ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի մարզում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ապարդյուն կերպով ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան 02/19/2025 15:00

Տավուշի մարզում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ապարդյուն կերպով ուսուցիչներ են որոնում։ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.
«Տավուշի մարզպետարանը հայտարարել է Բերդ համայնքի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» (20 դասաժամ),«Ռուսաց լեզու» (22 դասաժամ), «Մաթեմատիկա» (15 դասաժամ), զինղեկ(ՆԶՊ)(5 դասաժամ), դասվար (20 դասաժամ), «Պատմություն» (20 դասաժամ),« Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (10 դասաժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղերի մրցույթի մասին։ Մրցույթը պետք է կայանար հունվարի 29-ին։
Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Ռաշոյանից տեղեկացա, որ մրցույթով միայն ՆԶՊ-ի ուսուցչի թափուր հաստիքն է համալրվել, մնացած դասաժամերը զբաղեցնելու հավակնորդներ չեն եղել : Դպրոցի տնօրենը հայտնեց, որ ունեն ուսուցիչներ որոնք դրույքաչափից՝ 20 դասաժամից ավելի ժամաքանակ ունեն, մրցույթը հայտարարվել էր այդ ավել դասաժամերը դասավանդելու նպատակով ուսուցիչներ աշխատանքի ընդունելու համար։ Մրցույթի փաստացի չկայանալուց հետո այդ դասաժամերը կշարունակեն պարապել այն ուսուցիչները ,որոնք այժմ դրանք դասավանդում են։ Ն․ Ռաշոյանից տեղեկացա, որ այդ դպրոցում, աշխատող 25 ուսուցիչներից ու ուսուցիչների օգնականներից 5-ը կենսաթոշակառու են;
Ավելի վաղ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթը պետք է տեղի ունենար 2024թ․ դեկտեմբերի 25-ին։ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լալա Ղուկասյանից տեղեկացա, որ մրցույթը չի կայացել, քանի որ ոչ մի մասնակից չի եղել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ: 2023-2024ուսումնական տարվա շեմին և ուսումնական տարվա ընթացքում բուհի դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող 55 ուսուցիչ։ Նրանք թեև չունեին բուհի դիպլոմ, ունեին միջնակարգ մասնագիտական կրթական հաստատության դիպլոմ, սակայն նրանցից շատերը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ունեին։ Բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցիչների աշխատանքին ազատել են, ու հիմա ուսուցիչներ են որոնում, մարզի դպրոցներում բազում թափուր հաստիքներ կան, տարեց, կենսաթոշակառու շատ ուսուցիչներ շարունակում են աշխատել։ Տավուշի մարզում ուսուցիչների համեմատաբար ցածր աշխատավարձը, լարված, նյարդային աշխատանքը հրապուրիչ չի դարձնում ուսուցչի աշխատանքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/15/2025 08:30 Միրզոյանն ու իր «աջակիցները»․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:28 Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:26 Անհետ կորածների ծնողների պահանջը․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:22 Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»
- 03/15/2025 08:19 Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:16 Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:13 Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/14/2025 17:58 Ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու. ադրբեջանագետ
- 03/14/2025 16:45 Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը. Վարդան Օսկանյան
- 03/14/2025 15:51 Մարդկության դեմ ուղղած հանցանքների վերաբերյալ հայցերի հետկանչն ինքնին մարդկության դեմ հանցանք է. Մելիքյան
- 03/14/2025 13:36 Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/15/2025 19:01 Երևանում թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ
- 03/15/2025 14:48 Արարատի մարզում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. նա տեղափոխվել է Երևան
- 03/15/2025 12:02 Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա
- 03/15/2025 11:16 Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ․ Ռուբեն Մելիքյան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ