ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը և նախանշել 2025-ի առաջնահերթությունները 01/16/2025 19:49 | ԼՐԱՀՈՍ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները և ներկայացրել է 2025-ի հիմնական ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
2024 թվականին իրականացված աշխատանքներ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում ապահովվել է շուրջ 2,390.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117.0 մլրդ դրամով կամ աճը կազմել է 5.1 տոկոս: Մասնավորապես, հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1,940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովվել են տնտեսության զարգացումներին համահունչ: Վերջին տարիներին դրական դինամիկա է արձանագրվել ծախսարդյունավետության մասով․հարկային եկամուտների հավաքագրման վրա կատարված ծախսերի կշիռը պահպանվել է գրեթե նույն՝ 1․1% մակարդակում։
Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից՝ մինչև 2023 թվականի համար կատարված գնահատականները (օբյեկտիվ պատճառներով դեռևս բացակայում են 2024 թ․ գնահատումները) հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը (փաստացի և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ եկամուտների միջև շեղումը, որն, ըստ էության, ստվերային եկամուտներն են) վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում
0.3-0․4 տոկոսային կետով նվազել է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել։ «Բայց պետք է գիտակցենք, որ սա եղել է այնպիսի դրական տնտեսական միջավայրում, որտեղ, ի լրումն ՊԵԿ ստվերի դեմ պայքարի ջանքերին, ազդել են նաև բարձր տնտեսական աճը և անկանխիկ գործառնությունների դերի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները և ջանքերը»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։ Ստուգումների, ուսումնասիրությունների, վերլուծական գործիքների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 50 միլիարդ դրամի ավելացում է արձանագրվել։ Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մասին է փաստում նաև նախորդ տարվա ընթացքում մաքսանենգության դեպքերի բացահայտումների դինամիկան․ 2024-ին բացահայտվել է մաքսանենգության 400 դեպք։
Տնտեսվարողների ընկալումներում ՊԵԿ գոհունակությունը շարունակում է պահպանվել պատշաճ մակարդակում, սակայն որոշակի նվազում է արձանագրվել, ինչը, ըստ ՊԵԿ նախագահի, հիմնական պատճառը՝ չնայած կատարված բարեփոխումներին և ստվերի կրճատման ջանքերին, դեռ չեն գտնվել կոշտի և օբյեկտիվության ճիշտ բալանսը և հասարակության հետ մարդակենտրոն հաղորդակցման ճիշտ մեթոդները։
2024 թվականին իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին: Մասնավորապես, սահմանվել է նավթ-նավթամթերքին համանման որոշ ապրանքների (օկտանային հավելումների) մասով ակցիզային հարկի գանձման մեխանիզմը: Ներդրվել է տաքսի ծառայության ոլորտը կարգավորող նոր համակարգ՝ վեբ ու բջջային հավելվածներով և ընդունվել են վերջինիս կիրառման ապահովմանն ուղղված համապատասխան իրավական ակտեր: Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման համար ևս ընդունվել են իրավական ակտեր: Խաղային ոլորտի կարգավորման նպատակով ընդունվել է նոր օրենք, միաժամանակ, տրվել է օպերատորի ներգրավման գործընթացի մեկնարկը։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման համար սահմանվել են օրինապահության հավաստագիր ստանալու համար դիմումի ներկայացման, դրա քննարկման կարգն ու ժամկետները: Օրինապահի կարգավիճակ ստացած տնտեսվարողները կօգտվեն մի շարք պարզեցումներից: Հետևողական աշխատանքներ են իրականացվել ստվերի գնահատումների բարելավման ուղղությամբ։ Իսկ հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման արդյունքում կիրառությունից հանվել են վիճակագրորեն ոչ նշանակալի 9 ռիսկային չափանիշներ, ներկայում գործող 72 չափանիշներից կատարելագործվել է 35-ը կամ շուրջ 50 տոկոսը: Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում ստուգումների արդյունավետությունը կբարձրանա նվազագույնը 20 տոկոսով: 2024 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 83 տնտեսվարող, որից 2-ը՝ ԼՏՕ ռեեստրում ընդգրկվելու համար։
Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում ռիսկային չափանիշների մշտադիտարկման և փոփոխությունների արդյունքում 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականին էականորեն նվազել են «Կարմիր» ռիսկի մակարդակով (այսինքն` զննման ցուցմամբ) դեպքերի քանակը, մասնավորապես, եթե 2023 թվականին զննման դեպքեր քանակը ընդհանուրի մեջ կազմում էր միջինում 17%, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը ավելի քան
երկու անգամ նվազել է` կազմելով միջինում 6%, իսկ տարվա վերջին ամիսներին հասել է 5%-ի, ինչը համապատասխանում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից ներկայացվող խորհրդատվություններում նշվող ցուցանիշին:
Թվայնացման գործընթացի շրջանակում մշակվել և ներդվել է Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով և բջջային հավելվածի միջոցով։ Շուրջ 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։ Իրագործված այլ նախաձեռնություններից են նաև հարկային և մաքսային ծառայողների տեսախցիկների և տեսահսկման, ինչպես նաև գրանցված աշխատողների նույնականացման համակարգերի ներդրումը, տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիների համար հարկերի վճարման My Tax հավելվածի գործարկումը: Հիմնվել է նաև «ՋԻ Սոլյուշնս» ՊՈԱԿ-ը, ինչը հնարավորություն կտա մեծ թափ հաղորդել թվայնացման բարեփոխումներին:
Մի շարք բարեփոխումներ են իրականացվել մաքսային ընթացակարգերում, մասնավորապես, պարզեցվել է ֆիզիկական անձանց առաքանիների գծով հայտարարագրման գործընթացը: Փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծվող ապրանքների մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում ֆիզիկական անձանց մաքսային մարմին այցելությունն այլևս պարտադիր չէ. 2024 թվականից քաղաքացու և մաքսային մարմնի միջև շփումն իրականացվում է հեռավար (էլեկտրոնային նամակագրության միջոցով), և ֆիզիկական անձնանց համար հայտարարգրերը լրացվում են անվճար։ Երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների գծով եզրակացությունը նախորդ տարվանից տրամադրում է մաքսային մարմինը՝ անվճար եղանակով։ Արտահանման փաստաթղթային հսկողությունն իրականացվում է հեռավար եղանակով՝ «Մեյլինգ» համակարգի միջոցով, ինչը նշանակում է, որ փաստաթղթային հսկողության համար մաքսային մարմին անձամբ այցելելու անհրաժեշտություն չկա։ Նշված ռեժիմով 2024 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին հեռավար սպասարկվել է շուրջ 4000 հայտարարագիր։ 2024 թվականից ներդրվել է նաև մաքսային գործառնությունների ժամանակի չափման մեխանիզմը (Time release study), ինչը թույլ է տալիս գնահատել մաքսային գործառնությունների տևողությունը և արդյունավետությունը։
Շարունակվել է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը: ՊԵԿ աշխատակիցների համար ուսումնական կենտրոնում ներդրվել է էլեկտրոնային ուսումնական հարթակ:
Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը (Համաշխարհային բանկի հետ իրականացվել են գոհունակության հարցումներ և գնահատումներ, աշխատակիցների գնահատման համակարգի (KPMG, KPI) մշակման աշխատանքներ, ՄԱԶԾ աջակցությամբ հիմնվել է Թվային հետախուզության լաբորատորիա և այլ ծրագրեր): Իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես, ՊԵԿ-ն ակտիվ մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումին, ինչպես նաև ստորագրվել է «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիր», ինչը թույլ կտա առաջիկայում համապատասխան գործիքակազմի ներդրման միջոցով իրականացնել տվյալների փոխանակում անդամ երկրների միջև։
2025 թվականի ՊԵԿ առաջնահերթություններ և հիմնական ծրագրեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումների արդյունքում նախանշվել են 2025 թվականի առաջնահերթությունները և ծրագրերը։ ՊԵԿ-ի գերխնդիրը՝ հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է և այս ուղղությամբ ՊԵԿ-հանրություն-բիզնես գործընկերային և կառուցողական երկխոսության ամրապնդումն է: «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, որին պետք է հասնել տնտեսության և հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ու հարկերի պատշաճ վճարման միջև ճիշտ բալանս գտնելու միջոցով»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը։։
Այս տարվա առաջնահերթություններից են լինելու ՊԵԿ արդիականացված նոր ռազմավարության ձևավորումը։ Թվայնացման բարեփոխումները ևս Կոմիտեի հիմնական ուղենիշերից են: Մաքսային ոլորտում, մասնավորապես, նախատեսվում է գործարկել ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական համակարգը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման, ինչպես նաև «EXIM» տեղեկատվական համակարգերը։ Լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման շրջանակում նախատեսվում է Երևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների կառուցում, «Մեղրի» և «Բագրատաշեն» անցման կետերի ենթակառուցվածքների վերակառուցում, արտահանմամբ զբաղվող կառուցվածքային միավորի ստեղծում (24/7 գրաֆիկով): Ընթացիկ տարում կներդրվի նաև մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակը, կշարունակվի հարկային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը:
Հարկային ոլորտում նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը, ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը: Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու: Մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։ Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ 2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի), և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/18/2025 08:23 Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:20 Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»
- 02/18/2025 08:17 Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:15 Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ»
- 02/18/2025 08:12 Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:08 Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ»
- 02/18/2025 08:06 Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/17/2025 21:17 2018թ-ից հետո ՔՊ-ն ահաբեկելու ու վախի մթնոլորտին մեկընդմիշտ վերջ է դրել. Էմմա Պալյանը պնդում է՝ «ասֆալտին ծեփելը» ահաբեկում չէ
- 02/16/2025 20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
Մեկնաբանություն
- 02/18/2025 15:46 ՔՊ-ն միշտ էլ դաղալ է խաղացել. Սամվել Հակոբյան
- 02/18/2025 15:39 Հովիկ Աղազարյանը հետևել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, խոսոտվանում է՝ կային մտքեր, որ համաձայն է
- 02/18/2025 14:16 Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին
- 02/18/2025 12:33 Օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը. Այվազյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/18/2025 10:21 Մուշ թաղամասում վագոն-տնակ է այրվել. կա տուժած
- 02/17/2025 23:09 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 02/17/2025 21:21 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին
- 02/17/2025 20:02 Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/17/2025 20:37 Սննդաբանը ցրել է կարտոֆիլի վնասակարության մասին հայտնի կարծրատիպը
- 02/16/2025 21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
Հետաքրքիր է իմանալ
- 02/16/2025 12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել