ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025 18:10 | ԼՐԱՀՈՍ

Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը երեք հիմնական շահառու է ունեցել․ համակարգի ծրագրավորում ապահովող կազմակերպությունը, Էկենգը՝ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, քանի որ յուրաքանչյուր անձի էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ վճար է գանձելու, ինչպես նաև հայտարարագիր լրացնելու ծառայություն մատուցող անձինք՝ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք:
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը։
Նա նշեց, որ համակարգի ներդրման ժամանակ երկու նպատակ էր մատնանշվում, նախ՝ հայտարարում էին, որ այն սոցիալական ավելի նպատակաուղղված քաղաքականության համար է արվում, որպեսզի կարողանան նույնականացնել մարդկանց եկամուտները և սոցիալական ծրագրերը ավելի նպատակային դարձնեն։
«Երկրորդ նպատակը եկամուտների մասին ճիշտ պատկերացում ունենալն էր: Բայց այն, ինչ հիմա արվում է, այդ երկու նպատակն էլ ջուրն է գցում ու աբսուրդի հասցնում։
Նախ՝ սոցիալական քաղաքականություն ճիշտ իրականացնելու համար պետք չէր հայտարարագիր ներկայացնել։ Այն բոլոր եկամուտները, որ հայտարարագրում են, ինքնաշխատ արտացոլվում են, այսինքն, իմ եկամուտներ պետության կողմից արդեն նույնականացվում են:
Ապա նաև աբսուրդը հասել է այնտեղ, որ ընտանիքի անդամները միմյանց փող փոխանցելու պարագայում պետք է հայտարարագրեն այն որպես նվեր:
Ստացվում է, որ եթե դուք՝ ձեր ամուսնուն կամ նա ձեզ գումար է փոխանցում տան, ընտանիքի ծախսերի համար՝ դրա անունը դնում են եկամուտ, իսկ հետո էլ ասում են՝ նվեր է, դե եթե նվեր է ուրեմն չի հարկվում։ Սա առհասարակ չպետք է հայտարարագրվի»,-ընդգծեց Թադևոսյանը։
Նա նաև պնդում է, որ հայտարարագրման համակարգը կարող է մշակույթ փոխել մեզանում։
«Եվրոպացիների մոտ ընդունված է, որ նույնիսկ ընկերներով սրճարան կամ ռեստորան հաճախելիս յուրաքանչյուրն ինքն է վճարում իր պատվիրածի համար: Երբեմն նման մոտեցումը զարմանք է առաջացնում, բայց համարում ենք, որ իրենց մշակույթն էլ այդպիսին է: Ես դրա պատճառը գտել եմ:
Եվրոպական երկրներում վաղուց ներդրված է տարեկան եկամուտների հայտարագրման համակարգը: Ցանկացած անձի կողմից սրճարանում կամ ռեստորանում ուրիշի պատվիրածի համար վճարելու դեպքում հյուրասիրողը ստիպված է լինելու յուրաքաչյուր սուրճի համար առանձին հաշվառում վարել՝ ըստ աղբյուրների և այն արտացոլել տարեկան հայտարարագրում: Այս ամենից խուսափելու համար եվրոպացիները ստիպված յուրաքանչյուրն ինքն է վճարում իր պատվիրածի համար» ,-ասաց նա ընդգծելով, որ պետությունն իրականում ոչ մի էական բան այս համակարգի ներդրումից չի շահելու։
Թադևոսյանը հայտնեց, որ գրություն է գրել ՊԵԿ, որպես ՊԵԿ հասարակական խորհրդի անդամ և խնդրել է առաջիկայում նիստ հրավիրել և քննարկման դնել հայտարարագրման հետ կապված խնդիրները։ «Բոլոր մտահոգությունները, մտավախությունները, որ առկա են՝ այդ նիստի ընթացքում ներկայացվելու են։ Հույս ունեմ, որ մեր պետական մարմիններին հնարավոր կլինի բերել կառուցողական և խելամտության դաշտ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել