Թեմաներ
Կիրակի 02 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/09/2025   21:21 Փրկարարները քարշարկման եղանակով բեռնատարները դուրս են բերել արգելափակումից 02/09/2025   21:12 Դպրոցականը երկուս է ստացել եւ որոշել է վերջ տալ իր կյանքին 02/09/2025   21:00 Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Ստրիժենովը 02/09/2025   20:52 Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 02/09/2025   20:46 Մարվել է անասնագոմում բռնկված հրդեհը․ փրկարարները տարհանել են կենդանիներին 02/09/2025   20:35 Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում․ Ոսկան Սարգսյան 02/09/2025   20:20 Կրթության և հզորացման տեսլական․ Աննա Հակոբյանը Qatar Foundation-ում 02/09/2025   20:04 Թուրքիան Գազա է տեղափոխել ավելի քան 96 հազար տոննա մարդասիրական օգնություն 02/09/2025   19:50 Ուրոլոգը նշել է մթերքներ՝ պոտենցիան բարձրացնելու համար 02/09/2025   19:33 Ռուսական քաղաքի ղեկավարին ձերբակալել են կաշառակերության համար 02/09/2025   19:19 Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր 02/09/2025   19:06 Մադրիդի բնակիչները բողոքի են դուրս եկել՝ բնակարանների գների աճի դեմ 02/09/2025   18:50 ԱՄՆ-ին կարող է պատուհասել 9 բալանոց երկրաշարժ եւ ցունամի 02/09/2025   18:34 Երևանում հրդեհ է բռնկվել «Kia» մակնիշի ավտոմեքենայում 02/09/2025   18:18 ԱՄՆ-ում լուծարվել է Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության դեմ պայքարի ստորաբաժանումը 02/09/2025   18:00 Սյունիքի մարզում 81-ամյա բնակիչը հայտնել է, որ թnւնшվnրել են իրեն պատկանող 53 մեղվաընտանիքները 02/09/2025   17:56 Ռուսաաստանցի դպրոցականը հայտնել Է Սանկտ Պետերբուրգի ավելի քան 700 դպրոցների ականապատման մասին 02/09/2025   17:37 ԱԺ-ում աշխատանքային քննարկում է եղել 1988-ի երկրաշարժից մինչ օրս չլուծված խնդիրների շուրջ 02/09/2025   17:17 1999 թ.-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, ես դրա վկան եմ եղել. Օսկանյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) 02/09/2025   17:10 ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ 02/09/2025   16:58 Սննդաբանը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 02/09/2025   16:45 Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց 02/09/2025   16:35 Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են 02/09/2025   16:25 Ֆրանսիայում գողացել են Աթաթուրքի կիսանդրին 02/09/2025   16:16 Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ պաշտոնյաներն այցելել են պանթեոն, ծաղիկներ խոնարհել բանաստեղծի հիշատակին 02/09/2025   16:05 Գյումրիում հրդեհ է բռնկվել մարզադպրոցի տանիքում 02/09/2025   15:55 Բժիշկը ցրել է մեղրի օգտակարության մասին առասպելները 02/09/2025   15:41 Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար 02/09/2025   15:29 ՌԴ-ն նշել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների պայմանը 02/09/2025   15:15 Ռուսական նավահանգստում սկսել է խորտակվել մազութով տանկերը․ պատճառ կարող էր լինել պայթյունը 02/09/2025   14:54 Իսրայելն ամբողջությամբ դուրս է բերել զորքերը Նեցարիմի միջանցքից 02/09/2025   14:41 Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում 02/09/2025   14:30 Մեր աշխատակիցներին սպառնում են. ԶՊՄԿ–ն նոր հայտարարություն է տարածել 02/09/2025   14:14 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 02/09/2025   14:03 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է 02/09/2025   13:49 Ադրբեջանում բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել 02/09/2025   13:45 Կոտայքում պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Աբովյան քաղաքում «Նիվա»-ով խուլիգանություն կատարող 20-ամյա վարորդին 02/09/2025   13:33 Ավտոբուսում զրուցել եմ թոշակառուի հետ, ծրագիր է մտքովս անցել․ Փաշինյանը շարունակում է քարոզչական բլոգերությունը 02/09/2025   13:17 Պեսկովը չի կարողացել հաստատել Պուտինի և Թրամփի խոսակցության մասին տեղեկությունը 02/09/2025   13:06 ՀՀ–ն պատրաստ է խորացնել համագործակցությունը. Փաշինյանը` Լիբանանի նորանշանակ վարչապետին 02/09/2025   13:01 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 02/09/2025   12:48 Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել 02/09/2025   12:37 Մեքսիկայի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ Է զոհվել. զոհերի մեծ մասը մոխրացել է բռնկված հրդեհի գետևանքով 02/09/2025   12:21 Թուրքիայում արգելափակել են ռուսաստանցիների քարտերը 02/09/2025   12:12 Կարիբյան ավազանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 02/09/2025   12:00 ԱՄՆ-ի հանդեպ վստահություն չկա․ Իրանի ԱԳ նախարար 02/09/2025   11:55 Ակունք համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 02/09/2025   11:44 Իրանն ավելացրել է ոչ նավթային արտահանումն Ադրբեջան 02/09/2025   11:33 Սննդաբանը գնահատել է կաթնամթերքից վնասը 02/09/2025   11:22 Համբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ
02/08/2025   15:44 6 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 24 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրով, տան համար փոխանցում են 17 մլն.-ը, իսկ ուր է գնալու մնացած գումարը. Մարտակերտից բռնի տեղահանված 02/08/2025   11:01 «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com 02/08/2025   21:03 Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ն երկայացուցիչներն ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ 02/08/2025   18:48 Ներվայնացա՝ ուզեցի ավտոբուսի տոմս գնել,չկարողացա. թե ասա ինչի էիր խոստանում քաղաքային տրանսպորտով երթևեկել. Փաշինյան 02/09/2025   13:01 Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 02/08/2025   13:03 Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորանք չէ՝ ըստ դատարանի․ Սաֆարյանը դատի է տվել Խաչատուրովին ու պարտվել 02/09/2025   14:03 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է 02/08/2025   16:41 37 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության գործով դատապարտյալը փոխհատուցում է պահանջել արեւի լույսի բացակայության համար 02/08/2025   08:47 Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել․«Հրապարակ» 02/09/2025   17:10 ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ 02/08/2025   08:20 Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ» 02/09/2025   14:30 Մեր աշխատակիցներին սպառնում են. ԶՊՄԿ–ն նոր հայտարարություն է տարածել 02/08/2025   17:59 Վարչապետի կինը Խալիդ Ալ-Սուլաիթի ուղեկցությամբ շրջայց է կատարել Քաթարի մշակութային գյուղակում (տեսանյութ) 02/08/2025   12:31 Կոտայքի մարզում գիշերը կատարված սպանության կասկածանքով կա ձերբակալված 02/08/2025   19:46 «Դժվար առանք, բայց առանք». Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է TelCell-ից տոմս գնում, հետո նստում ավտոբուս (տեսանյութ) 02/07/2025   21:37 Միանգամայն հավանական է, որ աջակցեմ Վարդան Ղուկասյանին, մասնագիտական աջակցություն եմ ցուցաբերում. Գևորգ Պետրոսյան 02/08/2025   21:54 Երկուշաբթի լույս չի լինի այս հասցեներում 02/07/2025   23:32 Մոսկվան կպատասխանի, եթե Փարիզը գնա էսկալացիայի. Զախարովա 02/08/2025   13:46 Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս․ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան 02/08/2025   20:38 Գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Փարաքարի համայնքապետը՝ Մերձավանի դեպքի մասին

Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան 01/15/2025   17:24  |  Մեկնաբանություն

Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը.

«Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։ Ապագա համագործակցության ամուր ճանապարհային քարտեզ ներկայացնելու փոխարեն՝ Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է, ինչպես նաև ժողովրդավարության և կառավարման խնդիրների լռելյայն արձանագրում։

Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Թեև ընդունում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը մեկ այլ խնդրահարույց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խոսույթների կրկնություն է թվում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։
Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և դատական անկախության վրա Կանոնադրության ընդարձակ կենտրոնացումն ավելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռությունն ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանք արդյունավետ լուծելու անկարողությունը։ Լեզուն՝ հղկված դիվանագիտական քաղաքավարությամբ, անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրենքի գերակայության բացը և ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։

Փաստաթղթում էական ուշադրություն կա առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախությունը, մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Փաշինյանի կառավարման օրոք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանության աննախադեպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհությունը։
Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։
Կանոնադրության կենտրոնացումը Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետ է։ Թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։

Կանոնադրության թերևս ամենանվիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։

Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։

Համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանության ներքո գտնվող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղվել ժողովրդավարական արժեքներից և առերեսվում է հանրության հարաճուն դժգոհությանը:

Թեև Հայաստանն անհապաղ կարիք ունի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և միջազգային աջակցության՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարությունը կարևոր այս նպատակներին հասնելու կարողություն ունի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:56 27/12/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը, եթե 0-ական կետից չսկսեր՝ այսօր կունենայինք Արցախ, Լաչինի միջանցք, սա է իրականությունը. Օսկանյան (տեսանյութ)
20:37 24/12/2024  |  ՔաղաքականԹույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին, ես կարող եմ դա անել․ Օսկանյան (տեսանյութ)
19:41 22/12/2024  |  ՄեկնաբանությունՀայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան
16:21 20/12/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևը կվերցնի «միջանցքը», նա համարում է, որ Փաշինյանն իրեն խոստացել է, որ դա տալու է․ Օսկանյան
13:42 12/12/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչից եք վախենում, Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ինչու խնդիրները չեք դնում, եթե ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, հայ ժողովուրդը չի վաճառել. Օսկանյան (տեսանյութ)
15:02 07/12/2024  |  ՔաղաքականԻշխանափոխության պահանջ կա, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրություններին․ Օսկանյան
16:28 17/11/2024  |  ՔաղաքականԱրցախահայության վերադարձի իրավունքի իրացման հիմնական խոչընդոտը ՀՀ կառավարությունն է․ Օսկանյան (տեսանյութ)
08:24 24/10/2024  |  ՄամուլՕսկանյանը արցախցիներից ավելին է պահանջում․ «Հրապարակ»
11:27 17/10/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել. Օսկանյան
12:28 03/10/2024  |  ՀարցազրույցԱյն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

Արխիվ

[]