ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» 01/25/2025 07:45 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարության գլխավոր մասնաշենքի առաջ առևտրով զբաղվողների՝ նախօրեի բողոքի հախուռն դրսևորումը միանգամայն սպասելի էր՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության որդեգրած «հարկային տեռորի ու համատարած թանկացումների» քաղաքականությունն ու հասարակության շատ լայն շերտերում դրա հարուցած դժգոհությունը: Նման դեպքերում կիրառում են նաև «խուլ դժգոհություն» բառակապակցությունը, բայց այն արդեն «խուլ» չէ, քանի որ մեկնարկած օրացուցային տարվա այս կարճ ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր նման դրսևորումն էր:
Բայց հատկանշական է, որ հարկային բեռի անհարկի ավելացման դեմ բողոքող բազմության մեջ գտնվեցին լրագրողների վրա բղավող կերպարներ, որ, ի լրումն ամենի, բացականչում էին, թե՝ «մի՛ քաղաքականացրեք, ես վստահո՜ւմ եմ մեր վարչապետին, նա պարզապես նրբություննե՜րը չգիտի...»: Այնպիսի տպավորություն է (և դրա մասին խոսել ենք ոչ մեկ անգամ), որ մեր հասարակության մի ստվար զանգված, երբեմն նաև առանձին գործիչներ սարսափում են «քաղաքականություն» բառից ու դրա հոլովումներից: Թե բա՝ «մի քաղաքականացրեք»:
Մարդիկ բազմությամբ եկել են կառավարության շենքի առաջ ու բողոք են արտահայտում: Դա արդեն իսկ քաղաքական հարց է: Բացեք ցանկացած քաղաքագիտական գրականություն ու կարդացեք: Չեն կարող իշխանության, կառավարության ընդունած օրենքները, որոշումները, որոնք շոշափում են հասարակության տարբեր շերտերի ուղղակի շահերը, ինչպես և նույն հասարակության ուղղակի կամ անուղղակի արձագանքներն այդ ամենին քաղաքական ու քաղաքականացված չլինել: Դա ինքնին քաղաքականություն է:
Մյուս հատկանշական պահն այն է, որ, ցավոք, «քաղաքականությամբ չզբաղվողների» մի մասը ձայն չհանեց, երբ Փաշինյանի իշխանությունը երկիրը տարավ պատերազմական աղետի, երբ հանձնեց Արցախը, երբ հանձնեց Կիրանցի ու Ոսկեպարի հողերը...
Բայց երբ բանը հասավ անմիջապես գրպանին հարվածելուն, նրանք վերջապես տեղից մի փոքր շարժվեցին: Փաստորեն, ժողովրդի գրպանի և այդ գրպանը մտնող ձեռքի մասին Փաշինյանի դարակազմիկ «փլիսոփայությունն» ամենևին համոզիչ չի ընկալվել նույնիսկ նրան երկու անգամ ընտրած անձանց կողմից: Մարդկանց մեծ մասը հանգում է այն համոզման, որ այդ ձեռքն ամենևին էլ իրենցը չէ, այլ փաշինյանական իշխանությունն ընդամենը ուզում է սողոսկել ժողովրդի գրպանը: Բողոքող առևտրական կանանցից մեկը միանգամայն լակոնիկ, հյութեղ ու դիպուկ բնորոշեց իրավիճակը. «Ժողովրդին սարքել են գազար, որտեղ հասնում՝ «ծյոռկում» են»:
Գրպանը, ըստ այնմ, որպես քաղաքական կատեգորիա, գալիս է առաջին պլան՝ անկախ այն բանից, թե դա ում որքանով է դուր գալիս:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 01․ 25 թ համարում։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
- 02/07/2025 11:45 Թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/08/2025 10:15 Խոշոր հրդեհ Ստեփանավանի բնակելի շենքերից մեկում. 27 բնակիչ տարհանվել է
- 02/08/2025 10:09 Մերկասառույց ավտոճանապարհին. փրկարարները քարշակելով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար
- 02/07/2025 19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- 02/07/2025 19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում