ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025 20:29 | Քաղաքական

Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն կարելի է սպասել Լավրով - Միրզոյան հանդիպումից, քանի որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն չեն իրենց որոշումների մեջ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպմանը։
«Հաշվի առնելով ակնհայտ ուղղվածությունը, որն ունի այս իշխանությունը, այսինքն, արևմտյան ծիրի ներքո՝ դեպի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների իրականացում, կարծում եմ՝ որևէ փոփոխություն էլ չենք տեսնի։
Այս մարդիկ թե կախվածություն ունեն, թե համոզմունք ունեն դեպի տրանսատլանտյան ուղղություն։ Այսինքն, Միրզոյանի այցը տակտիկական փորձ էր՝ արևմտյան իրենց կուրատորների հետ համաձայնեցված, մանևրելու։ Այն, որ գլոբալ աշխաևհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում՝ նեոլիբերալ ուժեր պարտվում են ամբողջ աշխարհում, ինչպես նաև սպասվում է Թրամփ-Պուտին հանդիպումը, այս ամենից ելնելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են մանևրել, բայց դրանից էական ոչինչ չի փոխվում»։
Աբովյանը նշեց, որ այս հանդիպման ամենաուշագրավ ուղերձը Լավրովի հայտարարությունն էր առ այն, որ ՌԴ-ն հետամուտ է իր ռազմաքաղաքական պարտավորությունների կատարմանը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սպառնալիքները՝ կարծում եմ, սա առավել ուշագրավ ուղերձն էր այս հանդիպման։ Ես մտավախություն ունեմ, որ այն «արևմտյան խաղերը», որի մի էլեմենտն է ՀՀ իշխանությունը, շատ վտանգավոր է ու ստեղծված իրավիճակում հավելյալ ռիսկեր է ավելացնում։
Ես Միրզոյանի այցին կզուգահեռեի ՀՀ փոխարտգործնախարարի այցը Իրան, որը ավելի քան վստահ եմ, որ ուղղված է լինելու փարատելու Իրանի մտահոգությունները՝ Հայաստանում ամերիկյան սահմանային խմբի հայտնվելու առնչությամբ։ Միրզոյանի այցն էլ միտված էր ինչ- որ տեղ փարատելու ռուսների անհանգստությունները։
Այն, ինչ հիմա կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է։ Այլ կերպ չի կարելի որակել այն, ինչ կատարվում է արդեն երկար տարիներ։ Հիմա էլ մի կողմից ՀՀ իշխանությունները ասում են՝ ԵՄ չենք գնում, մյուս կողմից օրինագիծ են ընդունում, մյուս կողմից վերահաստատում են, որ, այո, չի կարող լինել ԵԱՏՄ-ԵՄ համատեղում, այսինքն, որևէ հստակություն չկա։ ՀՀ պաշտոնյաներն արդեն մի քանի օր է հայտարարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, մինչդեռ, եթե այսպես շարունակվի, Հայաստանին կհանեն ԵԱՏՄ-ից։ Գերտերությունների հետ չի կարելի նման խաղերի մեջ մտնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- 02/13/2025 15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել