Թեմաներ
Ուրբաթ 11 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/31/2024   23:59 Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին դրսից աննախադեպ միջամտության մասին 10/31/2024   23:54 ԱԱ․ Ռաֆայել Ներսիսյանը վերցրեց բրոնզե մեդալ 10/31/2024   23:44 Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները 10/31/2024   23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները 10/31/2024   23:23 ԱԱ․ Էրիկ Առստամյանը պարտվեց կիսաեզրափակիչում 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/31/2024   22:52 Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք. Փաշինյանը ՔՊ փակ նիստից տեսանյութ է հրապարակել 10/31/2024   22:37 Գիտնականները հայտնաբերել են ճնշումն իջեցնելու անսովոր միջոց 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/31/2024   22:13 Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով՝ իշխանությունները ցանկացած պահի կարող են արտակարգ դրություն հայտարարել և ընտրություններն անվավեր համարեն. Կարապետյան (տեսանյութ) 10/31/2024   22:00 Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր 10/31/2024   21:55 Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն 10/31/2024   21:50 Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին․ հայտարարություն 10/31/2024   21:39 «Հայաստան -Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ դուրս եկած թիմերը հայտնի են (տեսանյութ) 10/31/2024   21:36 Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին ապօրինի ձերբակալված Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը 10/31/2024   21:12 Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 10/31/2024   20:58 Լևոն Քոչարյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը խոստովանեց՝ անձամբ օրինական պահանջ չի ներկայացրել, զեկուցագրում նշել է, որ ներկայացվել է, իսկ դատարանում ասում է՝ տեղյակ չէ, թե ում կողմից 10/31/2024   20:55 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը 10/31/2024   20:40 Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ 10/31/2024   20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո 10/31/2024   20:13 Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցը կլուծի սահմանադրության փոփոխությունից հետո 10/31/2024   20:01 Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանում Իսրայելի գործողությունների առավելագույն ազատության առկայության մասին 10/31/2024   19:44 Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների (ուղիղ միացում) 10/31/2024   19:37 Սա բռնապետական պետությանը բնորոշ գործիքակազմ է, նպատակ ունի վախ տարածելու, մարդկանց քաշքշելու. Փաստաբանը՝ «թռուցիկների» գործի մասին 10/31/2024   19:20 Բժիշկը ցրել է շոգեբաղնիքի օգտակարության մասին հայտնի առասպելը 10/31/2024   19:09 Փաշինյանը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը 10/31/2024   19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան 10/31/2024   18:57 Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին (տեսանյութ) 10/31/2024   18:39 ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել 10/31/2024   18:37 Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով 10/31/2024   18:36 Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ 10/31/2024   18:29 Հադրութից ու Շուշիից 2020 թվականին բռնի տեղահանվածներից շատերը չեն մասնակցել բնակապահովման ծրագրին. Ինչ նոր ծրագիր է առաջարկում կառավարությունը 10/31/2024   18:23 Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ. Աբրահամյան 10/31/2024   18:22 Վալենսիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի 10/31/2024   18:07 Բայրամովն ասել է, թե Երևանի հետ բանակցություններում առաջընթաց կա, բայց նորից հիշել ՀՀ Սահմանադրությունը 10/31/2024   17:58 Ձեր ապիկար կառավարման պատճառով բեռը մի՛ դրեք քաղաքացու վրա, կրճատեք ձեր պարգևավճարները, փողը տեղը դրեք. Մանուկյան 10/31/2024   17:44 2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն Պապիկյան 10/31/2024   17:40 Բաքվի բազմահարկերից մեկում հրդեհ է բռնկվել. 12 մարդ ծխահարվել է 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/31/2024   17:18 Ստամբուլի ափերի մոտ նավ է այրվել. կան զոհեր 10/31/2024   17:04 Վահան Կոստանյանը հանդիպումը Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/31/2024   16:43 «ՔՊ»-ի որոշելու հարցը չէր դա․ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն համաձայն չէ, որ «Բալասանյան դաշինքի» անդամները մանդատները վայր են դրել իշխանության պարտադրանքով 10/31/2024   16:34 Լևոն Քոչարյանի գործով հարցաքննվում են ոստիկանները՝ ուղիղ 10/31/2024   16:32 Վայոց ձորի մարզում ծառայության մեջ գտնվող պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչին 10/31/2024   16:15 Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 95-ի 10/31/2024   16:06 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 10/31/2024   16:01 Չստիկով ճանճ սատկացնելու փառատոն են անում, բայց բանակի օրը միայն նախագահականում պարգևներ են տալիս. Գեղամ Մանուկյան 10/31/2024   16:00 Չերկեսկ շենքերից մեկում գազ է պայթել. հաղորդվում է 5 զոհի մասին 10/31/2024   15:57 Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան
10/30/2024   18:16 Ի՞նձ ռեկետ անեն, էս մոլորակի վրա ըտենց մահկանացու չկա, կարո՞ղ է Հյուսիսային Կորեայում ենք. Առուշ Առուշանյան 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 10/30/2024   17:28 Մեր բեմը, մեր ռեկվիզիտները սունդուկյանցիներն օգտագործում են, իսկ մեզ համար «Գոյ» թատրոնի մուտքը փակ է. Աշոտ Տեր- Մաթևոսյան 10/30/2024   18:40 Այո', Արցախի կորստի համար Փաշինյանը մեղավոր է. Առուշանյան 10/30/2024   16:44 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր 10/30/2024   17:07 Հինգերորդ կորպուսը հրամանատար չունի, նախկինին հանե՞լ եք, թե ուղարկել սովորելու. Գեղամ Մանուկյան 10/30/2024   08:11 Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին․«Հրապարակ» 10/30/2024   14:31 ԲԴԽ Դատական դեպարտամենտում 1100 անձ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 10/31/2024   13:15 Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա. Հովհաննես Ավետիսյանին տարել են ոստիկանություն. Գևորգ Թամամյան 10/30/2024   12:08 Սասուն Խաչատրյանի՝ ամսական 3 մլն դրամ աշխատավարձը քննարկվեց ԱԺ–ում 10/30/2024   18:26 Որքան ջուր է անհրաժեշտ սրտի և հոդերի առողջության համար 10/31/2024   11:48 ԵՊԲՀ մասնաշենքերից մեկն օտարվեց․ այն աճուրդով կվաճառվի 10/31/2024   07:59 Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ» 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/30/2024   23:23 Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ Դեմոյան 10/30/2024   20:46 Կրկնակի բռնի տեղահանվածներ ամիսներ շարունակ զրկված են «40+10» ծրագրի աջակցությունից, թեեւ խոստացված բնակարանի սերտիֆիկատները չեն տրամադրվել 10/30/2024   22:13 Մանկապղծության մեջ կասկածվող քահանան հեռացվել է ծառայությունից 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/30/2024   07:48 Իշխանականները կարծես գտել են արդարադատության իրենց «սրտի» նախարարին. նա Փաշինյանի սիրած ոլորտից է. «Ժողովուրդ» 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Այլատյացության «խալաթը» ռուսաստանյան արդարադատության համակարգում նոր երևույթ չէ 08/02/2013   16:28  |  Վերլուծություններ

Մոսկվայում հուլիսի 13-ին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Դեպքից հետո մեր հայրենակցին դատարան տարան հիվանդանոցից՝ կանացի գույնզգույն, ծաղկավոր խալաթով: Այլազգի տղամարդու նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքն ու ռուսաստանյան ԶԼՄ-ների ընդգծված ազգայնական մեկնաբանություններն ու պիտակավորումները բացահայտեցին այդ երկրում առկա տրամադրությունները ներգաղթյալների, այդ թվում` նաև հայազգի աշխատանքային  միգրանտների նկատմամբ:
 
Ու թեև այս դեպքը մեծ արձագանք գտավ Հայաստանում, և հասարակության վրդովմունքն էլ ստիպեց հայաստանյան պաշտոնյաներին որոշ քայլեր ձեռնարկել, այդուհանդերձ, ասել, թե այս դեպքը եզակի կամ աննախադեպ է, կնշանակի դեմ գնալ սեփական խղճին:
 
Ռուսաստանում հայազգի ներգաղթյալների նկատմամբ այդ երկրում մեծաթիվ ազգայնականների բռնի գործողությունները միշտ էլ եղել են, եղել են նաև իրավական համակարգի կողմից ակնհայտ անօրինական գործողությունների ու անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքեր, երբ իրավական գնահատականը տրվել է ոչ թե օրենքով, այլ «Ռուս չե՞ս, ուրեմն մեղավոր ես» սկզբունքով: Ու եթե մինչև հիմա որևէ հայ տղամարդ կանացի խալաթով դատարան չէր բերվել, դեռ փաստ չէ, թե այդ երկրում նրան այդ հոգեբանությամբ չեն վերաբերվել: Ուղղակի մենք անուշադրության ենք մատնել մեր  երկրի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ կատարվող դժբախտությունները, նրանց նկատմամբ ազգային հիմքի վրա կայացվող անօրինական ու ակնհայտ կեղծ դատավճիռները:
 
Այսօրինակ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2011թ-ի սեպտեմբերին, Մալոյարոսլավեց քաղաքում:
 
19-ամյա Ալիկ Սիմոնյանն իր մի քանի հայ և վրացի ընկերների հետ այցելել էր տեղի ակումբներից մեկը: Մատուցողները  և բարմենները սկբունքորեն  չէին սպասարկել ներս մտած կովկասցիներին` փորձելով ցույց տալ նրանց, որ նրանք Ռուսաստանում երկրորդ կարգի մարդ են: Կովկասցիներն իրենց դժգոհոթյունն էին հայտնել նման վերաբերմունքից, որից անմիջապես հետո նրանց մոտեցել էին  անվտանգության աշխատակիցները` Երշ մականունով հայտնի ոմն Ալեքսեյ Երշովի գլխավորությամբ: Վերջինները կռիվ էին հրահրել և կովկասցիներին հրավիրել դրսում հարաբերությունները պարզելու: Ծեծկռտուքի արդյունքում Երշովը դանակի հարվածներից թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել:  
 
Կռվի մասնակիցները ձերբակալվել էին, սակայն շուտով ազատ արձակվել: Իսկ Ալիկ Սիմոնյանը նախ ոստիկանություն էր հրավիրվել  որպես  վկա, ապա՝ ձերբակալվել: Այնուհետև նրան ազատ էին արձակել` 600.000 ռուբլի գրավի դիմաց: Ի պատասխան այն հարցի, թե ինչու Ալիկ Սարգսյանն ազատ արձակվեց տեղի ոստիկանապես Գորբորուկովը ասել էր. «Հիմքեր կային: նան ախկինում չի դատապարտվել, քաղաքի գրանցում ունի, այստեղ ապրում է մանկությունից, բացի այդ էլ, լավ տղա է այդ Ալիկը»:
 
Բայց ռուսաստանյան արդարադատությունը, այս դեպքում ևս գերադասեց ծառայել ազգայնականների տրամադրություններին:
 
Գործով որպես տուժող հանդես եկող հանրահայտ Երշովը ռուս ազգայնականի տիպիկ մարմնավորում է, նա Մալոյարոսլավեցի ֆուտբոլի երկրպագուների խմբի ղեկավարն է: Իսկ վերջինները ռուսաստանում հայտնի են իբրև ազգայնական գաղափարներ ունեցող երիտասարդների խմբավորումներ, որոնց հիմնական թիրախը հատկապես կովկասյան ազգերի ներկայացուցիչներն են, անկախ իրենց ով լինելուց:
 
Հետաքննության և նախաքննության փուլում իրավապահների վրա ճնշումներ բանեցնելու և անկողմնակալությունը բացառելու նպատակով Մալոյարոսլավեց էին ժամանել շուրջ երեք հարյուր «ֆուտբոլային երկրպագուներ» ռուսաստանի այլ բնակավայրերից: Նրանք շրջում էին քաղաքի փողոցներում և հայազգի երիտասարդի դեմ կոչեր անում:
 
Այսպիսի անթաքույց քարոզչությունն էլ կանխորոշեց Ալիկի ճակատագիրը: Արդեն դատարանում գործով անցնող 16 վկաներից Ալիկի դեմ ցուցմունք տվեցին միայն Երշովի նախկին երեք գործընկերները: 
 
Քաղաքում բոլորը շատ լավ գիտեին, թե իրականում ով էր դանակով հարվածել Երշին, գիտեին նաև, որ նա փախել է երկրից: Ալիկ Սիմոնյանը նույնիսկ տեսաձայնագրություն էր ներկայացրել, որտեղ Երշին հարվածած երիտասարդը պատմում էր, թե ինչպես է Երշը իրեն խփել և նա ստիպված դանակի մի քանի հարված է հասցրել` փորձելով փրկվել բռնցքամարտիկի  հուժկու հարվածներից:
 
Բայց բոլոր այս փաստերը դատարանը հաշվի չառավ: Որքան էլ որ դատարանը հիմքեր չունենար Ալիկ Սիմոնյանին մեղավոր ճանաչելու, ազգայնական հասարակության համար անհրաժեշտ էր, որ մեղավորը Կովկասից լիներ:
 
Ակնհայտ ճնշումների ներքո ռուսաստանյան արդարադատությունն Ալիկ Սիմոնյանին դատապարտեց  4.5 տարվա ազատազրկման և  500.000 ռուբլի  տուգանքի:  Այս գումարն, ի դեպ, ավելի վաղ մտցվել էր  գրավի մեջ:
 
Ալիկ Սիմոնյանի պատմությունը և դատավարության ընթացքը ռուսաստանյան մամուլը լայն արձագանքի չարժանացրեց: Հայաստանից հեռու ապրող մեր հայրենակցի ճակատագրին անհաղորդ մնաց նաև հայ հասարակությունը: 19-ամյա անմեղ դատապարտված հայ երիտասարդը մոռացության մատնվեց:
 
Վերադառնալով մեր մեկ այլ հայրենակցի` Հրաչյա Հարությունյանի դեպքին, հիշեցնենք, Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե դատավճռից հետո ռուսաստանյան կողմից պահանջելու են, որպեսզի հայազգի վարարդն իր պատիժը կրի հայաստանյան կալանավայրում: Նրա իրավունքների ոտնահարման և արժանապատվությունը վիրավորելու հարցով մտահոգ Ռուսաստան մեկնեց նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
 
Հարց է ծագում, ինչու ընդամենը 1-2 տարի առաջ Հայաստանը նույնությամբ չարձագանքեց իր հայրենակցի նկատմամբ նմանատիպ վերաբերմունքին:
 
Այս հարցի պատասխանի ակնկալիքով դիմեցինք ՀՀ ՄԻՊ գրասենյակ: Պաշտպանի գրասենյակից  մեզ պատասխանեցին, որ բավարար չափով տեղեկացված չեն եղել Ալիկ Սիմոնյանի գործից, բայցևայնպես, վստահեցրեցին, որ պատրաստ են օգնել, իրավաբանական խորհրդատվություն տալ, բացատրել, թե ինչ է անհրաժեշտ հանձնման գործընթացի համար:
 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը խորհուրդ տվեց առաջին հերթին դիմել Արդարադատության նախարարություն, քանի որ այս հարցով իրավասու պետական մարմինը ՀՀ Արդարադատության նախարարությունն է: Երանուհի Թումանյանցը նաև հավելեց, որ հանձնման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատապարտված անձի հարազատները լիազորված լինելով, դիմեն իրավասու մարմնին:
 
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն, դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք  պայմանների առկայության դեպքում, որոնցից են նաև տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու պայմանները:
 
Այս դեպքում, վերջնական, ուժի մեջ մտած  դատավճռի առկայությունը փաստ է, սակայն, բացակայում է քաղաքացիության պայմանը: Ալիկ Սիմոնյանը մանկուց բնակվելով ՌԴ-ում, ունի այդ երկրի քաղաքացիություն:
 
 
 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]