ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ․ Բաբայան 01/16/2025 13:27 | Մեկնաբանություն

Թվում էր, թե երիասարդ, լավ կրթություն ստացած և հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում ամբողջությամբ թարս ստացվեց։
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ։
Արդեն գիտեք, որ ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով մարդկանց ապօրինի ձերբակալությունները դարձել են նոր նախարարի սիրելի զբաղմունքը։ Բայց, որ դրան զուգահեռ կարող է ոչ շատ հեռավոր համայնք Չարնցավանում տիրել կատարյալ խայտառակություն՝ մեծ անակնկալ էր ինձ համար։
Առավոտյան այդ նույն կեղծ կասկածանքով ձերբակալել էին վստահորդիս։ Այցելեցի ոստիկանության Չարենցավանի բաժին, ներկայացա և խնդրեցի ապահովել վստահորդիս հետ տեսակցությունը։ Ի դեպ վստահորդիս ձերբակալել էին իմ հասնելուց շուրջ երկու ժամ առաջ։ Ծառայողը գնաց ճշտումներ արեց և վերադարձավ ու հայտնեց, որ պետք է սպասեմ․․․
Հայտարարեցի, որ չպետք է սպասեմ, իսկ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը հանցանք է, որը նախատեսված է քրեական օրենսգրքով և անհապաղ տեսակցելս չապահովելու դեպքում ստիպված կլինեմ հանցագործության մասին հաղոդրում տալ։
Ծառայողը գնաց, հայտնեց ու եկավ ինձ հրավիրեց ներս։ Ուղեկցեց, մի տղա էր աշխատասենյակում, սկսեց մուննատ–զուննաթը, թե բա՝ «Դո՞ւ ես ասել, որ հաղորդում ես տալու»։ Պատասխանաս դրական էր։ Երիտասարդը, որ ներկայացավ պետի տեղակալ մայոր Իսկանդարյան, որոշեց շարունակել իր հակաոստիկանական պահվածքը և ինձ հայտեց բառացի՝ «Դե գնա հաղորդում տուր, ում ուզում ես․․․ Մեր հետ էդ լեզվով չխոսաս»։ Դե ստիպված էի տոնս բարձրացնելով, ի պատասխան իր տոնի, բացատրել վերջնիսի, որ ես խոսել ու խոսում եմ բացառապես օրենքի լեզվով և մեջբերումս էլ քրեական օրենսգրքից է։ Կարճ լեղվակռվից հետո իհարկե ապահովեց տեսակցությունս, սակայն հակաոստիկանական պահվածքը, ցավոք, չավարտվեց։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցվանի իսկանդերը որոշեց մեզ «ահաբեկել», ասելով՝ դե որ
Դուք (պահանջել էի չափը ճանաչել ինձ դիմելիս) պաշտպանն եք, դե հեսա կտեսնեք ինչ ա լինելու։ Հեսա մեր մոտ շաաատ հաճախ եք լինելու։
Իհարկե ես դեմ չեմ իրենց մոտ հաճախ լինելու, եթե իրենք դեմ չլինեն, բայց լինելուս պատճառը մայոր Իսկանդարյանը բացատրես նրանով, որ «Հեսա կտեսնեք, թե ինչքան օպերատիվ տվյալ ենք ստանալու և իրացնելու․․․»։
Սա է այսօր ոստիկանության ընդհանուր բնութագիրը․ ոստիկանական բեսպրեդել ու անձանց իրավունքների ոտնակոխում։
Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է։
ՆԳՆ ՆԱՎ–ին հորդորում եմ ավելի աչալուրջ լինել և իր լիազորությունների շրջանակներում ընթացք տալ ու բացառել այսօրինակ կիսագողական պահվածքը ոստիկանության ծառայությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/18/2025 08:23 Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:20 Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»
- 02/18/2025 08:17 Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:15 Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ»
- 02/18/2025 08:12 Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ»
- 02/18/2025 08:08 Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ»
- 02/18/2025 08:06 Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/17/2025 21:17 2018թ-ից հետո ՔՊ-ն ահաբեկելու ու վախի մթնոլորտին մեկընդմիշտ վերջ է դրել. Էմմա Պալյանը պնդում է՝ «ասֆալտին ծեփելը» ահաբեկում չէ
- 02/16/2025 20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
Մեկնաբանություն
- 02/18/2025 15:46 ՔՊ-ն միշտ էլ դաղալ է խաղացել. Սամվել Հակոբյան
- 02/18/2025 15:39 Հովիկ Աղազարյանը հետևել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, խոսոտվանում է՝ կային մտքեր, որ համաձայն է
- 02/18/2025 14:16 Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին
- 02/18/2025 12:33 Օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը. Այվազյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/18/2025 10:21 Մուշ թաղամասում վագոն-տնակ է այրվել. կա տուժած
- 02/17/2025 23:09 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 02/17/2025 21:21 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին
- 02/17/2025 20:02 Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/17/2025 20:37 Սննդաբանը ցրել է կարտոֆիլի վնասակարության մասին հայտնի կարծրատիպը
- 02/16/2025 21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
Հետաքրքիր է իմանալ
- 02/16/2025 12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել