ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» 01/15/2025 17:04 | ԼՐԱՀՈՍ

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն արձագանքել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի բողոքին, որը խնդրում էր դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարանում է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել, գրում է «Հետքը»:
«Հետքի» հոդվածի հրապարակումից հետո համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա խորհրդական Նոննա Գրիգորյանը և համայնքապետարանի մեկ այլ աշխատակից մանկապարտեզում հանդիպել են Արևիկ Ալիխանյանին։ Վերջինիս պատմելով՝ Դավիթ Սարգսյանը հարցրել է՝ արդյոք Արևիկ Ալիխանյանը ճանաչում է իրեն։ Դրական պատասխան ստանալուց հետո Դավիթ Սարգսյանն Արևիկ Ալիխանյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը բացատրել է, որ իր պահանջն ընդամենը այն էր, որ խումբը նոր դաստիարակ ունենա, որ ինքը մենակ չլինի։
«Համայնքի ղեկավարն ասաց, որ ես իրավունք չունեմ դաստիարակ պահանջել։ Ասաց՝ էդ ուզում ես դաստիարակ գա, որ դու ազատ ժամանակ շատ ունենա՞ս: Ես չեմ հասկանում, եթե պիտի լինի դաստիարակ, ու ես պահանջում եմ, որ լինի էն, ինչ օրենքով է նախատեսված, ինչ-որ բա՞ն եմ խախտում»,- հարցնում է Արևիկ Ալիխանյանը։
Արևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։
Արևիկ Ալիխանյանն աշխատանքից ազատման դիմում այդպես էլ չի գրել։ Ասում է, որ չի վախենում աշխատանքը կորցնել, քանի որ ոչ մի հակաօրինական քայլ չի արել։ Համայնքի ղեկավարը նույնպես, ինչպես տնօրենն ու խորհրդականը, հիշել է 2015 թվականին իր ստացած նկատողությունը։ Հետո ասել են, թե ծնողները բողոքել են՝ իբր թե Արևիկ Ալիխանյանը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառել։ Արևիկը հավաստիացնում է, որ նման բան երբեք չի արել, եթե բռնություն կիրառած լիներ, ապա նկատողություն կստանար, կամ գոնե ծնողներն այդ մասին կբողոքեին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել