ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025 17:17 | Մեկնաբանություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը .
«Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված:
Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը:
Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ
▪️ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա
▪️Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել
▪️Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։
Քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանավորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելության խոսք հնչեցնում։
Որտե՞ղ են վերջինիս հստակ գնահատականներն ու գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվում են արգելված միջոցներ, աննախադեպ բռնություն։
Բոլոր նման դեպքերում արագ արձագանքում են կամ ընդդիմադիր պատգամավորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբևէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրավունքների պաշտպանին։
Նշեմ նաև, որ երբ Սրբազան պայքարի համակիրների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրավունքների գրասենյակից չլսեցինք որևէ արձագանք այդ մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրներին, ինքս անձամբ, պարբերաբար այցելություններ եմ ունենում այդ վայրեր, և փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։
Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։
Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են: Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել:
Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը։ Այլապես, ոչ մեկիս պատիվ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդեպ աննախադեպ ցածր վստահությունն ու վարկանիշը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել