ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025 18:50 | Դատական ռեպորտաժներ

Զորամասերում, կացարաններում, մարտական դիրքերում 2021-2022թթ ընթացքում հրդեհի շուրջ 30 դեպք է գրանցվել, որից 14-15-ը՝ բենզինով վառարան այրելու հետևանքով, սակայն բոլոր դեպքերում զինծառայողներին հաջողվել է դուրս գալ հրդեհից, Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքն անհասկանալի է։ Դատարանում նման գնահատական է տվել ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանը՝ որպես վկա հարցաքննության ընթացքում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին վկայի կարգավիճակում հարցաքննվեց ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանը, որը պաշտոնից ազատվել էր՝ դեպքից անմիջապես հետո։
Նա ցուցմունքում պատմեց, որ Ազատի զինվորական կացարանում ստուգումներ չեն իրականացվել, այն իրրականացվում է պլան- գրաֆիկի համաձայն՝ ըստ ժամանակացույցի և զորամասերի։ Ըստ նրա՝ ԶՈՒ-երում հատկացվել են՝ 2, 5, 10 լիտր ծավալով կրակմարիչներ, այսինքն՝ նշված կացարանում՝ երեք սենյականոց տարածքում, պետք է լիներ առնվազն երկու հատ երկու լիտր տարողությամբ կրակմարիչներ։ Վկան դեպքի վայր հասել է, երբ արդեն կրակը մարված է եղել, մի քանի լուսանկար է իրականացրել, դեպքի վայրում երկու կրակմայրիչ տեսել է, բայց, որքանով հիշում է՝ ասել են, թե կրակմայրիչները մեքենայից բերված են, այսինքն՝ կացարանի կրակմայրիչներից չէր, իսկ վառարանը՝ չի տեսել։ Մազմանյանի համար զարմանալի է՝ այս դեպքը, թե ինչու զինծառայողները չեն կարողացել դուրս գալ հրդեհից։
Վկան, մասնավորապես, հիշեցրեց, որ մինչև նշված դեպքը՝ 2021-22թթ հրդեհի բռնկումների արձանագրման մոտ 30 դեպք է եղել, որից 14-15-ը՝ բենզինով վառարանը վառելու հետևանքով է եղել, սակայն բոլոր դեպքերում էլ զինծառայողները կարողացել են դուրս գալ հրդեհից՝ բարեբախտաբար ունենալով միայն այրվածքներ, այսինքն՝ մահվան դեպքեր չեն եղել, միայն մեկ դեպք է եղել՝ Պալյան Պողոսյանի դեպքը, որը մահացել էր հրդեհից երեք օր անց՝ այրվածքային հիվանդության հետևանքով, չի բացառվում՝ եթե ի սկզբանե պատշաճ բուժօգնություն լիներ, զինծառայողը չէր մահանա։ Մինչ Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքը արդեն իսկ վերլուծություններ են իրականացվել, արձանագրվել, որ նախորդ դեպքերով բենզինից հրդեհն այնքան արագ էր տարածվում, որ կրակմարիչներով հնարավոր չէր լինում մարել այն, ընդ որում, եթե 500 մ բենզինով էր ահռելի հրդեհ բռնկվել, ապա պատկերացնում է՝ ինչ կլիներ 5 լիտր բենզինից, թեև, այդ 5 լիտր բենզինի առկայության մասին, հետագայում, ինչպես վերախմբագրեց վկան՝ ինքը լսել է լրատվամիջոցներից, քանի որ, ինչպես պնդել էր նիստի ընթացքում փաստաբան Նորար Նորիկյանը՝ գործում 5 լիտր բենզինի մասին խոսք չի գնում։ Ըստ նրա՝ զորամասի թիկունքի պետը պետք է առնվազն երեք ամիսը մեկ ստուգումներ իրականացներ՝ գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպման վիճակը և անցկացներ ուսումնական տագնապ։ Հարցին՝ կոնկերտ Ազատ գյուղի զինվորական կացարանում հակահրդեհային անվտանգության տեսանկյունից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, արդյո՞ք համապատասխանել են ստանդարտներին և իրավական ակտներին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել, եղել եմ դեպքի վայրում առավոտյան 8-ին, երբ կացարանն արդեն այրված վիճակում էր գտնվում։ Մինչ այդ տեղյակ չեմ եղել, թե ինչ միջոցներ են նախապես ձեռնարկված եղել։ Սակայն գրություններ են ուղարկված եղել զորամասեր, որ տարատեսակ կացարաններն ապահովվեն կրակմարիչ միջոցներով»։
Այդուհանդերձ, վկայի ցուցմունքում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ իր համար շատ բաներ անհասկանալի են դեպքից և ինչպես է ստացվել, որ 15 հոգի չեն կարողացել դուրս գալ հրդեհից։
Հարցին՝ ինչու են իր աշխատանքից ազատել՝ Մազմանյանը չգիտի, իրեն դեպքի վայրից կանչել են ՊՆ՝ Երևան, ինքը եկել է Երևան, ճանապարհին արդեն զանգեր է ստացել, որ ազատվել է պաշտոնից, քանի որ վարչապետը կառավարության նիստին է ասել, որ իրեն ազատում են, ինքն էլ՝ զեկուցագիր է գրել՝ դուրս գալով ԶՈՒ-երից։ Պաշտոնից ազատվելուց հետո իրեն կանչել են ՊՆ՝ ծառայողական քննության մասնակցելու, ինչից ինքը կտրականապես հրաժարվել է, քանի որ ՔԿ-ում քննվող գործի շրջանակներում արդեն հարցաքննվել էր։
Վկայի ցուցմունքում, սակայն, ուշագրավ էր մեկ այլ հանգամանք ևս․ դեպքի վայրում ինքը սև խոռոչ է նկատել, ինչն իր համար ևս անհասկանալի էր, չգիտի՝ ինչի հետևանք կարող է լինել՝ պայթյունի, ինչ-որ բան են գցել, թե այլ բան է։
Տուժողների հարցադրմանն ի պատասխան վկան հայտնեց նաև, որ դեպքի վայրում մահճակալները տեսել է, որոնք «ծռմռված» են եղել, ապա հարցին, թե հնարավո՞ր է այնտեղ այրվող իրերից այնպիսի ջերմություն անջատվեր, որ մետաղն այդպես ծռվեր՝ վկան նշեց՝ չի կարծում, որ նման ջերմություն կարող էր անջատվել, որ մահճակալի մետաղն այդպես ծռվեր, բայց դա իր սուբյեկտիվ կարծիքն է՝ բարձերի, վերմակի և այդտեղ գտնվող այլ իրերի այրումից նման ջերմություն չէր կարող անջատվել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտնեց, որ տարածքում ծնողների հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են զրահաբաճկոններ, որոնք, ըստ էության, այրված չեն, այնպես չեն վնասվել, որը ենթադրվում էր այդ հրդեհի պայմաններում, ապա հետաքրքրվեց, թե սա ինչո՞վ կբացատրի վկան, ինչին ի պատասխան Մազմանյանը նշեց՝ ոչ մի բացատրություն չունի տալու, որովհետև ինքը յութուբյան ալիքում տեսել է՝ ինչպես է կացարանը վառվում, լսել է տղաների ձայները, հետևաբար ինքը չի պատկերացնում, որ նմանատիպ զրահաբաճկոնները կարող են ամբողջական մնալ կամ այրվեն մակերեսորեն․ «Հնարավոր է, դրանց վրա մի բան է գցված եղել, որպեսզի չփոշոտվեին, չաղտոտվեին»։
Զոհած զինծառայողներից մեկի հայրն էլ հակադարձեց՝ զրահաբաճկոններն իրար վրա շարված են եղել՝ պատի տակ, կողքը դրված է եղել զենքի արկղ, որը չի այրվել, բայց ամենաշատ այրվողը պետք է դա լիներ, դրանք ծածկված չեն եղել։
«Այնտեղ զենքի պատրոններ կան, ոչ մեկ ոչ գնացել է, ոչ քննություն է տարել։ Մինչև օրս լցված են այնտեղ։ Մենք գնում ենք, ուսումնասիրում ենք։ Կարող է գնանք ու էլի բաներ գտնենք»,- ասաց տուժողի հայրը։
Նորայր Նորիկյանն էլ վկային ցույց տվեց դեպքի վայրում արված լուսանկարը, համաձայն որի՝ ՝ հրդեհը այրել էր միայն մահճակալը, ապա, կարծես ընդհատվել, այրել՝ հաջորդ մահճակալը, ինչին ի պատասխան վկան նժշեց՝ որպես հրդեհային անվտանգության մասնագետ, նման բան չի տեսել իր պրակտիկայի ընթացքում, սակայն չստելու կամ այլ վարկածներ առաջ չբերելու համար չի էլ հերքի, որ հնարավոր է, ուղղակի հնարավորությունն էլ չի կարող ապացուցել, չի էլ կարող ապացուցել այն հանգամանքը, թե ինչու է նման բան եղել։
«Նախադեպը չունեցող հրդեհ է եղել։ Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են»,-ասաց վկան։
Շարունակելով պատասխանել հարցադրումներին՝ վկան ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հրդեհի միջից մարդիկ փորձում են դուրս գալ, որպես օրինակ բերեց 2023թ․ տեղի ունեցած ավտովթարի դեպք, երբ ինքն օգնել է այրվող ավտոմեքենայից դուրս հանել քաղաքացուն, որը, թեև մարմնի 60 տոկոս այրվածք ուներ, բայց անգամ այդ վիճակում էր ձգտում դուրս գալ, իր համար անհասկանալի է այս դեպքը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
- 02/07/2025 11:45 Թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2025 19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- 02/07/2025 19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան
- 02/07/2025 19:10 Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի
- 02/07/2025 16:57 Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում