Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Հոգեբան. «Մեզանում ինքնասպանությունը գովազդվում է» 11/24/2012   17:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է անել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրաժեշտ տալու:

-Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն` ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են Հայաստանում:

-Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապալի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն անձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի շատ են, քան մեզանում:

-Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խնդիրների պատճառով:

-Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափորոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրներում:

-Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը:

- Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակայում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղարկում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

-Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությանը:

-Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույնկերպ մարդուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնագետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխավորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում:

Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետական մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնասպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որպես մարդ ընկալելն է: Որպես կանոն` մենք տեսնում ենք ոչ թե մարդուն, այլ նրա աշխատանքը: Մեզ հարկավոր է, որ այս բաժակը դրվի այստեղ` դրվեց: Հարկավոր է, որ այս աշխատանքը կատարվի` կատարվեց: Մենք չենք նկատում, որ մարդը նույն աշխատանքը ժամանակին ժպիտով էր կատարում, այսօր թախիծով է դա անում: Աշխատանքը կատարվեց, վերջ, նշանակում է` մարդը գոյություն ունի: Մինչդեռ իրականում մարդը մեծ ողբերգություն ապրեց այդ աշխատանքը կատարելիս: Բայց ոչ ոք այդ մասին չիմացավ: Ու մի օր ասում ենք, վա՜յ, ինքնասպան եղավ: Հետո սկսում ենք հիշել, թե վերջին անգամ ինչ վիճակում ենք տեսել նրան կամ ինչ է ասել նա մեզ. «Ինչ-որ տարօրինակ բան ասաց, բայց ինչ... »: Ու այդպես էլ չենք կարողանում հիշել, քանի որ իրականում չենք էլ լսել, թե ինչ է ասել: Իր համար կարմիր լույս վառելու մի շարք ազդանշաններ է տալիս մարդը, բայց ո՞վ է նրա հետ կենդանության օրոք խոսում, որ հասկանա դա:

-Հոգեբաններից մեկը մի առիթով նշել էր, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է ինքնասպանության մասսայականացմամբ: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում երևույթի լուսաբանումը մեզանում:

-Վերջերս մի ասուլիսի ընթացքում բավականին երկար խոսեցինք, որ այս թեման պետք է շատ զգույշ և նուրբ լուսաբանել: Ասուլիսից հետո հեռուստաընկերություններից մեկը ինքանսպանության այնպիսի գովազդ արեց, որ ինքնասպանություն գործելու բուռն ցանկություն առաջացավ: Լրագրողները ինքնասպանությանը ռոմանտիկ, խորհրդավոր ձևով են անդրադառնում: 13-14 տարեկան երեխան էլ նայում է ռեպորտաժն ու ձգտում այդ ռոմանտիզմին: Լրատվամիջոցները մարդու վրա ներգործելու հզոր ուժ ունեն: Լրագրողն ինքն էլ ընթերցողին կամ հեռուստադիտողին պետք է նայի որպես հոգեբանություն ունեցող մարդու, այլ ոչ թե բիզնեսի տեսանկյունից այդ ամենին նայի, գովազդ անի, մարդիկ էլ նայեն ու ինքն էլ գումար աշխատի: Լրագրողը պետք է մտածի, որ ինքնասպանության մասին պատրաստած իր ռեպորտաժը գուցե նայի 50 տարեկան հուսահատված մի մարդ:

-Ինչ կցանկանայիք ասել նրան, ով այս պահին գուցե մեր ընթերցողն է ու գուցե հենց այդ ճանապարհին է:

-Անպայման խոսեք ինչ-որ մեկի հետ, դուրս եկեք ներքին երկխոսության շրջանակներից: Կապ չունի, թե ում հետ կխոսեք, միայն թե գտեք վստահելի մի մարդ ու զրուցեք:

Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ այն մարդկանց, ովքեր շրջապատում են տարօրինակ, ինքնասպանության նախանշաններ դրսևորող մարդուն: Այդ մարդը չպետք է խոսի, ի՛ր հետ պետք է խոսեն:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]