Թեմաներ
Շաբաթ 03 / 15 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/15/2025   20:21 Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները ջերմ, բարեկամական հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ 03/15/2025   20:05 Ինչպե՞ս հաղթահարել վախը և ազատվել բացասական մտքերից 03/15/2025   20:00 Թրամփին մերժեց թե Մոսկվան, թե Թեհրանը. ԱՄՆ-ն փորձում է դեմքը փրկել ու կգնա գործարքի.Բալասանյան 03/15/2025   19:55 ՀՀ ԱԳՆ-ն զբաղված է Ադրբեջանի պահանջները բավարարելու ձևեր գտնելով և Դաշնակցությանը թիրախավորելով 03/15/2025   19:42 Ուժեղ պայթյուն՝ Լաթաքիայում. չորս հարկանի շենք է փլուզվել. կա 3 զոհ . 12 վիրավոր 03/15/2025   19:39 Հրդեհ՝ Տանձուտ գյուղի չգործող բժշկական ամբուլատորիայում 03/15/2025   19:31 Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան NewsMax TV հեռուստաընկերությանը 03/15/2025   19:18 Աշխարհի ամենատարեց կին վարսահարդարը մարդկանց խորհուրդ է տվել ավելի հաճախ քայլել՝ զգոն լինելու համար 03/15/2025   19:01 Երևանում թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ 03/15/2025   18:48 Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը 03/15/2025   18:35 Փարաքարում և Գյումրիում անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ 03/15/2025   18:27 Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ներկա են եղել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին 03/15/2025   18:18 ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 03/15/2025   18:02 Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա 03/15/2025   17:40 Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու 03/15/2025   17:25 Վեհափառը ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է հայագիտական ծրագրերի արդյունավետ իրագործմանն առնչվող հարցեր 03/15/2025   17:20 Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազայի հատվածին 03/15/2025   16:59 Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին 03/15/2025   16:45 Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակիչ. ոչ կառավարական կազմակերպություն 03/15/2025   16:30 Հայ գերիներին ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև. նամակ՝ Թրամփին 03/15/2025   16:10 ՀՅԴ-ն դատապարտում է Հայաստանին պարտադրվող նոր զիջումները 03/15/2025   15:57 Բաքվի ու Երեւանի համաձայնեցրած փաստաթղթով Ադրբեջանի զորքերի հետքաշում չի նախատեսվում. Օսկանյանը բացահայտել, թե որն է «Խաղաղության պայմանագրի» հիմնական նպատակը (տեսանյութ) 03/15/2025   15:52 Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ջասթին Թրյուդոյին 03/15/2025   15:47 Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան 03/15/2025   15:41 ՏԿԵ նախարարը Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին 03/15/2025   15:33 Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառեր. ահազանգում են օգտատերերը 03/15/2025   15:22 Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար 03/15/2025   15:07 Եթե Թեհրանը չհամաձայնի բանակցել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, կարող է լայնածավալ ռազմական գործողությունների ենթարկվել. Թրամփ 03/15/2025   14:56 «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է 03/15/2025   14:48 Արարատի մարզում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. նա տեղափոխվել է Երևան 03/15/2025   14:41 Դատարան հանձնված գործերի աճ. Դատախազությունն ամփոփել է 2024-ի աշխատանքները 03/15/2025   14:34 Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին 03/15/2025   14:27 ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին 03/15/2025   14:22 Վիրավորներին ուսին էր դնում ու հանում մարտի դաշտից. Անօդաչու թռչող սարքից զոհված Նարեկ Գինոսյանն 8 ամսվա ծառայող էր (տեսանյութ) 03/15/2025   14:18 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ 03/15/2025   14:10 Բաքուն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ-ի դեմ գանգատներից և պահանջներից․ Թաթոյան 03/15/2025   13:54 «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանան հաղթեց Եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը»․ Արա Զոհրաբյան 03/15/2025   13:47 Թուրքիայի քաղաքացու խուլիգանության մասին հայտնել է հենց հյուրանոցի սեփականատերը. Մելիքյանը մանրամասներ է հայտնել 03/15/2025   13:33 Միացյալ Նահանգները դրական ազդակներ է ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցով 03/15/2025   13:21 «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ են հայտարարել. 4-ն աջակցում են 1-ին 03/15/2025   13:16 Դեղատներից որոշ դեղերի հետկանչի միակ պատճառը փաստաղթղթային անճշտությունն է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է 03/15/2025   13:06 Հայրաքաղաքում ապրելը պետք է լինի անվտանգ, մատչելի, բարեկեցիկ և հաճելի. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ) 03/15/2025   12:59 Բաքվի պահանջը կատարվեց. Երասխի փոխարեն գործարանը գործարկվեց Արարատում, Փաշինյանն ուրախ է (տեսանյութ) 03/15/2025   12:51 Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը. Ջեյմս Ուորլիք 03/15/2025   12:42 ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը 03/15/2025   12:30 Ավարտվել է ԳՀԽ ժողովը․ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին 03/15/2025   12:21 Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև 03/15/2025   12:08 Նոր ծրագիր ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում 03/15/2025   12:02 Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա 03/15/2025   11:58 Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին
03/14/2025   20:29 «Ստեփանակերտի պայթյունը արցախցիներին ցեղասպանելու քայլերից մեկն էր». Լիլիթն այսօր սկեսուրի հետ է մեծացնում երեք անչափահասներին. ընտանիքի երեք տղամարդիկ զոհվել են 03/14/2025   17:35 Հեռուստացույցով տեսել է Փաշինյանին՝ «խաշլամա» ուտելիս և զայրացել․ տարեց արցախցին Փաշինյանի ուղղությամբ խնձոր է նետել, որ Փաշինյանը մեղավոր զգա՝ Արցախը հանձնելու համար 03/14/2025   14:21 Խաչատուրովը վիրավորվել էր. դատավորը փաստաբանի մարտի 8-ը շնորհավորել է, իր թարգմանչուհուն՝ ոչ (տեսանյութ) 03/14/2025   17:47 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Էս փողը միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Արթուր Դանիելյան 03/14/2025   23:02 Պուտինը պատասխանել է Թրամփի՝ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերին խնայելու խնդրանքին 03/14/2025   15:01 Դուք որպես ո՞վ եք պատրաստվում գնաք էդ փաստաթուղթը ստորագրեք, ժողովուրդը համաձայնություն տվե՞լ է. Գրիգորյանը՝ Միրզոյանին 03/15/2025   10:43 Երևանի «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել են 03/14/2025   19:10 Մեծ ողբերգություն է այժմյան հայաստանյան իշխանության պահվածքը, բայց դրան վերջ կգա. Ջոնաթան Սպանգերբերգ 03/15/2025   12:59 Բաքվի պահանջը կատարվեց. Երասխի փոխարեն գործարանը գործարկվեց Արարատում, Փաշինյանն ուրախ է (տեսանյութ) 03/14/2025   13:11 «Ինչ եկել եք, էդ քարը քարի վրա դրված պատը ուղղակի փլել, գցել եք». Քոչարյանն ու Միրզոյանը բանավիճեցին 03/14/2025   08:05 Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ «Ժողովուրդ» 03/13/2025   23:18 Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը 03/14/2025   23:18 Ալեն Սիմոնյանին և նրա երեխային սպառնացել են. նա դիմել է իրավապահներին 03/13/2025   20:47 Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց պայմաններով 03/14/2025   07:38 Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ» 03/14/2025   14:09 Քլոյանը նիստերի դահլիճում վիրավորեց փաստաբանին. դատավորը սանկցիա չկիրառեց, Վարդեւանյանը՝ զգուշացրեց. նիստն ընթանում է լարված (տեսանյութ) 03/14/2025   08:23 Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից գերիների հետ կապված․«Հրապարակ» 03/13/2025   22:13 Գեղամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության գործը կարճել են՝ առանց իրեն տեղյակ պահելու 03/14/2025   19:50 Հայաստանի դեմոնտաժի վերջին օրերն են, եթե ժողովուրդը չի ուզում պետություն ունենալ, չեք կարող ստիպել, որ ունենա. Խաչիկյան 03/14/2025   15:34 Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը Մոսկվայից ուղեւորվել է Բաքու

Հիմա մենք ամենաչարն ու ամենավատն ենք դարձել, իբրև մեր հետ չհամաձայնվողներին ծեծում ենք. գործադուլավորը պնդում է՝ միջադեպի հետ կապ չունեն, թեեւ ընդունում է, որ մասնակիցները աշխատակիցներ են 02/06/2025   18:50  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում է ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցների գործադուլը՝ բորբոքելով նաեւ նյարդերը։ Նախօրեին նաեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի մասնակիցների մոտ նաեւ հրազեն է հայտնաբերվել։ Գործադուլի մասնակիցները փորձում են պնդել, թե տեղի ունեցած միջադեպը կապ չունի գործադուլի հետ, սակայն չեն հերքում, որ մասնակիցները եղել են ԶՊՄԿ աշխատակիցներ։

Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Շավարշ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, թե Քաջարանը փոքր քաղաք է, բոլորն էլ կոմբինատի աշխատակից են, բոլորը բոլորին ճանաչում են։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ դեպքը տեղի է ունեցել Քաջարանի Պոչամբարի մոտ։ «Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները»,- հայտնել են ՆԳՆ-ից։ Երեկ ութ անձ էր բերման ենթարկվել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ երեք անձ ձերբակալվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 3 անձ ձերբակալվել է։

Մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ գործադուլ անողները հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին և, որ հարձակվողների մեջ է նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը` Գոռ Բաբաջանյանը։ Մասնավորապես, «Հրապարակ»-ը, հղում կատարելով բնակիչներից մեկին, գրել էր․ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը եւ Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաեւ նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։

Անդրադառնալով հրապարակմանը և հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ գործադուլը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից՝ Մարգարյանը պատասխանեց, որ իրենց վերահսկողությունից դուրս չի գալիս։ Ինչ մնում է քաղաքական ուժերի կողմերից վերահսկմանը կամ ուղղորդմանը՝ նա նշեց, որ հավաքվածները բանվորներ են։ «Եթե խոսքն իմ մասին է՝ ես ոչ մի կուսակցությունից չեմ, որևէ մեկի հետ էլ կապ չունեմ, հավաքվածներն էլ բանվոր մարդիկ են, գուցե մարդիկ կան, որ կարող են օրինակ Քոչարյանի կուսակցության համակիր լինեն կամ ուրիշն էլ «Հանրապետական» կուսակցությունից, ես չգիտեմ, ով ինչ նախասիրություն ունի, բայց բանվորը չի՞ կարող կուսակցական մարդ լինի։
Բաբաջանյաններից երկուսին գիտեմ, մեր աշխատակիցներն են, չեմ կարող ասել, «Հանրապետությունից» են ուղղորդվում, թե ոչ, լուրերը, որ ծեծկռտուքը եղել է ու իրենք այնտեղ են եղել՝ լսել եմ այդ մասին։ Բայց Քաջարանում բոլորն են կոմբինատում աշխատում, հիմա եթե որևէ տեղ ասենք՝ կենցաղային պատճառով ծեծկռտուք վեճ է լինում՝ դա էլ են ուզում մեր դեմ օգտագործեն, այսինքն ամեն ինչ հիմա օգտագործվում են մեր դեմ։ Հիմա մենք ամենաչարն ու ամենավատն ենք դառել, իբրև թե գնում ենք՝ մեզ հետ չհամաձայնվողներին ծեծում ենք, այնինչ հակառակն է, երեկվանից միջին օղակները մարդկանց սկսել են ճնշել, որ գնանք գործի»։

Անդրադառնալով հնչող դիտարկումներին, թե այն ինչ արվում է՝ բաժնետերերի փոփոխության նպատակ ունի՝ Մարգարյանը նշեց, ինքը առաջին օրվանից ակցիաներին մասնակցել է ու որևէ քաղաքական նպատակ կամ բաժնետերերի փոփոխության մտադրություն չի եղել։ «Իրականում առաջին օրը որևէ ծրագիր չենք ունեցել կոմբինատը կանգնեցնելու։ Ամեն բան ինքնաբուխ է եղել, բանվորները ամսի 31-ին նախ մտան ղեկավարության հետ խոսեցին, դրանից հետո, երբ ամբոխը հավաքված էր ու մարդիկ «ոչ» պատասխանով դուրս եկան, երբ մենք լսեցինք, որ մեր պահանջներից որևէ մեկը չի կատարվում՝ իմպուլսիվ հենց տեղում բոլորի կողմից որոշում կայացվեց կոմբիինատը կանգնեցնել։ Մտածեցինք, որ եթե կանգնեցնենք, մեր խնդիրները կլուծվեն։ Իրականում 1-2 տեղամաս էր սկզբում դուրս եկել, հետո պարզվեց՝ մյուսներն էլ դժգոհություններ ունեն, եկան միացան մեզ ու ընդհանուր մի բան դարձավ։

Սա որևէ մեկի կողմից ուղղորդված չի, թեև մենք տեսնում ենք, որ այո քաղաքական ուժեր կան, որ ուզում են գալ՝ շահարկել, մեջ մտնել։

Տեսեք, որպեսզի մենք կարողանանք հետագա անելիքների հետ կապված որոշումներ կայացնենք, համակարգենք մեր ակցիաները՝ ձևավորել ենք համակարգող խորհուրդ, ես էլ դրա անդամ եմ, ու ես այդ խորհրդի բոլոր անդամների կողմից կարող եմ ասել, որ մեր մեջ չկան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Ես նաև առաջարկել եմ, որ եթե երկար շարունակվի՝ դիմենք կառավարությանը, որպեսզի սանկցիաներ կիրառեն ղեկավարության նկատմամբ։ Ինձ միևնույն է՝ ով կլինի սեփականատերը, իրենք իրենց գումարները վաստակել են, իրենք լավ ապահովված են, կարող են մի ամիս էլ սպասեն, բա մե՞նք՝ սովորական բանվորներս ինչ անենք»։

Դիտարկմանը, թե Սյունիքի նկատմամբ Ադրբեջանից հնչում են բնապահպանական մեղադրանքներ ու այս թեման ևս կարող է շահարկվել՝ Մարգարյանն ասաց. «Մենք դա էլ լավ հասկանում ենք, բայց այդ լավ հասկանալու պատասխանատվությունը ինչի՞ եք թողնում միայն բանվորի վրա։ Այսինքն, բանվո՞րը պիտի մտահոգվի ամեն ինչի մասին։ Ստացվում է, երբ բանվորը հանքում աշխատում է, բայց իր իրավունքը խախտվում է, ինքը ձայն է հանում՝ ասում են լռի։ Հիմա դժվար պահ է ու իր իրավունքներն էլի խախտվա՞ծ մնան։ Հասարակությունը՝ մեդիադաշտով մեզ ուզում են սրանով պարտադրեն, որ ատամներս կրճած էլի գնանք համակերպվենք, սա՞ է բարոյականը։

Մենք էսքան տարի աշխատել ենք լուռ, բոլորի համար հարմար էր, հարկերը տալիս էինք, առաջին հարկատուն էինք, բոլորը մեզ ծափահարում էին, բայց երբ դուրս եկանք ու ասում ենք՝ պայմանները փոխենք, էսպես այլևս անհնար է՝ բոլորը տրամադրվել են մեր դեմ, ու գիտեք՝ օր-օրի մեր վրա ճնշումը մեծանում է, սա շա՞տ անարդարացի է, ու գիտեք, էստեղ մարդկանց համար հակառակ ազդեցությունն է լինում, ստացվում է մեզ շարունակաբար օգտագործել են, այն, որ մեր առողջության հաշվին է, որ մենք բոլորիս շուտ կմեռնենք՝ բոլորի համար հարմար է, հենց մի անգամ խոսեցինք՝ վերջ, դառնում ենք բոլորի աչքի փուշը ,մեր քայլը քաղաքական են դարձնում, իմ նախկինում կատարած հանցագործությունն են հրապարակ բերում, ասում են՝ հանցագործն է ղեկավարում, բայց կներեք, ես իմ պատիժը կրել եմ ու զղջացել եմ, ընդհանրապես կապ չունի, ո՞ր մարդն է անսխալական, կա՞ նման մարդ։ Ամեն բան փնտրում են բերում կապում էն էս շարժման հետ, որ պիտակավորեն։ Ուղղակի մարդկանց հարմար չի, որ բանվորը ձայն է հանում։

Հասարակության մոտ փորձում են կարծիք ձևավորեն, թե մենք սաբոտաժ ենք անում, հակապետական ինչ -որ գործողություն ենք անում, բայց ընդհարապես էդպես չի, մեր իրավունքն ենք բարձրացնում»,-ասաց Մարգարյանը։
Նշենք, որ մեր նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տարածվեց ԶՊՄԿ-ի պարզաբանումը` տիրող իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր.


«Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում։

Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաև արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար։

Ընկերությունը աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր և հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաև մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար և համալիր լուծումներ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 05/02/2025  |  ՏնտեսությունՌազմավարական տեղաբաշխում ունեցող՝ Սյունիքի մարզի կոմբինատում, պետք չէ, որ գործարանի ավելի քան 4000 աշխատող, իսկ հարակից ձեռնարկությունների շուրջ 10.000 աշխատող՝ ունենան ընթացիկ խնդիրներ
13:22 05/02/2025  |  ԼՐԱՀՈՍԶՊՄԿ-ում գործադուլի 6-րդ օրն է. աշխատակիցներն այսօր ակցիա են անելու ընկերության գլխամասային շենքի դիմաց
08:26 05/02/2025  |  ՄամուլԱդրբեջանը ցնծության մեջ է, ՀՀ կառավարությունն` անհաղորդ․ «Հրապարակ»
16:55 02/02/2025  |  ԼՐԱՀՈՍԳործադուլը շարունակվում է. ԶՊՄԿ-ն պարզաբանում է՝ որքան աշխատավարձ են ստանում աշխատակիցները հիմա
13:20 02/02/2025  |  ԼՐԱՀՈՍԶՊՄԿ-ի աշխատակիցները արդեն 2-րդ օրն է գործադուլ են անում․ Կողմերը համաձայնության չեն եկել
17:16 29/01/2025  |  ՏնտեսությունԶՊՄԿ բաժնետերերի ժողովը որոշել է շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն
13:20 12/12/2024  |  ՏնտեսությունՍյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ
19:03 06/12/2024  |  ՏնտեսությունԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը
08:23 31/10/2024  |  ՄամուլՈրո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
12:17 24/10/2024  |  Դատական ռեպորտաժներԶՊՄԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Արխիվ

[]