Թեմաներ
Շաբաթ 02 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/08/2025   08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ» 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/08/2025   08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ» 02/08/2025   08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ» 02/08/2025   08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ» 02/08/2025   08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ» 02/08/2025   08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ» 02/08/2025   08:25 ՔՊ-ականները օրենքով գողերին են քննարկել․ «Հրապարակ» 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/07/2025   23:40 Նշվել են ալկոհոլից կտրուկ հրաժարվելու վտանգավոր հետևանքները 02/07/2025   23:39 Բաքվի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս՝ մեր համազգային իղձերի և երազանքների համար. Ոսկանյան 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/07/2025   23:23 Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ բանակցելու ծրագրերի մասին 02/07/2025   23:20 Հայ ժողովուրդը մեծապէս կգնահատի Թրամփին, եթէ նա անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի Ալիեւին՝ շուտափույթ կերպով եւ առանց պայմանի ազատ արձակել բանտարկեալներին․ Արամ Ա Կաթողիկոսի կոչը՝ Թրամփին 02/07/2025   23:03 Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները․ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է 02/07/2025   22:52 Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. Պապոյանը Գյումրիում հանդիպել է մի շարք գործարարների հետ 02/07/2025   22:46 Երևանի ավտոբուսներից մեկում ուղևորը կոտրել է ապակին. նրան տեղափոխել են ոստիկանություն 02/07/2025   22:40 Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը 02/07/2025   22:30 Ոչ ոք այլևս չի օգտվի ԱՄՆ-ից․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Զելենսկուն 02/07/2025   22:17 Բժիշկները վերջակետ են դրել գազավորված ըմպելիքների եւ քաղցկեղի միջև կապի հարցում 02/07/2025   21:44 ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/07/2025   21:23 Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ) 02/07/2025   21:13 Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   20:47 «Մի դժգույն լուսանկարի պատմություն…»․ Վլադիմիր Մարտիրոսյան 02/07/2025   20:47 Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված ջանքերը Հայաստանը երբեք չի մոռանա. Միրզոյանը գրառում է արել 02/07/2025   20:34 Ուղեւորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից անմիջապես հետո կորցրել է գիտակցությունը 02/07/2025   20:23 Հայ-թուրքական սահմանից ՀՀ ներթափանցած անձը կամ անձինք երկու ամիս է՝ չեն հայտնաբերվել 02/07/2025   20:20 Երեւան է ժամանել Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը 02/07/2025   20:11 Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 02/07/2025   20:03 USAID-ի աշխատակիցները դատի են տվել Թրամփի վարչակազմին 02/07/2025   20:00 Դատարանը սնանկ է ճանաչել Գրիգորի Լեպսի ընկերությունը 02/07/2025   19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան 02/07/2025   19:49 Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար.ՌԴ-ում մաքսային կցորդ 02/07/2025   19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը 02/07/2025   19:38 Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը փուչ է․ փաստաբան 02/07/2025   19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան 02/07/2025   19:19 Մերձմոսկվայում կդատեն վարորդին, ով շներին կապել էր մեքենային 02/07/2025   19:10 Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի 02/07/2025   19:04 Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/07/2025   18:40 Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի 10000-ից աշխատակիցներից միայն 611-ին 02/07/2025   18:35 Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին 02/07/2025   18:32 Այո, հիմա էլ եմ Փաշինյանին գրում, իմ հետաքրքրությունները ասում, արձագանքում է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) 02/07/2025   17:50 Առանց որեւէ պաշտոնական հանդիպման՝ Փաշինյանը կնոջ հետ վերադառնում է Երեւան (տեսանյութ) 02/07/2025   17:30 Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով 02/07/2025   17:16 Ձնագնդի նման մեծանալու են ակցիաներն ու տապալելու են էն ամենն, ինչ արվում է ժողովրդի գլխին. տնտեսվարողները դժգոհ են ԱԺ-ում լսումներից 02/07/2025   17:13 Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով 02/07/2025   17:01 ԶՊՄԿ-ն ութ հոգու ազատել է աշխատանքից
02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/06/2025   14:34 Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով. Ինչ առնչություն ունի միջադեպին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը 02/06/2025   14:38 Կադրեր՝ Մերձավանում համայնքապետի մասնակցությամբ զինված միջադեպից (տեսանյութ) 02/06/2025   16:31 Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   14:28 Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեն. խստացումը բելառուսներին չի վերաբերում 02/07/2025   17:13 Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով 02/07/2025   08:24 Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ» 02/06/2025   13:23 Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը , երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. Հայրապետյան 02/07/2025   15:38 Air F90 բիզնես ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելիս բախվել է ուղեւորատար ավտոբուսին (տեսանյութ) 02/07/2025   08:09 Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ» 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/07/2025   17:01 ԶՊՄԿ-ն ութ հոգու ազատել է աշխատանքից 02/07/2025   21:13 Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը 02/07/2025   08:21 Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին․ «Հրապարակ» 02/07/2025   22:17 Բժիշկները վերջակետ են դրել գազավորված ըմպելիքների եւ քաղցկեղի միջև կապի հարցում 02/06/2025   17:33 Բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ 02/07/2025   22:30 Ոչ ոք այլևս չի օգտվի ԱՄՆ-ից․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Զելենսկուն

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:49  |  ԼՐԱՀՈՍ

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ՄԻԵԴ-ն «աչքերը փակ» առաջնահերթություն է տալիս։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկանում է, որ այստեղ պետք է վերացնել այդ խախտումների օջախը։ Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճռին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է վճիռը, որով արձանագրել է Սուրեն Անտոնյանի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը փաստել էր, որ Կարեն Անդրեասյանն անաչառ չէ, իսկ դրա համար որպես հիմք ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև կարգապահական վարույթ հարուցող ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ տնտեսական շահը և մոտ ընկերական հարաբերություններ ունենալու հանգամանքը։ Ըստ այդմ, Սուրեն Անտոնյանի գործի քննությունը ենթակա է վերանայման, բացի այդ, ԵԴ-ն պարտավորեցրել է ՀՀ-ին՝ որպես ոչ գույքային վնասի փոխհատուցում Անտոնյանին տրամադրել 3600 եվրո և 1,420 եվրո՝ ծախսերի համար։

Փորձագետ Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաբացումից հետո պետք է կրկին դատավարություն իրականացվի՝ զրոյից, «ստատուս քվոն» վերականգնվում է և այդ ժամանակ արդեն հայտնի չէ, թե ինչ նոր որոշում կկայացվի։

«Դատական ակտն, ըստ էության, չի վերաբերում վեճի բովանդակությանը, այլ՝ դատավարության ընթացքին։ Եթե վերաբերեր վեճի բովանդակությանը, ապա մեծ հաշվով կրկին նույն գործընթացը պետք է լիներ, պետք է կրկին քննեին գործը, այսինքն՝ կասկածի տակ կլիներ ընդհանրապես նախարարի միջնորդության հիմքերը։ Այս դեպքում, կարելի է ասել, ՄԻԵԴ որոշումը մի փոքր եզրային էր, բայց վստահ եմ՝ հայցվորը դրանից էլ է գոհ, քանի որ պետք է վերաբացվի գործը և նոր դատավարություն իրականացվի։ Այսինքն՝ այստեղ կողմը պետք է դիմի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ սեփական որոշումը վերացնի»,- նշեց Արա Ղազարյանը։

Իսկ թե ինչ հետևանք այս վճիռը կարող է ունենալ ԲԴԽ անդամների, Կարեն Անդրեասյանի համար, արդյո՞ք կարող է պատասխանատվության հարց բարձրացվել՝ նկատի ունենալով, որ ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորների լիազորություններ են դադարեցվում, իսկ այս դեպքում ՄԻԵԴ վճռով դատավորի իրավունքի խախտում է արձանագրվել՝ Ղազարյանը նշում է՝ պատասխանատվության հարցն աղոտ է, որովհետև աննախադեպ է, մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, որ վերաբերել է ընդհանուր իրավասության դատավորներին և հիմնականում վերաբերել է վեճի բովանդակությանը, իսկ այստեղ կարծես թե կասկածի տակ չի դրվում բովանդակությունը, այլ՝ դատավորներից մեկի օբյեկտիվությունը, հետևաբար, գուցե կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտություն չտեսնեն այն հիմքով, որ անհատապես մյուս դատավորների կողմից որևէ խախտում ՄԻԵԴ-ը չի արձանագրել։

«Ես սա ասում եմ մեծ վերապահումով, որովհետև հարցին լիարժեք կոնտեքստով մոտենալու դեպքում, կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չկա, որ ընդհանուր պայմանավորվածություն չի եղել ԲԴԽ բոլոր անդամների կամ մեծամասնության կողմից, որ Սուրեն Անտոնյանի նկատմամբ հենց այդ որոշումն են կայացնում, որովհետև երբ Սուրեն Անտոնյանի գործը դիտարկում ենք դրանից առաջ և դրանից հետո ներկայացված վարույթների, դատական գործերի շրջանակներում, ակնհայտ է, որ այստեղ կա գործադիր իշխանության միջամտությունը։ Այն, որ վարչապետը «սմս» է ուղարկում ԲԴԽ նախագահին, անկախ նրանից ՝ խնդրում է, թե պահանջում, էական չէ, միայն «սմս» ուղարկելու հանգամանքը խոսում է այն մասին, որ Հայաստանում համակարգային խնդիր ունենք։ Դժվար է ասել՝ վարույթ կհարուցվի, թե ոչ, ամենայն հավանականությամբ՝ ոչ»,- նշեց Ղազարյանը։

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը, Ղազարյանի գնահատմամբ, լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ՄԻԵԴ-ն «աչքերը փակ» առաջնահերթություն է տալիս։

«Այսինքն՝ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկանում է, որ այստեղ պետք է վերացնել այդ խախտումների օջախը։ Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով»,- ասաց Ղազարյանը՝ նկատելով, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո, կարծես թե, այս մեկ ամսվա մեջ ԲԴԽ պրակտիկայում փոփոխություն նկատվում է՝ մեղմացում, համենայն դեպս, այն հրապարակային աննախադեպ հայտարարությունները, որոնք արվում էին դատավորների հասցեին՝ ոչ ԲԴԽ ղեկավարության, ոչ գործադիրի կողմից չի հնչում․ «Գոնե պետք է շնորհակալ լինենք դրանից»։

Դիտարկմանը, որ Կարեն Անդրեասյանը տվյալ գործով առերևույթ բացարկման ենթակա դատավոր էր հանդիսանում, արդյո՞ք կասկածի տակ չի կարող դրվել բոլոր այն գործերը, որոնցով վարույթ հարուցող մարմինը եղել է ԱՆ-ն՝ նկատի ունենալով, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կապը՝ Արա Ղազարյանը պատասխանեց․ «Այո, որովհետև դատական ակտում նշվել է Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի կապը և դա էլ է դատարանը դիտարկել անաչառության բացակայության հնարավոր հիմք; Այսինքն՝ գործերի մեծ մասով, այդ թվում՝ Վահե Միսակյանի գործով, այդ հանգամանքները նույնպես կային, այլ բան է, որ այդ հանգամանքները հետո հայտնի դարձան, անպայման չէ, որ գործընթացի ժամանակ հայտնի լինեն և այն, որ բոքարկման անհնարինությունը լուրջ թերություն է՝ հենց թեկուզ անաչառությունը վիճարկելու համար, քանի որ կարող է դատական քննության վերջում քո ձեռքում փաստ հայտնվի, որը կարող է կասկածի տակ դնել դատական կազմի անաչառությունը։ Իհարկե, մնացած մյուս գործերով՝ Կարեն Անդրեասյանի վարքագիծը, որը թույլ տվեց իրեն՝ պատասխանող դատավորների նկատմամբ, դա նույնպես ներկայացվել է, ներկայացվելու է և ՄԻԵԴ քննությանն է արժանանալու»։

Դիտարկմանը, որ բացարկի հարցը բարձրացնելու դեպքում Խորհուրդն էր իր քվեարկությամբ մերժում բացարկի միջնորդությունը՝ Ղազարյանն արձագանքեց՝ այդ հարցում հնարավոր է, որ տեսականորեն կա պատճառահետևանքային կապ՝ ՄԻԵԴ հայտնաբերած խախտման և գործի վերաբացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության միջև․ «Վարույթը պետք է նախաձեռնվի կամ Սուրեն Անտոնյանի, կամ նախարարության կողմից, բայց եթե հաշվի առնենք, որ նախարարությունը նույնն է, ինչ Սուրեն Անտոնյանի դեպքում, քիչ հավանական եմ համարում, որ այդ գործընթացը նախաձեռնվի, բայց Սուրեն Անտոնյանի կողմից՝ գուցե»։

Ամփոփելով զրույցը՝ Արա Ղազարյանը վճիռը ողջունելի գնահատեց, ողջունելի է հատկապես, որ արագ որոշումը կայացվեց, ինչպես նաև՝ շնորհավորեց Սուրեն Անտոնյանին և նրա փաստաբանին՝ Արման Զրվանդյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:52 19/01/2025  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
17:17 09/01/2025  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո
19:54 12/11/2024  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա վճիռը
19:59 09/11/2024  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային իրավական գործընթացները լրջորեն խանգարում են Ադրբեջանին. Արա Ղազարյանը կարեւորել է «Խաղաղության պայմանագրով» արցախայության իրավունքների ամրագրումը
20:16 28/10/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջարկվող թեկնածուների նոր ցուցակը
11:04 06/09/2024  |  ՔաղաքականՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ. ԱՆ
17:35 04/09/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությանը
20:38 27/08/2024  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի վճիռը՝ Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով
18:41 13/08/2024  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն չէր կարող հուշագիր կնքել ու Ադրբեջանին տարածքներ փոխանցել, դա հակաօրինական է. Իրավաբան
14:28 09/08/2024  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը զբաղվում է քաղաքականությամբ, գնալով ՄԻԵԴ՝ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, նա չի բավարարում ո՛չ ՍԴ, ո՛չ ՄԻԵԴ դատավորի ստանդարտներին․ Կոչուբաև

Արխիվ

[]