ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 02/07/2025 19:04 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք:
Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները:
Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:
Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին անդրադառնալու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազության հետ համագործակցությունը, ի թիվս այլնի, բովանդակային առումով լավագույն օրինակներից է:
Պատասխանելով ԵԽ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դատախազության առաջնահերթությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներն ու ներկայացրել այդ ուղղություններով իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, անդրադարձել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2025 08:19 Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:16 Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»
- 03/18/2025 08:13 Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին․ «Ժողովուրդ»
- 03/18/2025 08:11 Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը․«Հրապարակ»
- 03/18/2025 08:08 Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»
- 03/18/2025 08:06 Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են․«Հրապարակ»
- 03/18/2025 08:02 «Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/17/2025 15:51 Ոստիկանական բաժիններում նորից գլուխ բարձրացրած ծեծն ու խոշտանգումը այլևս դարձել են օրինաչափ երևույթներ․ փաստաբան
- 03/17/2025 15:32 Իբր զինադադարի միակողմանի խախտման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների մերկապարանոց հայտարարությունները հուշում են, որ դիտորդներին հեռացնելը հրաշալի ծրագրավորված նենգ քայլ է. Դանիելյան
- 03/17/2025 14:39 Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին. Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
- 03/17/2025 11:58 Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբանն ահազանգում է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2025 10:21 Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. 4 մարդ է մահացել
- 03/18/2025 10:18 Գառնի գյուղում ավտոմեքենա է այրվել
- 03/17/2025 20:13 Երևանում զրուցարանից հիվանդանոց է տեղափոխվել մեկ դի և մեկ վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, հագուստ
- 03/17/2025 16:48 Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 03/17/2025 16:38 Եվրոպայի ամենավտանգավոր 20 քաղաքներն են որոշվել
- 03/13/2025 15:25 Ավստրալացին դարձել է աշխարհում առաջին մարդը, ով 100 օր ապրել է արհեստական սրտով
- 03/12/2025 23:21 Ո՞ր դեպքերում տղամարդը չպետք է կնոջից ներողություն խնդրի. խորհուրդ հոգեբանից
- 03/09/2025 17:42 Այսօր երկու մագնիսական փոթորիկ է գրանցվել