ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիանա Պետրոսյանը ՄԻՊ-ին ներկայացրել է «070» ծածկագրով անձնագրերի ճանաչման և չճանաչման հարցերը ՀՀ-ում և այլ պետություններում 02/06/2025 19:12 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ քննարկել ենք Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքներին, այդ թվում՝ միջազգային իրավունքների իրացման, վերադարձի, կարգավիճակի, քաղաքացիության, «070» ծածկագրով անձնագրի, ելքի վիզաների, փաստաթղթերի հետ կապված խնդիրների, խտրականության, ատելության խոսքի բացառման, սոցաջակցությունների ծրագրերից դուրս մնացած անձանց առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը, որը հանդիպման մասին մանրամասներ է հայտնել։
«Մասնավորապես՝ իմ կողմից ներկայացվել են բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության շնորհման և դրան առնչվող խնդիրները, «070» ծածկագրով անձնագրերի ճանաչման և չճանաչման հարցերը ՀՀ-ում և այլ պետություններում, փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրման և դրանից բխող խնդիրները, փաստաթղթերի վերականգնման, Արցախում տրամադրված փաստաթղթերի օրինականության ճանաչման, նոր նշանակվող կենսաթոշակների ժամանակ աշխատանքային ստաժի հաշվարկների, աշխատանքային գրքույկների հետ կապված հարցերը, ատելության խոսքի, սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվամիջոցներում թիրախավորումները, առանց համապատասխան իրավական գնահատականների անձանց պիտակավորելը և իրավապահ մարմինների կողմից խտրականության ու պիտակավորման երեւույթների նկատմամբ անտարբերությունը և այլ հարցեր։
Ընգծելով Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման և այդ ուղղությամբ ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից իրականացվող մշտական աշխատանքների անհրաժեշտությունը՝Պաշտպանը ներկայացրել է տեղահանությունից ի վեր իրականացված փաստահավաք աշխատանքները, իսկ փաստագրված տեղեկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել կոնկրետ դեպքերի ուսումնասիրության, խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքների ուղղությունները»,- նշել է Լիանա Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/15/2025 08:30 Միրզոյանն ու իր «աջակիցները»․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:28 Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:26 Անհետ կորածների ծնողների պահանջը․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:22 Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»
- 03/15/2025 08:19 Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա․ «Հրապարակ»
- 03/15/2025 08:16 Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ»
- 03/15/2025 08:13 Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 03/11/2025 20:03 Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը պակասել է 12%-ով. Ատոմ Մխիթարյան
- 03/09/2025 20:32 Մենք երբեք «ոչխար» չենք եղել. Ծիծեռնակաբերդը թուր ու վահան է. Հայկ Կիրակոսյան
- 02/25/2025 20:43 Բոլորի համար էլ սպասելի է, որ Ղուկասյան Վարդանն առաջին թիրախն է լինելու, ես խուճապի մեջ չեմ, բայց իրենցից ամեն ինչ սպասում ենք. Վարդան Ղուկասյան
- 02/21/2025 18:27 Մինչ այս պահը մեր Երկրում չի հաղթահարվել հանրաքվեի համար անհրաժեշտ նվազագույն շեմը. հանրաքվեն իրատեսական չէ, ավելին՝ անգամ նոր Սահմանադրությամբ Արցախի հարցը փակել հնարավոր չէ
Մեկնաբանություն
- 03/14/2025 17:58 Ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու. ադրբեջանագետ
- 03/14/2025 16:45 Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը. Վարդան Օսկանյան
- 03/14/2025 15:51 Մարդկության դեմ ուղղած հանցանքների վերաբերյալ հայցերի հետկանչն ինքնին մարդկության դեմ հանցանք է. Մելիքյան
- 03/14/2025 13:36 Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/15/2025 19:01 Երևանում թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ
- 03/15/2025 14:48 Արարատի մարզում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. նա տեղափոխվել է Երևան
- 03/15/2025 12:02 Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա
- 03/15/2025 11:16 Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ․ Ռուբեն Մելիքյան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ