ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025 17:11 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց հերթական վարկային ծրագրերին, որոնք կառավարությունը կվերցնի միջազգային բանկերից։
Նախ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 236,0 մլն. Եվրո վարկ վերցնել։
Սա նախատեսված է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար։
Մասնավորապես՝ համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը, ըստ կառավարության, հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝ ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցումը, ինչպես նաեւ 3 թունելների, 16 կամուրջների, 83 հեղեղատների, 28 հենապատերի կառուցումը։
Մեկ այլ որոշմամբ՝ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Ընդ որում, այս դեպքում կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին որոշեց ազատել ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծի 1-ին հոդվածում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/09/2025 10:34 «Առանց հարցնելու չի ստացվում». Փաշինյանն ինքնուրույն չի կարողացել հավելված ներբեռնել ու ավտոբուսի տոմս գնել
- 02/08/2025 08:52 ԱՊՊԱ-ն էլ է թանկացել․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ»
- 02/08/2025 08:43 Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ. «Ժողովուրդ»
- 02/08/2025 08:40 Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»
- 02/08/2025 08:35 Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
- 02/08/2025 08:33 Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/08/2025 15:00 Փաշինյանի երջանկության մեխանիկան
- 02/07/2025 14:28 Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել. Կոստանյան
- 02/07/2025 13:51 Պետբոյւջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար. Սարգսյան
- 02/07/2025 12:29 Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/09/2025 20:46 Մարվել է անասնագոմում բռնկված հրդեհը․ փրկարարները տարհանել են կենդանիներին
- 02/09/2025 19:19 Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր
- 02/09/2025 18:34 Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում
- 02/09/2025 18:00 Սյունիքի մարզում 81-ամյա բնակիչը հայտնել է, որ թnւնшվnրել են իրեն պատկանող 53 մեղվաընտանիքները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/07/2025 21:00 Մոսկվացիները կանգնած են սայլակներով հաշմանդամ մարմնավաճառուհիների համար հերթում․ Որտեղի՞ց առաջացավ այս թրենդը
- 02/07/2025 19:43 Գնահատել են Պուգաչովայի լքված ամրոցի վերանորոգման ծախսերը
- 02/06/2025 21:42 Նշել են հեռախոսի գաղտնի կոտրման նշանները
- 02/06/2025 17:45 Ռոքեր Օզի Օսբորնն այլևս չի կարողանում քայլել զարգացող Պարկինսոնի հիվանդության պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում