ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բունտ չի եղել, մարդիկ անձնական բնույթի հարցեր են բարձրացրել, որոնց լուծում է տրվել. «Արարատցեմենտ»-ի տնօրենը պարզաբանել է 01/25/2025 12:09 | ԼՐԱՀՈՍ

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հանձնված է հավատարմագրային կառավարման, ուստի Գագիկ Ծառուկյանը այս ընկերության մենեջմենթով չի զբաղվում, հետևապես սխալ է, երբ ամեն անգամ ընկերության մասին գրելիս շահարկվում է նրա անունը։ Այս մասին լրագրողների հետ հայտնեց «Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանն՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկատվությանը, թե ընկերության աշխատակիցները «բունտ են արել»։
Պողոսյանը վստահեցնում է՝ գործարանում որևէ բունտ չի եղել, ինչպես տարածվել էր մամուլում և պարզաբանեց, թե իրականում ինչ է կատարվել նախօրեին գործարանում. «Աշխատակիցներին մենք տրամադրում ենք ավտոբուսներ, որոնք հարակից գյուղերից նրանց բերում են աշխատանքի՝ հաշվի առնելով, որ տեղանքը հարմար չէ աշխատողների համար: Որոշ աշխատակիցներ, հետագայում պարզվեց, որ իրենց անձնական նկատառումներից ելնելով, եկել են և փակել ավտոբուսների ճանապարհը: Ժողովուրդն էլ իջել է, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Բունտ, որպես այդպիսին, չի եղել: Ընդամենը 2 տասայակ մարդ է եղել այդտեղ, տեսել են, որ ոչ մի լուրջ բան չկա, անցել են իրենց աշխատանքին»:
Նա ընդգծեց, որ աշխատակիցների հիմնական հարցերը եղել են անձնական բնույթի, որոնց լսել են, հիմնական մասին լուծում են տվել: «Եթե կան մարդիկ, որոնց հարցերին լուծում չի տրվել, ապա այս պահին բանակցությունների փուլում է»:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի ուշացմանը, Պողոսյանը նշեց, որ քանի որ գործարանը շինարարական կազմակերպություն է, շինանյութ արտադրող կազմակերպություն է՝ հունվար ամիսը շինանարության պիկ ժամանկաշրջան չէ, եղել են տոնական օրեր. «Հունվարի սկզբի 10 օրը չենք աշխատել, հիմա էլ իրացումը շատ վատ է, ճիշտ է՝ գործարանն ամեն օր աշխատում է, բայց իրացման գործընթաց չի իրականցվում, ուստի ֆինանսական հոսքերն էլ են շատ քիչ»:
Տնօրենի խոսքով՝ իրենք այդ մասով նախապես խոսել են աշխատակիցների հետ և ասել, որ աշխատավարձերը փոքր-ինչ ուշանալու են։ «Բոլորը տեղյակ են եղել այդ մասին: Այնպես չէ, որ այնտեղ հավաքվածները բոլորը բունտ են արել, պարզապես համընկել է, իրենք աշխատանքի են եկել այդ պահին, մոտեցել են տեսնելու, թե ինչ է կատարվում, իսկ աշխատավարձերը արդեն 90 տոկոսով վճարված են, երկուշաբթի ամբողջությամբ կվճարվի:
Ասեմ, որ շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք իրենց աշխատակիցներին ֆինանսական աջակցություն են տրամադրում: Մենք տրամադրում ենք, ավելին՝ ով անձնական հարցերով դիմում է, հնարավորության սահմաններում աջակցում ենք»:
Տնօրենը նաև անդրադարձավ մամուլում շրջանառված այն լուրին, թե գործարանի վարորդներին ազատում են աշխատանքից՝ օտարերկրյա վարորդներ ընդունելու համար, քանի որ նրանք ավելի էժան աշխատուժ են։
«Նշեմ, որ մոտ 25-30 հոգի «ԲելԱԶ»-ի վարորդ ունենք: Այդ մեքենաները հին են և մաշվել են արդեն: Ժամանակն է դրանք փոխարինելու նորերով: Վարորդներից ոչ բոլորն են տիրապետում այդ նոր մեքենաներին: Եվ հաշվի առնելով այդ ամենը, նոր վարորդներ ենք ընդունել աշխատանքի: Մեր գործարանում այլազգի հաշված աշխատողներ կան: Ընդունել ենք համապատասխան որակավորում ունեցող մարդկանց, ովքեր կկարողանան այդ տրանսպորտային միջոցները շահագործել»:
Պողոսյանը վստահեցրեց՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևով ոչ մեկին աշխատանքից ազատման մասին խոսք չի եղել:
«Արարատցեմենտ» ՓԲԸ տեխնիկական գծով տնօրենի ԺՊ Միխայիլ Ռիբկինն էլ ավելացրեց, որ իրենց ունեցած մեքենաները թույլ հզորության են և արդեն վաղուց գերհզորները կան, ժամանակն էր դրանք փոխարինելու։ «Այդ հին տեխնիկաների համար արդեն դժվարանում էինք մասեր ձեռք բերել: Դրա համար էլ որոշեցինք թարմացնել: Հին տխնիկայի վրա թողել ենք 18 վարորդ, մնացածը արդեն նոր են: Մեզ մոտ վարորդ կա, որ 20 տարի է աշխատել: Մենք ասել ենք, որ նրանց առանց աշխատանքի չենք թողնի և այլ աշխատանք ենք առաջարկել»,-վստահեցրեց Ռիբկինը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/09/2025 10:34 «Առանց հարցնելու չի ստացվում». Փաշինյանն ինքնուրույն չի կարողացել հավելված ներբեռնել ու ավտոբուսի տոմս գնել
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/08/2025 15:00 Փաշինյանի երջանկության մեխանիկան
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/09/2025 20:46 Մարվել է անասնագոմում բռնկված հրդեհը․ փրկարարները տարհանել են կենդանիներին
- 02/09/2025 19:19 Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր
- 02/09/2025 18:34 Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում
- 02/09/2025 18:00 Սյունիքի մարզում 81-ամյա բնակիչը հայտնել է, որ թnւնшվnրել են իրեն պատկանող 53 մեղվաընտանիքները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում