ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025 11:41 | Մեկնաբանություն

Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար։
Այս ամենը լրիվ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակավ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլև նախապես քննարկել եմ այս փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։ Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով, թե՝ երկու ամսից բաց են թողնելու, թե՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, և այլն, և այդպես շարունակ։ Ինչպես միշտ, հաճելի դատարկությունը ծանրակշիռ է դառնում՝ ընդդեմ դառը ու դժվար պրագմատիզմի:
Այս դրվագը գուցե ամենացավոտն է, բայց նաև՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատև մտածողության մշակույթը, մենք չենք պատրաստվում «հետոյի, շատ հետոյի» իրադարձություններին, մեր քաղաքական սպասումների ու պլանավորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առավելագույնը։ Ես իհարկե չեմ կասկածում դատավարության ֆոնին արված, գրված հայտարարությունների, տեքստերի հեղինակների անկեղծության վրա, բայց դրանցով մենք, ինչպես միշտ, արձանագրում ենք հետևանքները, չփորձելով նախապես ազդել իրերի ընթացքի վրա (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):
Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։
Իհարկե, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնվազն նախազգուշացնել։ Այս ամենը, սակայն, բավարար չէ՝ կոչվելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգված ստրատեգիական մտածողություն։
Այս տարին բացվեց սոցիալական համատարած դժգոհության ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, հայտարարագրման շուրջ և այլն։ Այն օրենքներն ու կարգավորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունվել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եվ միայն 2025-ի հունվարից են սկսվում դժգոհություններն ու անհնազանդության դրսևորումները, քանի որ անգամ տեխնիկապես տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավոր չի եղել տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են իրենց կյանքի վրա։
Իրականում բազմաթիվ բացասական զարգացումներին հնարավոր է նախապես պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարավոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպես, որ օգուտով դուրս գանք իրադրությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողության, պլանավորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապես մտածել, հասկանալ ու որոշել, թե մեզ այս ու այս զարգացումների դեպքում ի´նչ է պետք լինելու, ի´նչ հնարավոր վատ տարբերակներ կան, ու ինչպես պետք է պատրաստվել ամեն կետին։ Դրա համար պետք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով։ Այս ամենը հատկապես կարևոր է մոտեցող արտահերթ կամ հերթական ընտրություններին նախապես պատրաստվելու համատեքստում, որպեսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լավ լինի, եղավ՝ ինչպես միշտ»։ Հիմա է պետք ավելի հեռուն հաշվարկել ու ավելի հետոյի պրոցեսներին պատրաստվել՝ պատրաստվել, կանխարգելել, դրական հուն տանել, որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
- 02/15/2025 08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ»
- 02/15/2025 08:11 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի նստել ավտոբուս․«Հրապարակ»
- 02/15/2025 08:08 Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 02/15/2025 08:05 Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քալեր ձեռնարկել․«Հրապարակ»
- 02/15/2025 08:01 Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»
- 02/15/2025 07:58 Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/16/2025 20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 02/15/2025 21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
- 02/15/2025 20:51 Ադրբեջանն իր ագրեսիան փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն. մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը. Լիլիթ Գալստյան
- 02/15/2025 20:15 Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը. Հովհաննես Ավետիսյան
- 02/15/2025 18:32 Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/16/2025 21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com
- 02/16/2025 19:15 «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 02/16/2025 18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
- 02/16/2025 12:05 Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/16/2025 21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 02/16/2025 12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել