ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երկու որդիներիս անուններն էի գոռում, փոքր տղաս հետևից գրկեց, ասաց՝ ողջ է, բայց Գրիգորին չի գտնում». Սարսափը վերապրած Ավակիմյանների ընտանիքը պարտադրված արտագաղթում է նաեւ Հայաստանից 02/18/2025 18:47 | Ցեղասպանություն՝ Արցախում

Տիկին Գոհարի որդին՝ Գրիգորի Ավակիմյանը 2023 թ. սեպտեմբերի 25-ին շատերի նման գնացել է Ստեփանակերտի վառելիքի պահեստից բենզին ձեռք բերելու, որպեսզի ընտանիքին դուրս բերի օկուպացվող Արցախից։
«Քաոս է տիրել բենզինի պահեստում։ Տղաս ընկերների հետ էր գնացել, բայց այնտեղ իրար կորցրել են, ընկերներից մեկը ևս զոհվել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Գոհար Ավակիմյանը։
Նրա փոխանցմամբ՝ 9 ամիս շրջափակման մեջ մնալով անհավասար մարտի բռնվելով թուրքի հետ ու մնալով լրիվ միայն, խուճապ կար։ Տղամարդիկ հավաքվել էին, որ թուրքի գալուց փրկեին իրենց երեխաներին, ոչ ոք չգիտեր, թե բենզին ով է տալիս։
Տիկին Գոհարի ապագայի նկատմամբ հույսը Արցախ վերադարձն է, որը թոռները, զոհված տղայի դուստրը՝ Գոհարիկը, նորից տեսնեն Արցախը
«Գոհարիկ ունեմ, տղայիցս մնացած։ Ես շնորհակալ եմ, որ տղայիս հետ այդան կարճ ապրած հարսս դժվարությամբ, մեծ վշտի մեջ աղջիկ երեխա ունեցավ, մի հիշատակ ունեցանք իրենից։ Չնայած առողջական խնդրին՝ կարողացավ պահպանել հղիությունը»,- նշեց տիկին Գոհարիկը։
Ասում է՝ որդին ու հարսը նախապես որոշել էին, որ աղջիկ ծնվելու դեպքում իր անունն են դնելու ու հարսն այդպես էլ արել է ու Գոհար է դրել փոքրիկի անունը։
Ազատամարտի մասնակից Գրիգորի մասունքները թույլ չեն տվել Եռաբլուրում հուղարկավորել, ու մայրը դառնացած ասում է՝ խնդրանք ունի, որ մարտական ուղի անցած տղան չհամարվի դժբախտ պատահարի զոհ։
«2023 թ.ին ծառայում էր հակաօդային պաշտպանությունում և սեպտեմբերի 19- ին ևս գնաց զորամաս, մարտական գործողությունների մեջ էին, որոշ ժամանակ կապ չկար հետը։Սեպտեմբերի 20-ի առավոտյան ինձ ձայնագրություն ուղարկեց, որ լավ է, երկու հարսներին ու եղբոր այդ օրը 3 ամսական դառնող նորածնին լավ նայեմ»,- արցունքն աչքերին պատմեց տիկին Գոհարը։
Գրիգորը օգոստոսին էր ամուսնացել ու 1 ամսվա ամուսիններ էլ չկային, երբ սկսվեց Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան։
«Սեպտեմբերի 20-ի ցերեկը վերադարձավ, թեև ինքը ողջ էր, լացով դիմավորեցի, քրոջս որդու զոհվելու լուրը հայտնեցի։ Միասին լաց եղանք։Սեպտեմբերի 23-ին լսեցինք, որ ամեն ինչ ավարտվել է ու պետք է դուրս գանք Արցախից։ Բայց մեզ դեռ պահող բան կար, քրոջս որդու մարմինը դիրքերից չէին իջեցրել, տանը Մարտակերտից մարդիկ կային, քույս էլ էր երեխաների ու հարսի հետ մեզ մոտ։ Երկու որդիս էլ մտածում էին բենզին հայթայաթելու մասին, երկուսն էլ ընտանիք ունեին դուրս բերելու։Բայց դեռ պահող խնդիր կար, քրոջս տղայի մարմինը չէին իջեցրել դիրքերից, մեր պատրաստվելը ձգձգվեց մինչև սեպտեմբերի 25-ը։ Մեքենայի անվադողերը փոխեց, հաց կերավ, ընկերը զանգեց, ու ասաց, որ Հայկազովի պահեստում բենզին կա։ 5 ընկերներով իր մեքենայով գնացին, այդ տղաներից մեկն էլ զոհվեց»,- այդ օրվա իրադարձությունները վերհիշեց տիկին Գոհարը՝ ավելացնելով, որ, պայթյունի մասին լսելով, հարևանի տղայի հետ գնացել է դեպքի վայր։
«Երկու որդիներիս անուններն էի գոռում, փոքր տղաս հետևից գրկեց, ասաց, որ ինքը ողջ է, բայց Գրիգորին չի գտնում։ Մեքենան կար, ինքը՝ ոչ , մեքենայի մոտ մինչ կեսգիշեր կանգնեցինք, հետո սկսեցինք հիվանդանոցներում փնտրել ու չգտանք։Սեպտեմբերի 27-ի երեկոյան ճանապարհ ընկանք։ Երևանում ենք ԴՆԹ հանձնել։ Նոյեմբերի 6-ին մասունք տվեցին, հուղարկավորեցինք։ Նույնիսկ չգիտեմ էլ ինչ մասունք են տվել», - իրենց տեսած սարսափելի օրերը պատմեց որդուն կորցրած մայրը։
Տիկին Գոհարի մյուս որդին 2020 թ.- ին մարտական ուղի անցած, մարտական երկրորդ աստիճանի խաչ ստացած երիտասարդ է, բայց Հայաստանում աշխատանք գտնել չի կարողացել ու պարտադրված արտագաղթել է ՌԴ։
Ասում է՝ ՀՀ քաղաքացիություն չեն վերցրել, 070 կոդով անձնագիրը պահել են, բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանի ապահովման ծրագրին էլ չեն դիմել։
«Ծրագիրը հարմար չի, եթե նոր ծրագիր կմշակեն՝ կմտածենք, բայց այս գումարը չափազանց քիչ է, տուն չենք կարողանալու ձեռք բերել, մեր դեպքում 6 մլն կստացվի։ Մեզ ուղղորդում են սահմանամերձ շրջաններ տուն վերցնել, բայց այնքան բան ենք տեսել, 30 տարի սահմանամերձ ենք եղել, երեխաներս վախենում են, էլ չենք ուզում, բացի այդ՝ ՀՀ քաղաքացու նոր անձնագիր վերցնելու պարտադրանքը ևս խանգարում է , ուզում ենք Արցախ վերադառնալ»,- ասաց տիկին Գոհարը՝ նշելով, որ հայտնվել են նաեւ բավական բարդ սոցիալական վիճակում։ Հայաստանում վարձերը բարձր են, եւ Հայաստանի կառավարության կողմից տրվող աջակցությունը հազիվ բավականացնում է տան վարձի համար, սակայն ապրիլից, 40+10 ծրագրի դադարեցումից հետո, չեն կարողանալու վճարել տան վարձը, ուստի ստիպված են ամբողջ ընտանիքով բռնել գաղթի ճանապարհը։
Որդին ՌԴ-ում հարմար աշխատանք է գտել, որտեղ նաեւ կացարան են տալիս։ Սրտի կսկիծով ասում է՝ որդու գերեզմանը թողնում է ու գնա, բայց հույսով , որ կվերադառնան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/15/2025 08:30 Միրզոյանն ու իր «աջակիցները»․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:28 Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:26 Անհետ կորածների ծնողների պահանջը․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:22 Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»
- 03/15/2025 08:19 Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:16 Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:13 Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/14/2025 17:58 Ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու. ադրբեջանագետ
- 03/14/2025 16:45 Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը. Վարդան Օսկանյան
- 03/14/2025 15:51 Մարդկության դեմ ուղղած հանցանքների վերաբերյալ հայցերի հետկանչն ինքնին մարդկության դեմ հանցանք է. Մելիքյան
- 03/14/2025 13:36 Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/15/2025 19:01 Երևանում թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ
- 03/15/2025 14:48 Արարատի մարզում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. նա տեղափոխվել է Երևան
- 03/15/2025 12:02 Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա
- 03/15/2025 11:16 Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ․ Ռուբեն Մելիքյան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ