Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2025   16:43 Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետ կլինի ողջ Եվրոպայի համար. Զախարովա 02/18/2025   16:32 Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին 02/18/2025   16:23 Պուտին-Թրամփ հանդիպումը դժվար թե տեղի ունենա հաջորդ շաբաթ. Ուշակով 02/18/2025   16:21 Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դադարեցրել է ՀՀ դեսպանատան հետ համագործակցությունը 02/18/2025   16:09 Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխությունը «փոքր հաղթանակ» էր․ Խաչատրյանի գործով դատարանն անցավ հիմնական դատալսումներին 02/18/2025   16:02 Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ բանակցություններին. Պեսկով 02/18/2025   15:53 Անկարայում մեկնարկել են Էրդողան-Զելենսկի բանակցությունները. վերջինս երաշխիքներ է ակնկալում Թուրքիայից 02/18/2025   15:50 Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները 02/18/2025   15:46 ՔՊ-ն միշտ էլ դաղալ է խաղացել. Սամվել Հակոբյան 02/18/2025   15:39 Հովիկ Աղազարյանը հետևել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, խոսոտվանում է՝ կային մտքեր, որ համաձայն է 02/18/2025   15:08 Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի, կալանքը փոխարինվեց գրավով 02/18/2025   15:07 Լավրովը մասնակցելու է G20-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը. Զախարովա 02/18/2025   14:57 Տիրան Խաչատրյանի պաշտպանները միջնորդեցին կալանավորումը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով, առաջարկվող 10 մլն դրամը կվճարեն Խաչատրյանի ընկերները 02/18/2025   14:54 Պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցում է (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին 02/18/2025   14:43 Իսրայելը կանգնած է Զանգեզուրի միջանցքի բացման շահառուների շարքում ու շրջափակել Իրանը. Բալասանյան (տեսանյութ) 02/18/2025   14:40 Վրաստանում այրել են ադրբեջանցի գործարարի ավտոմեքենան 02/18/2025   14:19 Էր Ռիադում կայացել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման առաջին փուլը. այժմ ընդմիջում է 02/18/2025   14:16 Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին 02/18/2025   14:09 Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով 02/18/2025   13:47 Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. անմիջական սպանության մեջ մեղադրվողները դեռ ազատության մեջ են 02/18/2025   13:46 Coca-Cola-ն պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան 02/18/2025   13:39 Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 02/18/2025   13:19 Թուրքիայում արհմիության նախագահը սպանել է գործընկերոջը և կրակել ինքն իրեն 02/18/2025   13:10 Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը՝. ուղիղ 02/18/2025   13:07 «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավարությանը հորդորում են տեղում լինել. Հրատապ այց ենք կատարելու՝ պարզաբանումներ ստանալու. Մանուկ Սուքիասյան 02/18/2025   12:56 Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/18/2025   12:33 Օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը. Այվազյան 02/18/2025   12:30 Զուրաբիշվիլիի վրա օդանավակայանում ձվեր են նետել 02/18/2025   12:27 Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ 02/18/2025   12:19 ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին 02/18/2025   12:16 Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը. Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս 02/18/2025   12:00 Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Զաքարյան 02/18/2025   11:59 Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները սկսել են բանակցությունները Էր Ռիադում 02/18/2025   11:42 Գագիկ Ծառուկյանը թոռնիկ է ունեցել 02/18/2025   11:42 Երկրաշարժ՝ Էգեյան ծովում 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/18/2025   11:18 Բաքվում կշարունակվի Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավարությունը 02/18/2025   11:17 Զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 02/18/2025   11:16 Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը ձնաբքի պատճառով վթարի է ենթարկվել. կան տուժածներ 02/18/2025   11:07 Վարորդներին հրաման են տվել թանկացվող տրանսպորտի դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնել ավտոբուսներից. ավագանու անդամ 02/18/2025   11:03 Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ. Սարգսյան 02/18/2025   10:59 Ողբերգական պայթյունի ժամանակ ո՞ւմ հրամանով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից. Աբրահամյան 02/18/2025   10:39 Երևանում 41 կիբերհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում 02/18/2025   10:37 Դատարան հանձնված 436 քրեական վարույթ՝ 2024 թ. ընթացքում. ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքները 02/18/2025   10:21 Մուշ թաղամասում վագոն-տնակ է այրվել. կա տուժած 02/18/2025   10:18 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 02/18/2025   08:23 Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ»
02/17/2025   20:12 Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել 02/16/2025   21:54 Նշված հասցեներում վաղը լույս չի լինի 02/17/2025   18:44 Այս տարի գույքահարկը մուծելու համար ամուսնուս 80-անց մոր ոսկյա մատանին ու ժամացույցն ենք վաճառել. Երևանի բնակչուհի 02/17/2025   18:54 Հայտնաբերվել է զինվորի մարմին՝ հրազենային վնասվածքով 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/17/2025   11:47 «Ոչ մի թիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) 02/16/2025   21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com 02/17/2025   21:38 Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել 02/18/2025   07:50 «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» 02/16/2025   18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 02/17/2025   10:57 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ .ուղիղ 02/18/2025   07:55 Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/16/2025   16:55 Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Ծովինար Վարդանյան 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/17/2025   21:21 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին 02/16/2025   20:21 Ադրբեջանցի հովիվը նռնակ է նետել հարսի վրա 02/16/2025   21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային 02/17/2025   12:25 Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով

Տաթևիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ առանձին էր բնակվում՝ սկեսուրի հետ խնդիրների պատճառով․ փաստաբանը պնդում է՝ ամուսինը տուն էր կառուցում, որ շարունակեն միասին բնակվել 01/13/2025   20:39  |  Քրեական խրոնիկոն

35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի սպանության գործով շարժառիթ չկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդում է Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է, գտնվում է լրացուցիչ ապացույցների ձեռքբերման միջնորդությունների փուլում, առաջիկայում՝ կողմերը հանդես կգան ճառով։ Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։

Պաշտպանության կողմը նաև ահազանգել է, որ քննությունը միակողմանի է իրականացվել, ճնշումներ կան գործով, այդ թվում՝ տուժող կողմից։

Տուժող կողմի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը, սակայն, նշել էր, որ Տաթևիկ Աբրահամյանը և Նարեկ Սարգսյանն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ փաստացի ամուսնալուծված են եղել, իսկ դեպքի օրը Տաթևը պետք է վերջնական դիրքորոշում հայտներ՝ ամուսնալուծության մասին, Տաթևը պատրաստվում էր այդ հարցով հայց ներկայացներ դատարան։ Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, որ Տաթևի նկատմամբ բռնության և սպառնալիքների դեպքեր նախկինում ևս եղել են, որոնց վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում դատարանում։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդեց, որ գործի նյութերում առկա են հարցումներ՝ Նարեկ Սարգսյանի գույքի վերաբերյալ, սակայն ամուսնալուծության պատրաստման, հայցադիմում ներկայացնելու որևէ տվյալ գոյություն չունի, ավելին, ներկայացված փաստաթղթերն էլ խնդրահարույց են, անթույլատրելի են և չեն վկայում այն մասին, որ տուժողը պետք է ամուսնալուծվեր։

«Պարբերաբար պնդում էին, որ ամուսնալուծված են, Նարեկ Սարգսյանից բացի՝ նրա մայրը, հայրը քրեական հետապնդումների են ենթարկվել՝ երեխային՝ խնամակալից անօրինական վերցնելու, խոչընդոտներ ստեղծելու հետ կապված, որով արդարացվել են։ Նույնիսկ այդ վարույթների ժամանակ, երբ չէինք հասկանում, թե առհասարակ ինչ կա գործով, իմ պաշտպանյալները պնդել են, որ Նարեկ Սարգսյանը տուն է սարքում, ծնողների հետ երկարատև խնդիրների արդյունքում ցանկացել է առանձին ապրել, բնակվել է Երևանում, Նարեկ Սարգսյանը մշտապես հանդիպումներ է ունեցել և երեխայի, և կնոջ հետ, այլև՝ կան տեսագրություններ, որտեղ ակնհայտ ընտանիքի դրսևորման մասին են, դրանք դատարանում են, շարժառիթ՝ որպես այդպիսին, որ իբրև ամուսնալուծության հարցն է՝ մեղադրական եզրակացության, հանրային հետապնդում հարուցելու որոշման մեջ առկա չէ, սպանության շարժառիթ առհասարակ առկա չէ, արհեստական փորձ են անում շարժառիթ ստեղծել։ Ամուսնալուծության փաստը նաև հերքվում է նրանով, որ Աբրահամյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է վաղաժամկետ հղիություն՝ 2-4 շաբաթական։ Նարեկ Սարգսյանն իր կնոջ բարոյականության մեջ որևէ կասկած չունի, առհասարակ քրեական վարույթի նյութի մեջ ընդհանրապես չկա բարոյական կերպարը կասկածի տակ դնելու հանգամանք, բայց որ ստանան արհեստական շարժառիթ՝ տուժող կողմը կրկին փորձ է անում այնպես անել, որ մեղադրանքի տեսանկյունից լինի իրենց նախկին փեսան»,- ասաց Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ երեխան՝ իր պաշտպանյալի պնդմամբ՝ բացառապես իրենն է։

Աննա Ծառուկյանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանն առանձին տուն էր կառուցում՝ Տաթևի հետ համատեղ ապրելու համար։ Ինչ վերաբերում է տուժող կողմի պնդումներին, որ երրորդ անձ մուտք չի գործել, Աննա Ծառուկյանը, մեջբերելով մեղադրանքի հիմքում առկա նյութերից, նշեց, որ տեսագրությունների զննությունից պարզ է դարձել, որ ժամը 01։ 02։50-ին երրորդ մասնաշենքի կողքի թունելից դուրս է եկել մի տղամարդ՝ կարճաթև սև շապիկով, կապույտ ջինսե տաբատով, մուգ կոշիկներով, որը շարժվում է նույն մուտքի ուղղությամբ և մտնում ներս, ինչպես են առաջին և երկրորդ, երրորդ հարկերի աստիճանահարթակներին տեղադրված լուսավորությունները վառվում, ավելի ուշ՝ ժամը 01։44։42-ին շքամուտքից դուրս է եկել նույն տղամարդը, իսկ թե ով է անձը՝ պարզված չէ։ Նույն ժամանակահատվածում, ըստ փաստաբանի, Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքները եղել են Մրգավետում։ Բացի այդ, երրորդ անձը դուրս է եկել ժամը 01։24-ին, երբ Նարեկը 01։22-ին արդեն դրսում էր խոսում հեռախոսով, իսկ վկայի փոխանցմամբ՝ Նարեկը հեռախոսահամար է վերցրել՝ զանգելու համար, հետևաբար, ավելի վաղ է անցել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Նարեկ Սարգսյանը դեպքի օրը երեք անգամ է գնացել տուժողի տուն, ապա փաստաբանը նշեց, որ նրանք մշտապես կապի մեջ են եղել, այդ օրը աշխատանքից տուն Նարեկ Սարգսյանն է ուղեկցել՝ վարորդի հետ, ընդ որում, վարորդին հարցաքննելու միջնորդությունը դատարանը մերժել է, ավելին, բոլոր այն անձինք, որոնք կարող են վկայել, որ այս ընթացքում նրանք տեսանելի ամուսիններ են եղել, դատարանը մերժել է նրանց հարցաքննելու միջնորդությունները։ Անդրադառնալով բռնության դեպքերին, սպառնալիքներին, «սմս»-ներին, որոնցով առանձին գործ կա հարուցված՝ փաստաբանը նշեց, որ այս պահին գործ է քննվում՝ բացառապես «սմս»-ների հիման վրա, դեպքի հետ ընդհանրապես առնչություն չունեն, 2020թ․ գրագրություններ են, պարզ չէ՝ ովքեր են խոսում, հեռախոս, որը Տաթևի մոտ չի եղել, եղել է իրենց տանը, տիրապետել են և ընթացք չեն տվել՝ լինելով ոստիկան, նյութերով պարզվել է, որ այն ժամանակահատվածում, երբ Նարեկ Սարգսյանը ձերբակալված է եղել, Տաթևի հեռախոսի ալեհավաքները սպասարկել են այլ վայրերում։ Քրեական գործը, որն առանձին դրվագով քննվում է դատարանում, վերաբերում է խոշտանգմանը, հոգեկան և ֆիզիկական ցավ ստանալուն, սակայն առկա չէ փորձաքննության եզրակացություն, տուժողն էլ չկա, որ կարողանանք լսել։ Փաստաբանը նաև նշեց, որ Տաթևի և նրա ծնողների միջև լարված հարաբերություններ են եղել, նույնիսկ՝ երեխայի ծնունդի ընթացքում չեն այցելել, թշնամական հարաբերությունները նոր չեն։

Ինչ վերաբերում է երեխային, մասնավորապես, հոգեբանի եզրակացությանը, որ երեխայի աչքի առաջ է տեղի ունեցել սպանությունը, ապա փաստաբանը պնդեց՝ չկա նման բան, կա դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն, որ երեխան իր տարիքի համեմատ՝ չի կարողանում վերարտադրել, թերի զարգացվածության խնդիր կա։

«Այն կարծիքը, որի վրա հիմա հղում են տալիս, դա փչացնելու համար դիմել են, փորձագետի եզրակացություն ստացել, որը հարցաքննվել է և ասել, որ որևէ կերպ կասկածի տակ չի դնում փորձաքննությունը, նախկինում շեշտադրել է, որ առկա չէ գրականություն, քանի որ չեն նշել, ասաց, որ երեխան կարող է վերարտադրել այն․ ինչ տեսնում է։ Մինչև փորձագետի հարցաքննությունն իրենց կողմը դատարան սերիալ է ներկայացրել, որտեղ խեղդելու տեսարան կա, նշում են՝ երեխան, քանի անգամ դա տեսնում է, ձեռքը տանում է կոկորդին, մինչդեռ, գործի նյութերում նման բան առկա չէ։ Փորձագետին հարց եմ հղել, թե արդյոք սերիալ նայելու դեպքում՝ երեխան չի կարող վերարտադրել նույն գործողությունը, որովհետև մտավախություն կա, որ երեխային ինչ-որ բաներ ուղղորդում են։ Փորձագետը պատասխանեց, որ եթե երեխան պարբերաբար դա նայի, ապա միանշանակ կրկնելու է։ Արդյո՞ք ունենք վստահություն, որ երեխան դիտավորյալ չի նայում այդ սերիալը, չնայած, որ նման տեսագրություն չկա։ Բացի այդ, երեխան ձեռքը դեպի բերանն է տանում, ասում՝ բաժակ, իմ կողմից ուղիղ հարց է դրվել մանկապարտեզի տնօրինությանը՝ արդյոք երեխան ֆիզիոլոգիական ցանկությունները ժեստերով ցույց չի տվել, օրինակ, ձեռքը տանի բերանին և ասել՝ ծարավ է։ Ցանկացած ֆիզիոլոգիական ցանկություն ժեստերով է արտաբերել, միանշանակ է, որ ներկայացված կարճ տեսանյութերը ոչինչ չեն ապացուցում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է տուժողի պնդումներին՝ չկա տրամաբանություն, որ ուղղորդված է քննությունը, փաստաբանը նշեց, որ Նարեկ Սարգսյանի ծնողները դիմել են նաև դեսպանատներին՝ արդարության հասնելու համար, իրենք ունեն տեղեկություններ, որոշակի խոսակցություններ՝ մեկը մյուսի միջոցով՝ ով որտեղ ինչ ծանոթ ունի, գումար տրվեց, թե ոչ, ով որտեղ ճնշեց, հաղորումներ են տրվել․ «Պնդումը, թե ցանկություն չկար ուղղորդելու, ինչ է՝ փեսան պետք է դատապարտվի, ապա,եթե ցանկանային արդարադատություն լիներ, կպատմեին, որ տանից 700,000 դրամ են գողացել»։

Ծառուկյանը նաև նշեց, որ դատավորի դեմ պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ ԱՆ, որովհետև դատավորը խափանման միջոցի հարցի վերաբերյալ արձանագրել է, որ խոչընդոտման հավանականությունը նվազել է, բայց առկա է համարել փախուստի ռիսկը, որը ի սկզբանե չի եղել, իսկ Նարեկ Սարգսյանը, իմանալով, որ կալանավորվելու է, չորս ժամ դատարանում է մնացել, բացի այդ, դատական նիստերից մեկում ոչ հարիր վարքագիծ է դրսևորել, մասնավորապես, պաշտպանի խոսքի ընթացքում զրուցում էր քարտուղարի հետ, իսկ դատախազը՝ եղել է իր պրակտիկանտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:00 10/01/2025  |  Քրեական խրոնիկոն35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին
19:51 29/12/2024  |  Միջազգային լրահոսՁերբակալել են երեխաներին լոգարանում խեղդամահ արած կնոջը
17:12 29/12/2024  |  Միջազգային լրահոսՏղամարդուն մեղադրել են չորս երեխաների սպանության մեջ
21:55 19/12/2024  |  Միջազգային լրահոսԴոնի Ռոստովում տղամարդը դանակահարել է կնոջն ու դստերը․ վերջինս մահացել է
23:50 18/12/2024  |  ԱնցուդարձՏեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
20:29 17/12/2024  |  Միջազգային լրահոսՄոսկվայում տղամարդը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել թոշակառուի սպանության համար
20:50 12/12/2024  |  Միջազգային լրահոսՈստիկանները բեմադրել են սպանություն եւ բռնել հանցագործությունը պատվիրած ռուսաստանցուն
23:39 10/12/2024  |  Միջազգային լրահոսՈւսանող-քրեագետը սպանել է կնոջը՝ մասնագիտական հետաքրքրությունից դրդված
12:37 10/11/2024  |  Քրեական խրոնիկոնՍպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը. պարզվել է Նոր Խարբերդում 17-ամյա տղայի մահվան հանգամանքները
21:32 04/11/2024  |  ԼՐԱՀՈՍԻրավապահների «քթի տակից» փախուստի դիմած քրեական հեղինակությանը հայտնաբերել չեն կարողանում. Նա մեղադրվում է սպանության մեջ

Արխիվ

[]