ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու օր առաջ Սվետլանա տատիկին էի հաց տարել․ տուն մտնելով՝ տեսա 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջս լուսանկարը, պարզվեց՝ Ալբերտի տատիկն է․․․ Մարիաննան՝ Արցախից 08/16/2023 20:58 | Կյանքն՝ Արցախում
Մարիաննա Գրիգորյանը մեկն է այն բազմաթիվ կամավորներից, որ պաշարված Արցախում արդեն մեկ ամիս է, ինչ հացը փռից խանութներ է հասցնում, իսկ վերջին երկու շաբաթում՝ միայնակ ապրող տատիկ-պապիկների համար է հաց տանում։
«Օգոստոսի 7-ից ենք սկսել տարեցներին հաց հասցնել։ Մինչ այդ փռերից էինք խանութ տանում․ հիմա, երբ բաց խանութ գրեթե չկա, ու մարդիկ միանգամից փռից են հաց առնում, որոշեցինք միայնակ ապրող ծերերին ու բազմազավակ մայրիկներին մի քիչ օգնել՝ գոնե հացը հասցնել իրենց տուն»,- «Փաստինֆո»-ին պատմում է Մարիաննան, ով տարեցների հասցեները գտնում, համակարգում ու կազմակերպում է հացի տեղափոխումը՝ ոտքով։
«Արցախի երիտասարդական կազմակերպությունների ալյանսն» «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հետ համատեղ այս նախաձեռնությունն սկսեց այն բանից հետո, երբ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվեց Արցախում՝ վառելիքի բացակայության պատճառով։
Երիտասարդները, հասկանալով, որ տարեցները ու հատկապես միայնակ ապրող տարեցները, չեն կարող ժամերով հերթ կանգնել՝ 1 կամ 2 հարց գնելու համար, մյուս կողմից էլ՝ ֆինանսապես խոցելի են, որոշել են այդպես օգնել նրանց։
Առայժմ Ստեփանակերտում գործող մեկ փուռ է ներգրավված այդ բարի գործին։ Կամավորներն այդտեղից օրումեջ 100-130 հաց են հասցնում քաղաքի տարբեր կողմերում ապրող տարեցներին ու բամազավակ, կարիքավոր ընտանիքներին․ հացն անվճար է տրամադրվում նրանց։
«Ո՛ր տուն մտնում ենք, հարազատի պես են ընդունում, տպավորություն է, որ հարյուր տարի ճանաչում ենք իրար։ Տատիկ-պապիկները միանգամից սկսում են իրենց առօրյայից պատմել, անցած երջանիկ օրերից․․․ Զգում ես, որ մարդիկ զրուցելու, լսելի լինելու կարիք ունեն։ Հատկապես այս իրավիճակում, երբ Արցախի բնակչության գերակշիռ մասը կորցրել է աշխատանքը, սոցիալական աշխատողի խիստ կարիք կա, բայց էդ մարդիկ էլ հնարավորություն չունեն այցելելու ընտանիքներ․ միայն տեղաշարժի խնդիրը շատ լուրջ խնդիր է դարձել Ստեփանակերտում»,-ասում է Մարիանան։
Այդ գիտակցումն է, որ Մարիաննային ստիպել է ժամանակ գտնել ու օրվա ընթացքում մի քանի րոպե տրամադրել միայնակ տարեցների հետ զրույցներին։
«Որոշել եմ բացի այցի օրերից, միայնակ ապրող տատիկ-պապիկներին նաև զանգել ու իրենց որպիսությունը հարցնել։ Նրանք այնքա՜ն ուրախանում ու շոյվում են մի փոքր ուշադրությունից անգամ․․․ Երկու օր առաջ Սվետլանա տատիկին էի հաց տարել։ Տուն մտնելով՝ սեղանին տեսա 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջս՝ Ալբերտի լուսանկարը․․․ Պարզվեց՝ Ալբերտի տատիկն է․․․Ու էնքան շատ են նման պատմությունները․․․»,նկատում է կամավորական երիտասարդ աղջիկը։
Կերպարները, որոնց հանդիպում ու որոնց հետ միանգամից մտերմանում են կամավորություն անող արցախցի երիտասարդները, շատ տարբեր են։
«Մի քանի օր առաջ էլ մի պապիկի էի այցելել։ Ի դեպ, ինքը միակ պապիկն է, ում օգնում ենք հիմա։ Երբ մտանք տուն, զարմացանք, քանի որ սենյակի պատերը ռոք երաժշտության աստղերի նկարներով էր պատված, ամենուր հին սկավառակներ էին, նվագարկիչներ․․ Հասկանալի էր, որ ժամանակին ակտիվ, երաժշտասեր երիտասարդ է եղել․․․»,-հիշում է զրուցակիցս։
Մարիաննան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է․ թատրոնում նաև կազմակերպիչ է աշխատում։
Կամավորություն անող պատանիների ու երիտասարդների մի մասն աշխատում են, բայց դա չի խանգարում նրանց՝ ժամանակ գտնել ու օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող հայրենակիցներին։ Ավելին՝ ուզում են այնպես անել, որ մինչև ժամը 13-ը հացը խոցելի խմբում գտնվող այդ մարդկանց հասցնեն, որ ճաշին գոնե ցամաք հաց ունենան ուտելու․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
- 10/31/2024 14:14 Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
- 10/31/2024 13:22 Կարծում եմ սա էլ չեք իմանա․ «Նյու Յորք պիցցան», մինչև պիցցայի անվանում դառնալը, ԱՄՆ-ում բավականին հայտնի քաղաք է․ Բաբայանը՝ կոնյակի մասին Փաշինյանի հայտարարության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/31/2024 22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
- 10/31/2024 16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին
- 10/31/2024 10:27 Խոշոր ավտովթար Վաղարշյան փողոցում․ կան տուժածներ
- 10/31/2024 10:21 Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից