ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների պարտականությունն է փարատել կասկածները, թե ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթուղթը ՌԴ-ի կամ Իրանի դեմ է ուղղված. Սուրեն Սարգսյան 01/15/2025 20:31 | Քաղաքական

Փաստաթուղթը, որ նախօրեին ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև՝ մեկ օրվա ձեռքբերում չէ, նման փաստաթուղթ ստանալու համար տասնամյակների շարունակական աշխատանք է եղել։ Այն ինքնին լուրջ փաստաթուղթ է, այն առումով, որ սա պատմական այս հանգրվանում ֆիքսում է երկկողմ հարաբերությունների մակարդակը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցոմ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
«Իհարկե, երկու երկրների միջև ցանկացած նման փաստաթղթի ստորագրումը կարևոր նշանակություն է ունենում երկկողմ հարաբերությունների համար, հատկապես, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի նման փոքր և ԱՄՆ-ի նման մեծ պետությունների մասին, առավել ևս, եթե մի կողմը գերտերություն է։ Այլ հարց է, թե ինչպես դրա իմպլեմենտանցիան տեղի կունենա ապագայում և ինչպես Հայաստանը կկարողանա կապիտալիզացնել այն, ինչ ստորագրվել է»,- նշեց միջազգայնագետը՝ ավելացնելով, որ բացառապես Հայաստանի ունակություններից ու կարողություններից է կախված, թե Հայաստանն ինչ օգուտ կունենա նշված փաստաթղթից։
Սարգսյանն ընդգծեց, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը մի քանի նման հանգրվանային կետեր է ունեցել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և այս համաձայնագրում ամփոփված են երևույթներ, դրույթներ և պրոցեսներ, որոնք շատ ավելի վաղուց են նախաձեռնվել։
«Օրինակ, Հայաստանը դեռ 2000-ականների սկզբից մասնակցում է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին, «Իսլամական պետության» դեմ պայքարը նույնպես այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Հայաստանը 2003 թ-ից համաձայնագիր ունի ԱՄՆ-ից զատ նաև ԱՄՆ առանձին նահանգի՝ Կանզասի հետ։ Այսինքն, սա շարունակական որոշակի գործընթացների հանգրվանային ֆիքսում է։
ԱՄՆ-ում այդպես ընդունված է, իրենք գործընկերներին տալիս են տարբեր կարգավիճակներ՝ ռազմավարական երկխոսության կարգավիճակ, ռազմավարական գործընկերության կարգավիճակ, ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, կա նաև ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների հետ ռազմավարական գործընկերության կարգավիճակ»,- նշեց փորձագետն՝ արձանագրելով, որ այս կարգավիճակները ԱՄՆ-ը շատ հստակ ֆիքսում է՝ տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունների դինամիկան և հեռանկարները հաշվի առնելով։
Անդրադառնալով Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե «Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային, ինչը նպաստում է Միջին Արևելքում կայունության ապահովմանը և նրա սահմաններից դուրս», Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայում եղել է դեռ այն ժամանակներից, երբ «Իսլամական պետությունը» չկար։ «Հիմա գլոբալ այդ կոալիցիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ։ Ռիսկեր այստեղ կարող են լինել այն առումով, որ արաբական երկրներում, որտեղ դեռևս կան Իսլամական պետության մնացորդները, կա նաև հայկական համայնք, այստեղ ռիսկայնություն կարող են լինել հայ համայնքի, հայկական եկեղեցիների, թեկուզ դեսպանությունների անվտանգության մակարդակում։ Հույս ունեմ, որ այս իրողությունները հաշվի առնվել են»,- նշեց Ս. Սարգսյանը։
Դիտարկմանը, թե մտահոգություններ են հնչում, որ փաստաթուղթն ուղղված է պաշտոնական Թեհրանի և Մոսկվայի դեմ՝ Սարգսյանն ասաց, որ այդ մտահոգությունները փարատելը իշխանությունների պարտականությունն է, այսինքն՝ իշխանությունները պետք է այնպես անեին, որ նման կասկածներ չառաջանային ոչ Մոսկվայում, ոչ Թեհրանում, ոչ էլ լայն հանրության շրջանակներում։
«Կարծում եմ, հանրությունն իրավունքի ունի իմանալու, թե ինչի մասին է ընդհանրապես խոսք գնում և ինչ ռիսկեր կան այս ամենի մեջ, եթե դրանք կան։ Այս աշխատանքը ամբողջապես իշխանական գործառույթ է։ Ինչ մնում է դիտարկումներին, թե փաստաթղթի ստորագրումը տեղի ունեցավ Իրանի նախագահի՝ Մոսկվա այցին ընդառաջ, ապա չեմ կարծում, թե այստեղ որևէ միտում կա։ Փաստաթղթի ստորագրումը ժամանակագրական առումով, իհարկե, փոփոխությունների ենթարկվել է, որովհետև Բայդենի վարչակազմը հեռանում է և դեմոկրատները հաջորդ նախագահական ընտրությունների համար չէին հաղթել։ Ակնհայտ է, որ եթե Բայդենը չի ստորագրեր նման փաստաթուղթ, ապա սա կնշանակեր, որ չի ամբողջականացնում իր ձեռքբերումները Հարավային Կովկասում։ Դրա համար, կարծում եմ, մենք պետք է հասկանանք, որ այստեղ չպետք է լինի ոչինչ Իրանի և Ռուսաստանի դեմ, ու հենց մեր իշխանություններն են պարտավոր բալանսավորված քաղաքականություն վարել, որպեսզի մեր հարևաններին ու այլ բարեկամներին որևէ կերպ որևէ կասկածի տեղիք չտան»,- ընդգծեց փորձագետը։
նա արձանագրմամբ՝ նախկինում նման փորձը ունեցել ենք։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել։ «Լինելով ՀԱՊԿ անդամ՝ համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետ, ընդ որում՝ բավական խորն էր համագործակցում։ Այնպես որ, կարծում եմ, սա որևէ կերպ չի կարելի հակադրել հայ-իրանական կամ հայ-ռուսական հարբերություններին»,- եզրափակեց միջազգայնագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/15/2025 00:12 Խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները, սպասեմգը ձեզի, քաղաք եմ. Մխիթարյան
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 23:40 Վթար՝ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին
- 02/14/2025 22:11 Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակումով 50 հազար դոլար հափշտակողները
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
- 02/13/2025 20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները
- 02/11/2025 23:10 28-ամյա կինը մեծացրել է կուրծքը և ճաղատացել
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել