ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025 23:23 | Դատական ռեպորտաժներ

Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կալանքի ժամկետի երկարացման հարցի քննության շրջանակներում քննիչի կողմից որևէ նոր փաստական տվյալներ չի ներկայացվել` հիմնավոր կասկածն ամրապնդող: Փաստաբանը հիշեցրեց, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր երկու ցուցմունքի հիման վրա, որոնք առաջին հայացքից մեղադրական բնույթ ունեին, առաջին հայացքից, քանի որ դրանք տեղեկություն չէին պարունակում Սերոբ Գասպարյանի կողմից հանցազնք կատարելու վերաբերյալ, այլ` ունեին կարծիքի, ենթադրության մակարդակ: Մինչդեռ, դրանից հետո հիմնավոր կասկածն ամրապնդող տվյալներ դատարան չի ներկայացվել, դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի նվազում:
«Վերջին կալանքի ժամկետի քննարկման ժամանակ, երբ քննիչը կրկին չէր ներկայացրել նոր փաստալան տվյալ` հիմնավոր կասկածը հաստատող և ամրապնդող` այն պայմաններում, երբ դատարաններն արձանագրել էին հիմնավոր կասկածի շեմն արդեն նվազել է` առկա փաստական տվյալների պարագայում: Միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները ոչ միայն նոր համարվել չէին կարող, այլև` ամրապնդող չէ և անհասկանալի պատճառով դատարանն այս անգամ երկարացրեց կալանքի ժամկետը` երկու ամսով: Ի սկզբանե կալանքը տրվել է երկու ամսով , ապա` երկու անգամ երկարացվել մեկական ամիսներով, տրամաբանությունը հուշում է, որ արդեն չներկայացված նոր տվյալների համատեքստում դատարանը պետք է միջնորդությունը մերժեր, բայց ոչ միայն բավարարել է, այլև` երկու ամսով երկարացրել»,- նշեց փաստաբանը` արձանագրելով, որ բողոքարկման հիմքը և փաստարկը կայանում է նրանում, որ նախադեպային իրավունքի համատեքստում հիմնավոր կասկածն ամրապնդող նոր տվյալներ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր փուլում: Կալանքի երկարացման որոշման հիմքում դրված խոչընդոտման հավականանությունը ևս առկա չէ, փաստաբանը նշում է` գործով բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվել, տասնյակ անձինք հարցաքննվել, կատարվել է տասից ավելի առերես հարցաքննություն, միայն Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ` թվով չորս առերես հարցաքննություն, այլ վարութային գործողություններ, ինչը ենթադրում է, որ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի կարող գտնվել քննության սկզբնական փուլի մակարդակում:
Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 22:11 Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակումով 50 հազար դոլար հափշտակողները
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
- 02/13/2025 20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները
- 02/11/2025 23:10 28-ամյա կինը մեծացրել է կուրծքը և ճաղատացել
- 02/11/2025 19:31 Հայտնի են 2025 թվականին հագուստի ամենանորաձև գույները
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել