Թեմաներ
Շաբաթ 02 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/08/2025   10:48 Քեթի գյուղում այրվել է մոտ 100 հակ անասանակեր 02/08/2025   10:46 Շրջաններում ձյուն է տեղում. կն փակ ավտոճանապարհներ 02/08/2025   10:21 Վաշինգտոն այցը քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված. փորձագետ 02/08/2025   10:15 Խոշոր հրդեհ Ստեփանավանի բնակելի շենքերից մեկում. 27 բնակիչ տարհանվել է 02/08/2025   10:12 Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի 02/08/2025   10:09 Մերկասառույց ավտոճանապարհին. փրկարարները քարշակելով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար 02/08/2025   08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ» 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/08/2025   08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ» 02/08/2025   08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ» 02/08/2025   08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ» 02/08/2025   08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ» 02/08/2025   08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ» 02/08/2025   08:25 ՔՊ-ականները օրենքով գողերին են քննարկել․ «Հրապարակ» 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/07/2025   23:40 Նշվել են ալկոհոլից կտրուկ հրաժարվելու վտանգավոր հետևանքները 02/07/2025   23:39 Բաքվի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս՝ մեր համազգային իղձերի և երազանքների համար. Ոսկանյան 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/07/2025   23:23 Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ բանակցելու ծրագրերի մասին 02/07/2025   23:20 Հայ ժողովուրդը մեծապէս կգնահատի Թրամփին, եթէ նա անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի Ալիեւին՝ շուտափույթ կերպով եւ առանց պայմանի ազատ արձակել բանտարկեալներին․ Արամ Ա Կաթողիկոսի կոչը՝ Թրամփին 02/07/2025   23:03 Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները․ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է 02/07/2025   22:52 Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. Պապոյանը Գյումրիում հանդիպել է մի շարք գործարարների հետ 02/07/2025   22:46 Երևանի ավտոբուսներից մեկում ուղևորը կոտրել է ապակին. նրան տեղափոխել են ոստիկանություն 02/07/2025   22:40 Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը 02/07/2025   22:30 Ոչ ոք այլևս չի օգտվի ԱՄՆ-ից․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Զելենսկուն 02/07/2025   22:17 Բժիշկները վերջակետ են դրել գազավորված ըմպելիքների եւ քաղցկեղի միջև կապի հարցում 02/07/2025   21:44 ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/07/2025   21:23 Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ) 02/07/2025   21:13 Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   20:47 «Մի դժգույն լուսանկարի պատմություն…»․ Վլադիմիր Մարտիրոսյան 02/07/2025   20:47 Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված ջանքերը Հայաստանը երբեք չի մոռանա. Միրզոյանը գրառում է արել 02/07/2025   20:34 Ուղեւորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից անմիջապես հետո կորցրել է գիտակցությունը 02/07/2025   20:23 Հայ-թուրքական սահմանից ՀՀ ներթափանցած անձը կամ անձինք երկու ամիս է՝ չեն հայտնաբերվել 02/07/2025   20:20 Երեւան է ժամանել Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը 02/07/2025   20:11 Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 02/07/2025   20:03 USAID-ի աշխատակիցները դատի են տվել Թրամփի վարչակազմին 02/07/2025   20:00 Դատարանը սնանկ է ճանաչել Գրիգորի Լեպսի ընկերությունը 02/07/2025   19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան 02/07/2025   19:49 Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար.ՌԴ-ում մաքսային կցորդ 02/07/2025   19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը 02/07/2025   19:38 Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը փուչ է․ փաստաբան 02/07/2025   19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան 02/07/2025   19:19 Մերձմոսկվայում կդատեն վարորդին, ով շներին կապել էր մեքենային 02/07/2025   19:10 Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի 02/07/2025   19:04 Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/07/2025   18:40 Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի 10000-ից աշխատակիցներից միայն 611-ին 02/07/2025   18:35 Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին
02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/06/2025   14:34 Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով. Ինչ առնչություն ունի միջադեպին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը 02/06/2025   14:38 Կադրեր՝ Մերձավանում համայնքապետի մասնակցությամբ զինված միջադեպից (տեսանյութ) 02/06/2025   16:31 Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   14:28 Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեն. խստացումը բելառուսներին չի վերաբերում 02/07/2025   17:13 Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով 02/07/2025   08:24 Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ» 02/06/2025   13:23 Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը , երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Հայրապետյան 02/07/2025   15:38 Air F90 բիզնես ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելիս բախվել է ուղեւորատար ավտոբուսին (տեսանյութ) 02/07/2025   08:09 Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ» 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/07/2025   08:21 Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին․ «Հրապարակ» 02/07/2025   22:17 Բժիշկները վերջակետ են դրել գազավորված ըմպելիքների եւ քաղցկեղի միջև կապի հարցում 02/07/2025   17:01 ԶՊՄԿ-ն ութ հոգու ազատել է աշխատանքից 02/07/2025   21:13 Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը 02/06/2025   15:24 Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ին

15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:43  |  Դատական ռեպորտաժներ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը՝ լարված մթոնոլորտում։

Նիստի ընթացքում մեղադրյալ Եղիշե Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով դատարանին թույլատրել՝ հանդիպում ունենալ տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ՝ գործի հանգամանքների հետ կապված։ Եղիշե Հակոբյանը, որը նախորդ նիստին խնդրել էր թույլ չտալ նկարահանում իրականացնել՝ իր պնդմամբ՝ տուժող զինծառայողներին հարգելով, որովհետև խոսելու էր նրանց ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու մասին, բայց հարցազրույցներում բոլորովին այլ տեսանկյունից են ներկայացրել, տուժողներից մեկը հարցազրույցում հայտարարել էր, թե «Եղոն նարկոշ» է, իր թմրանյութ օգտագործելու մասին էին խոսում, դրա համար էլ խնդրել էր նկարահանում չիրականացնել, ուստի, այժմ ինքը ուղիղ հեռարձակումով է հայտարարություններ անելու։ Հակոբյանն անդրադարձավ նաև դասակի նախկին հրամանատար Տիգրան Մանասերյանի ցուցմունքին։

«Պարզ էր և հասկանալի էր բոլորին, որ միջնորդավորված եկել կանգնել է այստեղ, ինչ-որ ապուշություն է դուրս տալիս։ Այդ անձի պարզ նկարագիրը տաս՝ զինծառայողները բռնում ծեծում են, խզակոթին տալիս են, մի քանի անգամ նման դեպք է եղել, մարդուն խղճում, տանում ենք մեր տունը պահում ենք, ուզում ենք մի քիչ բացատրել, հասկացնել, թե ինչպես պետք է վարվի ծառայության մեջ, ինչպես ծառայություն իրականացնել, բայց մարդը գալիս այստեղ կանգնում է, վարկաբեկում է։ Հասկանում եմ, որ միջնորդել են մարդուն կամ հանդիպել, ինչ-որ բան են ասել։ Կամ էլ ծնողներին գնացել տեսել է։ Իր խոսելուց շատ լավ հասկացա, որ ինքը գնացել առաջին հերթին տեսել է ծնողին, ասել ինչ-որ բան ու էլ հետ չի կարող կանգնել»,- հայտարարեց Հակոբյանը։
Միևնույն ժամանակ, Եղիշե Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին՝ թույլատրել առանձին հանդիպում ունենալ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ՝ գործի հանգամանքների հետ կապված տեղեկություններ հայտնելու, որը չի ցանկանում հիմա հայտնել։ Եղիշե Հակոբյանն ահազանգեց, որ իր իրավունքները պաշտպանված չեն, ոչ մի իրավունք չի պաշտպանվում, դրա համար էլ՝ չի հասկանում ինչ է կատարվում։

Նա նշեց, որ մինչև Նորիկյանի հետ չխոսի՝ ինքը համաձայն չէ, որ լրատվամիջոցներն ընդհանրապես լուսաբանեն։ Նորայր Նորիկյանի հետ առանձնազրույց ունենալու հարցը Եղիշե Հակոբյանը քննարկել է իր փաստաբանի՝ Հովսեփ Սարգսյանի հետ, հանրային պաշտպանը տեղեկացված չի եղել։ Հանրային մեղադրողները և տուժող կողմը չառարկեցին։ Մեղադրողը նշեց՝ տուժող կողմի և մեղադրյալի դիալոգը քրեական դատավարությամբ արգելված չէ, բայց հարց է առաջանում, որ եթե խոսելու են դեպքի հետ կապված, ապա ինքը հորդորում է, որ դա բարձրաձայնել դատաքննության ընթացքում։ Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ պատրաստակամություն հայտնեց հանդիպելու, միևնույն ժամանակ ինքն իր անունից խոստացավ, երաշխավորեց՝ Եղիշե Հակոբյանի որևէ իրավունք իր կողմից չի կարող խախտվել։ Դատարանը թույլատրեց տուժողի ներկայացուցչին և Հակոբյանին հանդիպել և առանձնազրույց ունենալ, հանդիպումը կլինի ՔԿՀ-ում՝ փաստաբան Հովսեփ Սարգսյանի ներկայությամբ, որն առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել դատական նիստերին։ Հրդեհի հետևանքով մահացած զինծառայողներից մեկի հայրը՝ Կիրակոսյանը, որն էլ նախորդ նիստից հետո ԶԼՄ-ների հետ որոշակի հայտարարություններ է արել, ըստ Հակոբյանի՝ խեղաթյուրելով, անդրադարձավ Եղիշե Հակոբյանի հայտարարությանը՝ նշելով․ «Ձենդ կտրի։ Բանը անելուց առաջ, բոլորի մասին էլ հետաքրքրվել եմ, թող քո մասին ուրիշ բան ասեին։ Մյուսներն աչքիս լույսը չեն։ Կանգնել ասում ես՝ երեխուս սպանողը ես եմ, ե՞ս եմ այ տղա, ե՞ս եմ արա, որ երեխա եմ տվել բանակին»։ Իրավիճակը լարվեց, Եղիշե Հակոբյանի և Կիրակոսյանի միջև վիճաբանություն սկսեց, կարգադրիչները դժվարությամբ հեռացրին Կիրակոսյանին՝ նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:27 27/12/2024  |  ԼՐԱՀՈՍԵղիշե Հակոբյանը «թավալվում» էր, փորձում էր իրեն վնասել.վկայի ցուցմունքը` Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով
13:40 23/12/2024  |  Դատական ռեպորտաժներԱզատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան
18:12 20/12/2024  |  Դատական ռեպորտաժներ«Ուրեմն երեխեքին դու ես վառել»․ լարված իրավիճակ՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին
16:25 20/12/2024  |  Դատական ռեպորտաժներՄեղքից չեմ խուսափում. Եղիշե Հակոբյանը ընդունեց, որ ինքն է վառարանը միացրել. ցուցմունքը տալիս էր հեւալով (տեսանյութ)
15:50 20/12/2024  |  Դատական ռեպորտաժներԼուսամուտները ջարդված են եղել, պետք է ծուխը դուրս գար, մեղադրյալը չգիտեր, թե հրդեհի զոհ դարձած զինվորները ինչու չեն արթնացել (տեսանյութ)
14:24 20/12/2024  |  Դատական ռեպորտաժներՏո քեզ պետք է դատեն. հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողի հարազատը՝ դատավորին
14:01 20/12/2024  |  Դատական ռեպորտաժներ15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստն ընթանում է լարված. Ուղիղ
16:10 14/10/2024  |  Դատական ռեպորտաժներԱզատի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալները կրկին կալանավորվել են
12:32 26/08/2024  |  ՄեկնաբանությունԱզատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործով անցնող Գոռ Աղեկյանն ազատվել է կալանքից. Փաստաբան
16:26 31/07/2024  |  Դատական ռեպորտաժներԽնդիր է դրվել՝ սաբոտաժ անելու, թաքցնելու դեպքի իրական հանգամանքները. 15 զինվորի կյանք խլած հրդեհից գործով մեղադրանքի կողմի տեսակետները տարբեր են. լարված վիճակ՝ դատարանում

Արխիվ

[]