ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025 20:58 | Քաղաքական

Ա. Միրզոյանի այցը Մոսկվա արդեն իսկ տոնայնության փոփոխության վկայություն էր և արտացոլում էր այն նոր իրավիճակը, որը ձևավորվում է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Կարևոր է նաև ռուս-իրանական համաձայնագիրը, որը ընդհանուր աշխարհակարգային իմաստով կարող է լինել նոր աշխարհակարգում դետալներից մեկը և նշանակություն ունի մեր տարածաշրջանում առկա իրավիճակի համար։ Սրանք նաև հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եղանակային փոփոխությունների են բերում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Բանախոսի դիտարկմամբ, տպավորությունն այնպիսին է, որ հայ-ադրբեջանական գործընթացը հիմա տարերանյության տարր է ստացել, այսինքն կա գիծ, որտեղ զարգացումներ կան, բայց առկա է նաև միջազգային միջավայրի ներգործությունը։ Ռուս-իրանական պայմանագիրը Ադրբեջանի համար ցանկալի չէ, որովհետև այն Կովկասը դիտարկում է որպես համատեղ աշխատանքի առանցքային ռեժիմներից մեկը և Կովկասի կայունությունը Ռուսաստանի և Իրանի համար կարևորագույն բաղադրիչ է։ Այս համաձայնագիրը Ադրբեջանի համար կարող է կաշկանդող գործոնի վերածվել, քանի որ իր հավակնոտ քաղաքականությամբ Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին։
Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցները Ադրբեջանը դիտարկելու են որպես ռուս-իրանական գործակցությունը խափանելու միջոցներից մեկը։ Բրիտանացիներին անհանգստացնում է Դ. Թրամփի՝ Ռուսաստանի հետ գործարքի գնալու մոտեցումը, ուստի բացառված չէ, որ այս շրջափուլում Բրիտանիան փորձի Ադրբեջանին համոզել կամ ճնշում գործադրել՝ Կովկասում հնարավորինս դիստրուկիվ վարքագիծ դրսևորելու համար։
Բրիտանիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում, քանի որ Ալիևների իշխանությունը հիմնված է ֆինանսատնտեսական կոռուպցիոն սխեմաների վրա, ալիևների փողերը պահվում են բրիտանական օֆշորներում։ Հետևաբար, ալիևների ֆինանսատնտեսական «պոչը» Բրիտանիայի ոտքերի տակ է։ Բրիտանիայի խնդիրն է՝ մնալ բարձրագույն խմբում և աշխարհում որոշումներ կայացնողների առաջին դիրքերում, սակայն ներուժի խնդիր ունի՝ մասնավորեցնում է վերլուծաբանը։
Անդրադառնալով փետրվարին սպասվող սահմանազատմանը, բանախոսը նշեց, որ Տավուշի մարզում է Ադրբեջանի, այսպես կոչված անկլավներից երկուսը և միջպետական ճանապարհը, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի։ Ադրբեջանը դա դիտարկում է որպես Հայաստանի դեմ ճնշման միջոց։ Սրանք միջոցներ են, որոնք թույլ են տալիս Ադրբեջանին մխրճվելու Հայաստանի ռազմավարական բնագծեր և դրանից հրաժարվելու համար Ադրբեջանը կարող է շատ ավելի մեծ գին պահանջել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:30 Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
- 02/07/2025 11:45 Թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2025 19:56 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- 02/07/2025 19:30 Հայտնի դերասան է բերման ենթարկվել․ պարեկները Կոտայքի մարզում կանգնեցրել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենան
- 02/07/2025 19:10 Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի
- 02/07/2025 16:57 Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում