ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025 18:31 | Քրեական խրոնիկոն

Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձ հանդիսացած Գ.Ա.-ն Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի օժանդակությամբ 2019, 2020 և 2021 թվականներին Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ:
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ա.-ի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 38-314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչությունը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ս.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Պ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
2025 թվականի հունվարի 23-ին վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
- 02/07/2025 11:45 Թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2025 19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- 02/07/2025 19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան
- 02/07/2025 19:10 Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի
- 02/07/2025 16:57 Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում