ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիների հետ կատարվածը գենոցիդ է, հիմա նաեւ՝ հոգեբանական գենոցիդ. Մարդուն մեղադրում են, որ չի ուզում ենթարկվել գենոցիդի, աբսուրդ է. հոգեբան 02/12/2025 15:56 | Ցեղասպանություն՝ Արցախում

«Արցախցիների հետ տեղի ունեցածը, եթե անգամ գենոցիդ չորակենք, այլ՝ էկոցիդ, ամենևին չի մեղմում նրանց կորստի աստիճանը։ Կորուստը կարող է համարժեք լինել կյանքի կորստին, երեխայի կորստին, մարդը ողջ գիտակցական կյանքն ապրել է մի միջավայրում, եւ այդ տան ու հողի կորուստը կարող է համարժեք լինել նույն կյանքի կորստին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աբրահամ Թովմասյանն՝ ավելացնելով, որ իր գնահատմամբ արցախցիների հետ տեղի ունեցածը գենոցիդ է, իսկ հիմա նաև հոգեբանական գենոցիդ։
«Մեղադրել մարդուն, որ չի ուզում ենթարկվել գենոցիդի, աբսուրդ է»,- նշել է հոգեբանը։
Հիշեցնենք, որ չկոտորվելու ցանկության համար արցախցիներին մեղադրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «զանգել, ասում էին՝ բացեք սահմանը դուրս ենք գալիս», մինչդեռ, նրա խոսքերով, «բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը»։
Փաստենք, որ խոսքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային, երբ ամիսներ շարունակ պաշարման մեջ գտնվող Արցախի տարբեր դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը միաժամանակ սկսեց հրետակոծությունը, իսկ Հայաստանը հրաժարվեց օգնություն ցուցաբերել։ Նման պայմաններում մնալ Արցախում՝ նշանակում էր բնաջնջվել։
Հոգեբանը շեշտում է, որ Սիմոնյանի ու մյուս իշխանական պաշտոնյաներից շատերի հնչեցրած այդ թեզերն ու պահվածքը անպատասխանատու մադուն հատուկ հոգեբանության դրսևորում է։
«Ցանկացած անպատասխանատու մարդու հոգեբանությունն է այդպիսին, ոչ մի կերպ չի ցանկանում իր վրա մեղք վերցնել, հիմա դա է կատարվում Հայաստանի իշխանավորների հետ, ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց վրա մեղք վերցնել, իրենք անընդհատ պատճառներ են փնտրելու, որ գցեն բոլորի վրա, բացի իրենցից»,- նշեց մասնագետը։
Ինչ վերաբերում է պատերազմի, բլոկադայի, միայնակ թողնված զգացողության հոգեբանական հետևանքներին, ապա, հոգեբանի խոսքերով, ուժեղ մարդու մոտ հնարավոր է դրանք տեսանելի չլինեն, բայց ընդհանուր առմամբ, հատկապես կանանց մոտ, ովքեր նաև մայր են, կարող է առաջացնել տարբեր հոգեբանական խնդիրներ ՝ընկճվաճություն, ապատիա , վստահության կորուստ անգամ ամեն ինչի հանդեպ, առավել ևս երբ ոչ մի տեղից չեն ստանում օգնություն։
«Անորոշությունը դեպրեսիվ երևույթների նախապայմանն է , դրանից էլ առաջանում ընկճվածություն ու նման հոգեվիճակում ինքնապաշտպանական բնազդ մարդն ունենում է, կյանքը կարևորագույն բան է, որը ոչ մեկ չի ուզում հենց էնպես, անիմաստ տալ, եթե անգամ մարդը, որոշել է կյանքն ինչ-որ բանի համար զոհաբերել, ապա պետք է, իրոք, լինի այդ նպատակը, հանուն ինչ-որ բանինը։ Երբ մարդուն ասում են, որ դու գնում ես զոհվելու հանուն ոչնչի , մարդն առնվազն պետք է աննորմալ լինի կամ լուրջ հոգեկան խնդիրներ ունենա, որ համաձայնի, չունենա ապրելու նպատակ ու ցանկություն», - ասաց Թովմասյանը։
Արդյոք ՀՀ իշխանության ղեկին այսօր գտնվող որոշ պաշտոնյաների՝ բնաջնջումից փրկվելու ցանկության համար հնչեցվող մեղադրանքներն ուղղակի միայն անպատասխանատու մարդու պահվածք է, թե նրանց քայլերը վկայում են որոշակի ուղեգծի մասին՝ հարցին ի պատասխան հոգեբանը նկատեց, որ ծրագիր է իրականացվում։
«Ինձ համար ակնհայտ է, որ ծրագիր են իրականացնում։ Փաստացի իրենց գործողությունները տրամաբանական ոչ մի վերլուծության չեն ենթարկվում։ Պարտադիր չէ մասնագետի աչքերով դրան նայել։ Չգիտեմ՝ այս ծրագիրը ռուսական է , թուրքական, թե ռուս-թուրքական, բայց հաստատ գիտեմ, որ հայկական չէ, ոչ մի ելակետային դրույթ չկա, որից կարել է բռնվել ու ասել, որ այս ինչ ասվածը կամ արվածն հօգուտ Հայաստանի է, այդ պատճառով, կարծում եմ, որ կոնկրետ իրենք հրահանգներ են կատարում, ոչ թե եկել են հայերնասիրական, բարի միտումներով»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ամենավատ բանը հանձնվելն է։
«Եթե անգամ Ռուսաստանը, Թուրքիան, Պարսկաստանը, ողջ արևմուտքը մեր դեմ էլ լինի, միևնույն է, չպետք է հանձնվել, հանձնվելը դա հոգեբանական ինքնասպանություն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2025 08:19 Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:16 Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:13 Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»
- 03/18/2025 08:11 Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»
- 03/18/2025 08:08 Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»
- 03/18/2025 08:06 Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ»
- 03/18/2025 08:02 «Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/17/2025 15:51 Ոստիկանական բաժիններում նորից գլուխ բարձրացրած ծեծն ու խոշտանգումը այլևս դարձել են օրինաչափ երևույթներ․ փաստաբան
- 03/17/2025 15:32 Իբր զինադադարի միակողմանի խախտման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների մերկապարանոց հայտարարությունները հուշում են, որ դիտորդներին հեռացնելը հրաշալի ծրագրավորված նենգ քայլ է. Դանիելյան
- 03/17/2025 14:39 Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին. Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
- 03/17/2025 11:58 Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբանն ահազանգում է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2025 10:21 Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 4 մարդ է մահացել
- 03/18/2025 10:18 Գառնի գյուղում ավտոմեքենա է այրվել
- 03/17/2025 20:13 Երևանում զրուցարանից հիվանդանոց է տեղափոխվել մեկ դի և մեկ վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, հագուստ
- 03/17/2025 16:48 Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 03/17/2025 16:38 Եվրոպայի ամենավտանգավոր 20 քաղաքներն են որոշվել
- 03/13/2025 15:25 Ավստրալացին դարձել է աշխարհում առաջին մարդը, ով 100 օր ապրել է արհեստական սրտով
- 03/12/2025 23:21 Ո՞ր դեպքերում տղամարդը չպետք է կնոջից ներողություն խնդրի. խորհուրդ հոգեբանից
- 03/09/2025 17:42 Այսօր երկու մագնիսական փոթորիկ է գրանցվել