Թեմաներ
Կիրակի 02 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/08/2025   22:03 Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը 02/08/2025   21:54 Երկուշաբթի լույս չի լինի այս հասցեներում 02/08/2025   21:44 Ավտոմեքենայի հայելիների գողության հերթական դեպքը՝ Երևանում. shamshyan.com 02/08/2025   21:26 Հրդեհ Մոսկվայի նախկին Էլեկտրոզավոդի շենքում. կան տուժածներ 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/08/2025   20:50 Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի խոսքում նաև նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխոլոգիաներ կան. Անուշ Սեդրակյան (տեսանյութ) 02/08/2025   20:38 Գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Փարաքարի համայնքապետը՝ Մերձավանի դեպքի մասին 02/08/2025   20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/08/2025   19:36 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 02/08/2025   19:26 ԱՄՆ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավիավթարն է տեղի ունեցել. զոհվել է 10 մարդ 02/08/2025   19:07 Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/08/2025   18:36 Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին 02/08/2025   18:25 «Ջանգեր» հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/08/2025   17:39 Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   16:16 Երկրաշարժերի թիվը հասել է 761-ի. Թուրքիայում անհանգստացած են՝ Էգեյան ծովում մեծ է ցունամիի վտանգը 02/08/2025   16:00 Տավուշում «Նիսանը» բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. shamshyan.com 02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/08/2025   15:37 Խամենեին հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ 02/08/2025   15:26 Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով 02/08/2025   15:00 Փաշինյանի երջանկության մեխանիկան 02/08/2025   14:44 Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը 02/08/2025   14:19 Գազայում ազատված երեք իսրայելցիներ հանձնվել են Կարմիր խաչին 02/08/2025   14:01 Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/08/2025   13:30 ՄԱՍԿ վարչության նախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ Ասլանյանը 02/08/2025   13:23 Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան 02/08/2025   13:20 Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ, ՔՊ-ն այլևս գոյություն չունի․ Հակոբ Ասլանյան 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/08/2025   12:52 Ստեփանավանում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից երեքն այրվածքներով տեղափոխվում են Երևան, նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ 02/08/2025   12:44 Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա վարչապետ․ Աղազարյան 02/08/2025   12:35 Ստեփանավանում շենքի հրդեհի հետևանքով կա մեկ զոհ. 6 մարդ հոսպիտալացվել է 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/08/2025   12:15 Եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա դատարանում այսքան մեծ թվով գլխիկոր նստած, դատվող զինվորականներ չէին լինի. Աբրահամյան 02/08/2025   12:04 Վերին Լարս անցակետը փակ է մնում բեռնատարների համար, թեթև մարդատարների համար բացվել է. Հակոբյան 02/08/2025   11:53 Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան 02/08/2025   11:41 Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է․ հրդեհը մեկուսացված է 02/08/2025   11:37 Երևանի 31 համարի ավտոբուսի կողային ապակին կոտրելու դեպքով մեկ քաղաքացի ձերբակալվել է 02/08/2025   11:29 Մերձավանում զինված միջադեպի գործով երեք անձ կալանավորվել է, երեքը՝ տնային կալանքի տակ է 02/08/2025   11:24 Անահիտ Մանասյանն ընդունել է Լիլյա Գրետարսդոտիրին 02/08/2025   11:19 ՀՀ-ին և ժողովրդին քաղաքական խողովակներով օգտակար լինելու փափագը, մարմաջը դեռ չի սպառվել, ընդդիմություն ենք լինելու․ Հովիկ Աղազարյանի որդի 02/08/2025   11:17 Ագարակի մոտ միմյանց են բախվել «ԶԻԼ»-ն ու «Միցուբիշին». վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց 02/08/2025   11:09 Բագրատ Սրբազանը ուղերձը քաղաքացիներին. ուղիղ 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   10:54 Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը 02/08/2025   10:48 Քեթի գյուղում այրվել է մոտ 100 հակ անասանակեր 02/08/2025   10:46 Շրջաններում ձյուն է տեղում. կն փակ ավտոճանապարհներ
02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/07/2025   19:02 Մի դատարկ դագաղ են տվել, մեջը երկու ոսկոր էր, ասացին ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ իմ տղայի մարմնի մասերն են, ուզում եմ վերցնել՝ վերցնեմ, եթե ոչ, ավելին անել չեն կարող. Գրետա Մելքումյան 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/07/2025   14:28 Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեն. խստացումը բելառուսներին չի վերաբերում 02/07/2025   21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը 02/07/2025   17:13 Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/07/2025   15:38 Air F90 բիզնես ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելիս բախվել է ուղեւորատար ավտոբուսին (տեսանյութ) 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/08/2025   16:16 Երկրաշարժերի թիվը հասել է 761-ի. Թուրքիայում անհանգստացած են՝ Էգեյան ծովում մեծ է ցունամիի վտանգը

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:07  |  Հարցազրույց

Այս տարվա հունվարին ՀՀ֊ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի  ստորագրումը իշխանությունները ներկայացնում են իբրև դարի դիվանագիտական ձեռքբերում։ Ընդ որում, հայերեն լեզվով պաշտոնական հրապարակումներում բացակայում էր անգամ «հանձնաժողով» եզրույթը, ինչը միայն հետո լրացվեց, մինչդեռ՝ ոչ ճիշտ վերտառությունը այն թյուր տպավորությունն էր ստեղծում, թե, իբր, ստորագրվել է ռազմավարական գործընկերության միջազգային պայմանագիր։ Ինչևէ, հաշվի առնելով այս փաստաթղթի իրավական կտրվածքով խիստ իրարամերժ մոտեցումները, «Փաստինֆո»-ն փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումների համար դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

֊ Պարոն Դանիելյան, նախ, այս փաստաթուղթը համարվո՞ւմ է, արդյոք, միջազգային պայմանագիր։ Առանձին գործիչներ ընդգծում են, որ սա համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր, չունի միջազգային պայմանագրին բնորոշ հատկանիշներ և այլն։

- Զուտ ձևական հատկանիշներով այն միջազգային պայմանագիր է, անվանումը չունի իրավական արժեք, սակայն բովանդակությամբ առավելապես հիշեցնում է դասական իմաստով հռչակագրային փաստաթուղթ, որով բացարձակապես անդրադարձ չի արվել միջպետական հարաբերություններին բնորոշ որևէ առանցքային խնդրի, կարծես այդպիսիք ընդհանրապես գոյություն չունեն։ Դրա փոխարեն այն հիմնականում՝ նվիրված է իշխանության քաղաքականության գովքին և առավելապես հիշեցնում է նախընտրական քարոզչության բուկլետի։ Մյուս կողմից, թերևս՝ անտեսված են Ադրբեջանի կողմից իրականացված ու հենց այս պահին իրականացվող ոճրագործությունները, իսկ դրանց մի մասը հրամցվել է անդեմ ու խայտառակ մեղմ որակումներով։ Մասնավորապես, կոնկրետ ոլորտներում դույզն ինչ որոշակի պարտավորություններ ստանձնելու փոխարեն դրական լույսով արձանագրվել են Հայաստանում խիստ խնդրահարույց նախաձեռնությունները։ Ընդ որում, այդ փաստաթղթում արձանագրված գովեստի խոսքերն աղերս անգամ չունեն նույն ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցներում և միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված գնահատականների հետ։ Մի խոսքով, ըստ էության, դա ոչ այնքան պայմանագիր է, որքան հաշվետվության ամփոփում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի, այնուհետև Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը լղոզված թեզերով ներկայացնելուն, ապա դա անասելի վտանգավոր է, հատկապես՝ այս փուլում Բաքվում ընթացող շինծու դատավարությունների տեսանկյունից, քանզի ստացվում է, որ մենք ևս լծվում ենք այդ  կեղծիքների արդարացմանը։

֊ Ասում եք, որ շրջանցվել են էական խնդիրները և դրանց ողջամիտ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությունը, կոնկրետ ի՞նչն է անտեսվել։

- Բոլոր ոլորտներում ձեռագիրը նույնն է՝ նախ, հանգամանալից շարադրվում են ձեռքբերումները, այնուհետև վերացական, հռչակագրային ձևակերպումներով ընդգծվում է, որ ԱՄՆ֊ը բոլոր այդ նախաձեռնություններին հետևողականորեն կաջակցի։ Ընդ որում, առանձին հարցերում նույնիսկ առաջադրվել է ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը, այսինքն՝ նախապես որևէ կոնկրետ խնդիր չի ուրվագծվել, ուղղակի ուսումնասիրությունները ցույց կտան։

Ասվածի համատեքստում, անդրադառնալով օրինակ՝ արդարադատության ոլորտին, պարզապես թվարկվել են Հայաստանում արված որոշ քայլերը, սակայն որևէ անդրադարձ չկա այն հարցերին, թե կոնկրետ ի՞նչ լուծում կարող է տրվել տասնամյակներ շարունակ ՀՀ֊ԱՄն հարաբերություններում կուտակված խնդիրներին, օրինակ՝ վերջապես կնքվի՞ իրավական համագործակցության պայմանագիր, որը կպարտավորեցներ ԱՄՆ֊ին հանձնել Հայաստանում սպանություններ և այլ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և ԱՄՆ֊ում անարգել բնակվող անձանց և այլն։

Ինչ վերաբերում է պաշտպանության և անվտանգության ոլորտներին, ապա կարելի է ընդգծել բովանդակային երկու սկզբնակետ՝ ա) Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի այդ ոլորտներում իր խնդիրները և բ) ԱՄՆ֊ը կաջակցի, որպեսզի Հայաստանը կարողանա դա անել։ Արտաքուստ հրաշալի դրույթներ են, կարելի է ասել յուրաքանչյուր հայի երազանքն է ապավինել սեփական ուժերին։ Բայց սատանան մանրուքների մեջ է՝ նախ, ԱՄՆ֊ը անգամ ակնարկ չի անում, որ իր աջակցությունը դրսևորվելու է գոնե զենքի մատակարարմամբ, էլ չխոսենք իրական ռազմական աջակցության մասին, քանզի խոսքն ընդամենը երկու տեսակի աջակցության մասին է՝ ռազմական խորհրդակցություններ և ոսուցում։ Բացի այդ, մի կողմից՝ Հայաստանը նշված միջազգային փաստաթղթով հավաստիացնում է, որ ի զորու է երաշխավորել սեփական ուժերով իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրի լուծումը, մյուս կողմից՝ իր ամեն տեսակի զիջումները փորձում է արդարացնել պատերազմի վտանգի առջև իր անխուսափելի անկարողությամբ։

Դժվար չէ նկատել, որ այսպիսի զարգացումներն անթաքույց ենթադրում են ՀԱՊԿ֊ից և ընդհանրապես ՌԴ ռազմական աջակցությունից կտրուկ հրաժարվելու քաղաքականության մեկնարկ, ինչն արդեն վաղուց է կիրառման փուլում, սակայն հենց այսպիսի նախաձեռնություն խրախուսող փաստաթղթում լռության է մատնված այն հարցը, թե մինչ այդ, այսպես կոչված՝ անցումային փուլում ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանը։ Ընդ դրում, այս դեպքում «անցումային փուլ» արտահայտությունը խիստ պայմանական եմ նշում, քանզի ԵՄ անդամակցությունը ուղղակի վերացական, անիրատեսական ենթադրությունների դաշտից է։ Չեմ էլ ուզում անգամ անդրադառնալ այն սոցիալական և բարոյական արժեքներին, որոնք անհամատեղելի են գոնե ազգային ինքնությունը պահպանելու առաքելության հետ։

Շատերն այս շրջանում հնչեցնում են իբրև թե արտաքուստ պարզ պնդում՝ թե բա ՌԴ֊ն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելով, քանզի դրանից հետո ինքը, իբր, անելիք չի ունենա և կվերածվի բուտաֆորիայի։ Այս մտքի հեղինակներին հարկ է խնդիրը վերլուծել առավել լայն դիապազոնով, նախ, Հայաստանը ՌԴ֊ի հետ ոչ միայն ռազմական, այլև լրջագույն տնտեսական, ընդհուպ՝ էներգետիկ կապերի մեջ է, ընդ որում, ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին ոչ թե սահմանափակվել, այլ էապես ընդլայնվել է։ Ավելորդ է անգամ խոսել ներկայումս մատակարարվող գազի գնի մասին, ինչը մեր Երկրում քիչ, թե շատ տնտեսական կայունություն ապահովող լրջագույն երաշխիք է։ Եվ եթե կան մարդիկ, որ այս համակարգային կապերին էական նշանակություն չեն տալիս, ապա առնվազն պարտավոր են բացատրել, թե որոնք են դրանց համարժեք գործոնները։ Նախապես նկատենք, որ այդպիսիք ուղղակի չկան ՀՀ֊ԱՄՆ ռազմավարական գործընկերության հիշյալ փաստաթղթում։ Երբ պատասխանատու պաշտոնյաները իբրև այլընտրանք են մատնանշում այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են ցորենը բրնձով փոխարինելը, Ադրբեջանից գազ ստանալու հնարավորությունը և այլն, ապա պարզ է դառնում, որ չկա իրական այլընտրանք, կան ուղղակի անհեռանկար, իրականությունից զուրկ գեղեցիկ, բայց և խիստ վտանգավոր պոպուլիստական թեզեր։    

֊ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների բարելավմանը, կարո՞ղ ենք ենթադրել, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի հայ֊ռուսական հարաբերությունների վատթարացմանը։ Այս տեսանկյունից մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանը միաժամանակ խորացնի իր գործընկերային հարաբերությունները և ԵՄ֊ի և ԵԱՏՄ֊ի անդամակցության հարթությամբ։

-Միանշանակ դրական եմ վերաբերում ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների խորացմանը, իմ դիտարկումները բոլորովին այլ խնդիրների են վերաբերում, մասնավորապես՝ այդ հարաբերությունների խորքային բովանդակությանը։ Նախ, նկատենք, որ սկզբունքորեն բարիդրացիական հարաբերություններ ամրացնելուն ուղղված բազում պայմանագրեր ԱՄՆ֊ի հետ կնքել է նաև ՌԴ֊ն, սակայն խնդիրն այս դեպքում ոչ թե պարզապես գործընկերային, այլ ռազմավարական դաշնակցի ընտրության, ավելի ճիշտ՝ ընտրության փորձի մասին է։

Ինչ վերաբերում է միաժամանակ երկու վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցադրմանը, ապա սկզբնական մի փուլում դա դեռ հնարավոր էր, մինչդեռ՝ ներկայումս բացառվում է ինչպես գործնական, այնպես էլ իրավական ասպեկտով։ Խոչընդոտները բազմաթիվ են ու բազմասպեկտ։ Նշեմ միայն մեկը՝ ԵԱՏՄ կանոնադիր փաստաթղթերով  ամրագրված է, որ անդամ պետությունը պետք է ղեկավարվի բացառապես այդ իրավական հիմքերով, այդ թվում՝ այն դեպքերում, երբ դրանք հակասում են այլ միջազգային պայմանագրերի։ Ներկա փուլում, ԵՄ կանոնադրական հիմքերն ընդհանուր աղերսներ անգամ չունեն ԵԱՏՄ կանոնադրական հիմքերի հետ, ուստի ավելորդ է անգամ ընթացակարգային այլ խնդիրներին անդրադառնալը։

֊ Եթե այդ փաստաթուղթը, ըստ էության, էական որևէ դրույթ չի բովանդակում, այլ պարզապես օգտագործվում է իբրև հակակշիռ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությանը և ներքին քաղաքական հարթությամբ առավել շահեկան դիրք ձեռք բերելու նկրտումներով, ապա ի՞նչ արժեք ունի այդ փաստաթուղթը, ինչո՞ւ է հայտնվել ուշադրության կենտրոնում։

-Ինչպես արդեն ասացի, դրանում առկա են նաև հայ֊ադրբեջանական հարաբերություններին առնչվող իրադարձությունների բացահայտ աղավաղված արձանագրումներ կամ լավագույն դեպքում՝ շրջանցման անհաջող փորձեր։ Բնորոշ է այն, որ այդ փաստաթղթում չկա անգամ ակնարկ Բաքվում ռազմագերիների և պատանդի կարգավիճակում քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների առնչությամբ, իսկ Արցախից ռազմական գործողությունների միջոցով բռնագաղթած հայությունը բնորոշվել է իբրև տեղահանված փախստականներ, որոնց պարզապես հարկ է նյութական աջակցություն ցուցաբերել։ Այլ կերպ ասած, այս փաստաթղթով ոչ միայն աղավաղված է միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները։ Սա գուցե համահունչ է միմյանց նկատմամբ դատական հայցերից հրաժարվելու ներկայիս թեզին, սակայն չպետք է միամիտ լինել՝ Ադրբեջանը իր զառանցանք հիշեցնող նորանոր պահանջներն իբր չբավարարելու պատճառաբանությամբ պատեհ առիթը բաց չի թողնի միջազգային դատական ատյաններ դիմելու համար, ուստի մեր կողմից անթույլատրելի է ի սկզբանե հակափաստարկներ բերելու հիմնավորումները միջազգային փաստաթղթերով հերքելը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:47 14/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ԱՄՆ-ի հետ սկում է բանակցությունները միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր». Միրզոյան
23:29 14/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կմիանա ԻԳԻԼ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային
23:04 14/01/2025  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրվեց
17:56 29/12/2024  |  ՔաղաքականՍա գայթակղիչ ձևն է, իսկ բովանդակությունը, ինչպես միշտ, ճիշտ հակառակն է. Դանիելյան
20:49 09/12/2024  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Լին Թրեյսիի հետ համագործակցային հարցերն է քննարկել
23:17 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍՀակակրոնական կեցվածք ունեցող Բաքու հրավիրված կրոնական առաջնորդները կայցելեն օկուպացված Արցախ. Դանիելյան
19:28 22/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը
20:44 13/10/2024  |  ՀարցազրույցՈրևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
21:13 19/09/2024  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր
11:04 30/08/2024  |  Սոցիալական ցանցեր«Խաղաղության» պայմանագիրը կամ համանման անվանումով ցանկացած այլ փաստաթուղթ խիստ անհրաժեշտ է բացառապես Ադրբեջանին. Դանիելյան

Արխիվ

[]