ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը փուչիկ է. Թրամփը, բացի պետական շահերից, Թուրքիայում և Ադրբեջանում նաեւ անձնական ու բիզնես շահեր ունի. միջազգայնագետ 01/14/2025 13:40 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելու մասին նախնական պայմանավորվածություններն ավելի վաղ են ձեռք բերվել, սակայն ամեն դեպքում փաստաթղթի ստորագրումը արագացված է տեղի ունենում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է եղել այս տարվա ընթացքում, սակայն քանի որ վարչակարգ է փոխվում՝ պետք է ընդունենք, որ ստորագրումն արագացված է։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն՝ անդրադառնալով այսօր Վաշինգտոնում ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ ընդգծելով, որ հարց է մնում, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը հաշվի կնստի նման փասատթղթի հետ և արդյո՞ք այն չեղարկելու կամ դրան իմիջիայլոց վերաբերմունք չի լինի։
«Իրականում, փաստաթղթի ստորագրմանը ես դրական եմ վերաբերվում, բայց փաստաթուղթը միայն փաստաթուղթ է, ու դրա ստորագրմամբ Հայաստանը չի դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը չի դարձել Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, երբ 2022 թ-ի փետրվարին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեց։ Նման փաստաթղթեր ստորագրելով իրական ռազմական գործընկերներ չեն դառնում, շատ դեպքերում դրանք առ ոչինչ են լինում, որովետև գոյություն ունեն աշխարհաքաղաքական շահեր, առաջնահերթություններ, ներքին պայմանավորվածություններ, որոնք շատ դեպքերում՝ փաստաթղթերով չէ, որ կարգավորվում են, այլ պահի թելադրանքով ու իրավիճակի հրամայականով։
Այս առումով՝ մենք լավ գիտենք, որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանի կարևոր երկրները եղել և մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը պետական շահերից զատ՝ այդ երկրներում ունի անձնական ու բիզնես շահեր։ Ընդ որում՝ քաղաքականության մեջ անձնական ամբիցիաներն ու քաղաքական շահերը կարևոր տեղ են գրավում ու չի բացառվում, որ Թրամփը իր քաղաքականության մեջ այլ մոտեցում որդեգրի»։
Անդրադառնալով Թրամփի հայտարարություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու և ՌԴ նախագահի հետ հանդիպման պատրաստակամությանը՝ միջազգայնագետը ընդգծեց, որ Թրամփի հայտարարությունները հիմք են տալիս կանխատեսումներ անել, որ առաջիկայում լուրջ կատակլիզմների ականատես կարող ենք լինել, քանի որ այս մարդը միանգամայն այլ քաղաքականությամբ է գալիս, որը աշխարհաքաղաքական առումով տեկտոնական շարժեր է ուզում տեսնել։
«Եթե այս համատեքստում գալիս ենք մեր տարածաշրջան, ապա պետք է հասկանանք, որ իրենց հերթին Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցության մեջ են ու մեր տարածաշրջանը նրանց համար ընդամենը պայքարի վայր է՝ իրենց ներկայությունն ապահովելու համար։ Ադրբեջանը, լինելով Թուրքիայի խաղալիք, չի կարող անկախ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, հետևապես, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ևս ինչ-որ առումով ավազի վրա են կառուցված ու երերուն են իրենց բովանդակությամբ»։
Նա ընդգծեց, որ դեռևս մանրամասն տեղեկատվություն չկա, թե դրանում ինչպիսի կետեր կան ու ինչ գործառույթներ է այն նախատեսում, սակայն խիստ կասկածում է, որ ռազմական ագրեսիայի ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի ներգրավվածություն կլինի և անմիջական մասնակցություն, եթե ՀՀ տարածքի վրա լինեն օկուպացիոն կամ սադրիչ գործողություններ։ «Նման տեղեկատվություն իհարկե չկա, մինչդեռ մենք խոսում ենք ռազմավարական փաստաթղթի մասին, որը ենթադրում է դաշնակցային հարաբերություններ, իսկ սա իր հերթին ենթադրում է հենց նման իրավիճակներ։ Եթե այս փաստաթուղթը հերթական պոպուլիզմի տարրեր պարունակող, պաթետիկ տեքստերով փաստաթուղթ է, ապա այն այդպես էլ կմնա որպես փաստաթուղթ»։
Դիտարկմանը, թե եթե այն անվտանգության որևէ երաշխիքի մասին չէ, եթե զենք-զինամթերք կամ որևէ այլ ռազմական աջակցություն տրամադրելու մասին չէ, ինչի մասին կարող է լինել ու ինչին է այն միտված լինելու՝ նա պատասխանեց, որ այդ պարագայում սա փուչիկ է։
«Եթե զինամթերքի, սպառազինության, ռազմական տեխնիկայի տրամադրման փոխադարձ համաձայնություն չի ձևավորվում, զինված ուժերի համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածությունների մասին չէ, եթե արտաքին ագրեսիայի դեմ պայքարի համատեղ զորավարժություններ անցկացնելու պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու, ու, ընդհանրապես պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի՝ որպես դաշնակից ներգրավվածություն չի լինելու ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման գործում, ապա դա ընդամենը դեմոնստարտիվ փաստաթուղթ, որը ավելի շատ մեսիջ է հարևան երկրներին, որ ԱՄՆ-ը հետաքրքրված են ՀՀ-ով և ագրսիա թույլ չեն տա, թե ինչպես թույլ չեն տա՝ այ սա արդեն օդից կախված է մնալու», -եզրափակեց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
- 02/15/2025 08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ»
- 02/15/2025 08:11 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի նստել ավտոբուս․«Հրապարակ»
- 02/15/2025 08:08 Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 02/15/2025 08:05 Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քալեր ձեռնարկել․«Հրապարակ»
- 02/15/2025 08:01 Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»
- 02/15/2025 07:58 Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/16/2025 20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 02/15/2025 21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
- 02/15/2025 20:51 Ադրբեջանն իր ագրեսիան փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն. մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը. Լիլիթ Գալստյան
- 02/15/2025 20:15 Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը. Հովհաննես Ավետիսյան
- 02/15/2025 18:32 Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/16/2025 21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com
- 02/16/2025 19:15 «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 02/16/2025 18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
- 02/16/2025 12:05 Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/16/2025 21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 02/16/2025 12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել