ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ 02/14/2025 15:13 | Մեկնաբանություն

Նրա նախորդները ավելի լավ բան չեն արել։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի հաղորդակցությունն առավել քան երբևէ մենախոսություն է, քան ժողովրդավարական երկխոսություն։
Նրա վերջին սփյուռքյան շրջագայությունը դրա վկայությունն է։ Գալով «համայնքներին» ընդառաջ՝ Հայաստանի վարչապետը ոչինչ արեց նրանց լսելու։
Նա իր պատգամները մատուցեց խնամքով ընտրված հանդիսատեսի առաջ՝ գրեթե առանց հակաճառողի։
Սփյուռքի գլխավոր կազմակերպված ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները խնամքով մի կողմ էին թողնվել։
Բացակայություն, որը հեշտացնում է վարժությունը. այս պայմաններում միշտ ավելի հեշտ է դատափետել քաղաքական հակառակորդին:
Կա՞ մեկը ով այսօր իշխանական շրջապատում համարձակվում է հակառակել առաջնորդին։ Չնայած նա ընդդիմությանը լռեցնելու մտադրություն կամ միջոց չունի, այնուամենայնիվ, Փաշինյանը բացարձակ գերակայում է իր շրջապատի և իր շարքայինների վրա։ Եվ վայ նրան, ով թեկուզ մի փոքր մտքի անկախություն կամ եռանդի պակաս է ցուցաբերում (այդ թվում՝ Հովիկ Աղազարյանի դեպքը): Պալատականների ժամանակն է. ոչ հոսանքների…։
Իշխանության այս հղացքն է, որ թելադրում է սփյուռքի հետ հանդիպումների կազմակերպումը. ոչ մի բանավեճ, ոչ էլ հակադարձելու իրավունք, ընդամենը հնչեցված միակողմանի ելույթ: Մասնակիցները պետք է նախապես հրաժարվեին իրենց հեռախոսներից և ժամացույցներից, և ձեռնպահ մնային որևէ գրառում անելուց։ Միջոցառման մասին իրազեկելու թույլտվություն է տրվել միայն կառավարության պաշտոնական հաղորդակցությանը: «Տորթի վրայի բալը»՝ հանդիպման մի մասում թարգմանության բացակայությունն էր. սխալ, որը ուղղվեց միայն այս տողերի հեղինակի խնդրանքով: Իբր բնական էր, որ հրավիրված ֆրանսիացիները տիրապետեին արևելահայերենին։ Եվ իբր Փաշինյանն ինքը միայն պետք է հասկանար, թե ինչ են ասելու իրեն։ Թույլ տվեք մի կողմից մատնանշել քաղաքավարության այս պակասը, մյուս կողմից՝ ամբարտավանության այս միտումը։ Երկուսը, հավանաբար, ձեռք ձեռքի են տված...։
Ուստի այս դրված սահմանները թույլ չտվեցին մեզ Փաշինյանի հետ ավելի հեռուն գնալ որոշակի թվով իրական հարցերի շուրջ։ Որպես «Nouvelles d'Arménie»-ի գլխավոր խմբագիր՝ կցանկանայի վարչապետին և նախկին լրագրողին տալ հետևյալ հարցերը.
Սփյուռքում Հայ դատի պաշտպանությունը Հայաստանի համար առհասարակ արժեք է, թե՞ բեռ: Վարչապետը պատկերացնու՞մ է, որ Ֆրանսիայի պես երկիրը, որը ապրիլի 24-ը դարձրեց 1915 թվականի ցեղասպանության հիշատակի ազգային օր, հանդես կգար կովկասյան այս երկրի օգտին, եթե չլինեին 500.000 հայազգի ֆրանսիացիների ազդեցությունն ու պայքարը։ Իսկական Հայաստանի և երազած Հայաստանի միջև նրա ստեղծած այլընտրանքը չի՞ հանդիսանում իր քաղաքական հակառակորդներին որակազրկելուն ուղղված կեղծ բանավեճի բուն հիմքը, երբ Հայաստանը երբևէ տարածքային պահանջներ չի ներկայացրել իր հարևանների նկատմամբ, այդ թվում նաև այն 30 տարիների ընթացքում, երբ իշխանություն էր ներկայիս ընդդիմությունը։
Արդյո՞ք այս հռետորաբանությունը արժեք չի տալիս ադրբեջանական մեղադրանքներին, որոնք դատապարտում են «հայկական ռեւանշիզմը», միեւնույն ժամանակ դիմելով ծայրահեղ ազգայնական նարատիվի:
Փաշինյանն իրեն պրագմատիզմի և ռեալպոլիտիկի առաջամարտի՞կ է տեսնում. Կարծես թե նրանից առաջ Տեր-Պետրոսյանը չի փորձել վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ, Քոչարյանին չեն կասկածել Արցախի և Մեղրիի միջև փոխանակման քննարկման մեջ, և որ 2008-ի հայ-թուրքական արձանագրություններ երբեք չեն եղել։ Արդյո՞ք նա իրոք հավատում է, որ առաջինն է, որ առերեսվում է պետականության մարտահրավերներին։ Իսկ մնացածներին նա որպես հասարակ «երազողնե՞ր» է ընկալում։
Եթե նրա առաջնահերթությունը Հայաստանի անվտանգությունն է, ինչո՞ւ շարունակել խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը կամա թե ակամա պատվար էր պանթուրքիզմի դեմ:
Որքա՞ն է Արևմուտքին տրված գրավը այս դիվանագիտական ուղղվածության մեջ, և ի՞նչ երաշխիքներ է նա ստացել իր պաշտպանության դիմաց։ Եթե անվտանգությունը երկրի անհաղթահարելի հորիզոնն է, մի՞թե թավշյա հեղափոխությունը ծանր անզգույշություն չէր՝ մեզ հակադրելով Մոսկվայի հետ։
Ինչո՞ւ, երբ նա խոստացել էր չփոխել արտաքին քաղաքականության հիմունքները, իշխանության գալուց հետո շտապեց պաշտոնանկ անել տեղում դիվանագիտության ղեկավարին, մասնավորապես Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ճարտարապետին։
Ինչո՞ւ է նա իր ընտրվելուց ի վեր բազմապատկել իր սադրանքները Ռուսաստանի նկատմամբ՝ միաժամանակ անհանգստացնող հնազանդություն ցուցաբերելով Թուրքիայի նկատմամբ։ Պատկերացնում է, որ ընդունա՞կ է տարաձայնություն սերմանել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որոնք նույն ազգի երկու պետություններ են։
Ինչո՞ւ միանալ Միջազգային քրեական դատարանին, ի հեճուկս Վլադիմիր Պուտինի, եւ այժմ հրաժարվել Ադրբեջանի դեմ ցանկացած հայցանդումից։
Եւ վերջո, ինչով է պայմանավորված սեփական ժողովրդին մեղադրելու այս մոլուցքը։ Հասնելու մինչեւ Փարիզյան այս հայտարարությանը, որտեղ նա կասկածի տակ դրեց այն պատճառները, թե ինչու «հայերն ամենաբարձր գինը վճարեցին 1915 թվականին, և ոչ թե մյուսները»։ Տարօրինակ հակում դեպի ազգային ինքնախարազանում, կարծես Հայաստանը կրում էր իր կրած հալածանքների պատասխանատվությունը։
Արդյո՞ք լուրջ և անվտանգ է եվրաինտեգրման մղումը, երբ բրյուսելյան կողմից ոչինչ չի հուշում փոխադարձ ցանկության մասին: Երբ Հայաստանը արտաքին առևտրային եկամուտների կեսից ավելին ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, իսկ 7,5%-ը՝ Եվրոպայից, արդյոք այս թեկնածությունը զուտ գաղափարական դիրքորոշում չէ՝ կտրված իրականությունից։
Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի և նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ:
Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը։
Արա Թորանյան
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ (CCAF),
«Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2025 08:19 Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:16 Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:13 Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»
- 03/18/2025 08:11 Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»
- 03/18/2025 08:08 Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»
- 03/18/2025 08:06 Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ»
- 03/18/2025 08:02 «Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/18/2025 11:42 Այո՛, շատ լուրջ, ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ. Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 03/18/2025 11:23 Հայ ժողովրդի գենոֆոնդը վտանգի տակ է, սակայն Փաշինյանի իշխանությանն այս հարցը քիչ է մտահոգում. Կարապետ Պողոսյան
- 03/17/2025 15:51 Ոստիկանական բաժիններում նորից գլուխ բարձրացրած ծեծն ու խոշտանգումը այլևս դարձել են օրինաչափ երևույթներ․ փաստաբան
- 03/17/2025 15:32 Իբր զինադադարի միակողմանի խախտման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների մերկապարանոց հայտարարությունները հուշում են, որ դիտորդներին հեռացնելը հրաշալի ծրագրավորված նենգ քայլ է. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2025 10:21 Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 4 մարդ է մահացել
- 03/18/2025 10:18 Գառնի գյուղում ավտոմեքենա է այրվել
- 03/17/2025 20:13 Երևանում զրուցարանից հիվանդանոց է տեղափոխվել մեկ դի և մեկ վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, հագուստ
- 03/17/2025 16:48 Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 03/17/2025 16:38 Եվրոպայի ամենավտանգավոր 20 քաղաքներն են որոշվել
- 03/13/2025 15:25 Ավստրալացին դարձել է աշխարհում առաջին մարդը, ով 100 օր ապրել է արհեստական սրտով
- 03/12/2025 23:21 Ո՞ր դեպքերում տղամարդը չպետք է կնոջից ներողություն խնդրի. խորհուրդ հոգեբանից
- 03/09/2025 17:42 Այսօր երկու մագնիսական փոթորիկ է գրանցվել