ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ անել, եթե տրանսպորտային արտոնությունից օգտվելու համար բազայում տվյալները չկան 01/13/2025 11:17 | ԼՐԱՀՈՍ

2025 թ-ի հունվարի 1-12-ը Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման 1-05 հեռախոսահամարին ստացվել է 6920 զանգ, որից 3543-ը վերաբերել են նոր միասնական տոմսային համակարգին։ Այս մասին զեկուցվեց քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Հունվարի 7-10-ը օրական ստացվել է 1250 հեռախոսազանգ՝ նախկին 650 –ի փոխարեն, որոնց 50 տոկոսը վերաբերել է տրանսպորտային խնդիրներին։
«Զանգերն եղել են հետևյալ բովանդակության. արտոնություններից օգտվելու կարգի և առաջացած խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունների տրամադրում, քարտերի ձեռքբերման վերաբերյալ խորհրդակցություն կտրոնների ժամկետների վավերականության կրճատման վերաբերյալ դժգոհություն, բանկային քարտերով վճարման խնդիրների վերաբերյալ դժգոհություններ, ավտոբուսների QR կոդերը չճանաչելու, ինչպես նաև տեխնիկական խնդիրների վերաբերյալ դժգոհություններ։ «Թելսել» տերմինալներից, ինչպես նաև հավելվածի միջոցով կտրոն չտրամադրելու վերաբերյալ դժգոհություններ, ՆԳՆ-ի և ՊՆ-ի աշխատակիցների և հարակից մարզերի բնակիչների կողմից արտոնությունների ցանկում ներառված չլինելու վերաբերյալ դժգոհություններ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, միասնական տոմսային համակարգից օգտվող արտոնյալ խմբերին անդրադառնալով՝ հետաքրքրվեց, թե արդյոք transport.yerevan.am կայքում տվյալ անձինք կարող են գտնել իրենց տվյալները և ստանալ իրենց արտոնությունը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ Երևանի տրանսպորտում արտոնյալ կարգավիճակ ստանալու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա․
«Այն մարդիկ, ովքեր իրենց տվյալները չեն գտնում, բայց վստահ են, որ արտոնյալ են, համապատասխան փաստաղթղթերով կարող են ներկայացնել օնլայն դիմում»:
Քաղաքապետն առաջարկեց խոսել բոլոր արտոնյալ խմբերի մասին առանձին-առանձին, քանի որ բազաները Երևանի քաղաքապետարանինը չեն, հետևաբար, հնարավոր է՝ հավելյալ տեղեկատվության կարիք լինի։․
«Արտոնյալ կարգավիճակ ստանալու համար ուսանողները պետք է սպասեն մինչև հունվարի 20-ը: ԿԳՄՍ-ն հավաստիացրել է, որ մինչև հունվարի 20-ը բազաներն ամբողջությամբ համալրված կլինեն»,- ասաց Գրիգորյանը։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, եթե ուսանողը ցանկանում է օգտվել արտոնությունից, բայց բազայում առկա չէ իր անունը ի՞նչ պետք է անի։ Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է սպասի մինչև հունվարի 20-ը։
Գրիգորյանն ասաց, որ դպրոցականների հետ կապված խնդիր չեն նկատել։ Վստահեցրեց, որ թոշակառուների հետ կապված էլ խնդիր չկա։
Տիգրան Ավինյանը նաև նպաստառուների բազայի մասին հարցրեց, սակայն տեղեկացրին, որ այս մասով համակարգային խնդիր չկա, կա կետային խնդիր, որոնցով անհատական զբաղվում են։
Ավինյանը նշեց, որ Transport.yerevan.am կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե նա որևէ արտոնյալ խմբի մեջ ներգրավված է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 07:51 Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/15/2025 00:12 Խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները, սպասեմգը ձեզի, քաղաք եմ. Մխիթարյան
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 23:40 Վթար՝ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին
- 02/14/2025 22:11 Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակումով 50 հազար դոլար հափշտակողները
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
- 02/13/2025 20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները
- 02/11/2025 23:10 28-ամյա կինը մեծացրել է կուրծքը և ճաղատացել
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել