոչարյանը, կարծեմ՝ Պոզների հաղորդման ժամանակ, ճիշտ ձևակերպում էր գտել. «Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել»։
Սա կարող էր դառնալ հեպատերազմյան բանակցությունների մեր նարատիվը, մեր բանակցային դիրքավորումը, որը հասկանալի կլիներ թե´ միջնորդների, թե´ հակառակորդի համար, և ամենակարևորը՝ հայ հասարակությանը մեջքն ուղղելու հնարավորություն կտար։ «Արժանապատիվ խաղաղությունը» այս կոնցեպտի խտանյութն էր։ Բայց Ռ. Քոչարյանը հետագայում հետ քաշվեց, ցավալիորեն չզարգացրեց պետության համար կարևոր այս գիծը։
Այսօր կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի՝ ինքն ինչ է ուզում 5-15-25 տարվա կտրվածքով, ու կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։
Ալիևը չի մեղավոր, որ մեր քաղաքական միտքն առաջ չանցավ «Հայաստանն առանց թուրքի» անպտուղ վանկարկումից։ Ավելին, մեր պարզունակությամբ փոքր Հայաստանը կիսեցինք ռուսամետների և արևմտամետների կեղծ բարիկադով՝ չհասկանալով, որ իրական պրոցեսը Թուրքիան է տանում։
Այսօր արդեն մոլորված ժողովրդի կոնսոլիդացիոն հիմնական իդեան պետության մերժումն է՝ իր տարբեր դրսևորումներով։
2021-2023 թթ. ողբերգությունների պատճառը մեր պետական մտածողության անկարողությունն էր՝ իրավիճակը հասկանալու և նպատակները ձևակերպելու։ Դա պետական դրեյֆի ու իմպուլսիվ պատեպատ խփվելու հիմքն էր, և դա էլ լինելու է նաև մեր առաջիկա կորուստների պատճառը։
Ինչպե՞ս սա թույլ չտալ. այս իշխանության ձեռքից պետք է վերցնել մեր ապագան կերտելու մենաշնորհը։ Դա արվում է բացառապես խելքով՝ այլ լուրջ կոնցեպտ առաջ քաշելով և դիմացը լուրջ համակարգ դնելով։
Հ.Գ
Նիկոլը երեկվա հարցազրույցում ոչ մի պատահական բան չի ասել. դա առաջիկա Հայաստանի իր պատկերացումն է, որը 100 տոկոսով տեղավորվում է Բոլթոնի խորհրդի սահմաններում՝ «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Սա Նիկոլի մոդելն է, իսկ մյուս, ալտերնատիվ մոդելը մինչ այս պահը, ցավոք, ձևակերպված չէ։ Խաղասեղանին մեր պետությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
- 10/31/2024 14:14 Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
- 10/31/2024 13:22 Կարծում եմ սա էլ չեք իմանա․ «Նյու Յորք պիցցան», մինչև պիցցայի անվանում դառնալը, ԱՄՆ-ում բավականին հայտնի քաղաք է․ Բաբայանը՝ կոնյակի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
- 10/31/2024 10:21 Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից