Թեմաներ
Կիրակի 02 / 16 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/16/2025   21:54 Նշված հասցեներում վաղը լույս չի լինի 02/16/2025   21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com 02/16/2025   21:23 Վարորդներ, մի կատարեք հրամանները, ձեր գլխին է ջարդվելու. Հայկ Մարության 02/16/2025   21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային 02/16/2025   20:38 ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ 02/16/2025   20:21 Ադրբեջանցի հովիվը նռնակ է նետել հարսի վրա 02/16/2025   20:12 ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ 02/16/2025   20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան 02/16/2025   19:51 Արդարադատության նախարարությունն առաջարկում է Վերաքննիչ քրեական դատարանում սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ 02/16/2025   19:42 Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է 02/16/2025   19:26 Լույս աշխարհ է եկել 2022թ.-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված լեյտենանտ Սարմեն Բեջանյանի քույրը` Ադրիանան 02/16/2025   19:15 «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 02/16/2025   18:49 Իլոն Մասկը պատրաստվում է ներկայացնել «աշխարհի ամենախելացի արհեստական ​​ինտելեկտը» 02/16/2025   18:22 Ժողովրդավարական իշխանությունը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են. Արթուր Չախոյան 02/16/2025   18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 02/16/2025   17:46 Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 02/16/2025   17:41 Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 02/16/2025   17:10 Փաշինյանը վերջին հային էլ կզոհի՝ բայց հրաժարական չի տա․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) 02/16/2025   16:55 Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Ծովինար Վարդանյան 02/16/2025   16:37 Ավետիք Իշխանյանը մեծություն էր, պատկառելի էր, ճիշտ իրավապաշտպան էր, հայ էր. Խուդոյան 02/16/2025   16:24 18 մարդ զոհվել է կայարանում հրմշտոցի ժամանակ. դժբախտ պատահար՝ Դելիում 02/16/2025   16:09 Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը 02/16/2025   15:50 Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 1-ին 02/16/2025   15:46 Ավետիք Իշխանյանն իմ հուշերում կմնա որպես առույգ ու կենսուրախ, սկզբունքային ու արդարամիտ մարդու տիպար, օրինակելի հայ ու Մարդ. Մելիքյան 02/16/2025   15:38 Վերջին շաբաթներին ահռելի ծավալի բացահայտումներ են արվել ԱՄՆ-ում, բայց այդ ինֆոն Հայաստան ուղղակի չի հասնում, քար լռություն է. Վրթանեսյան 02/16/2025   15:27 Ադրբեջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր 02/16/2025   15:02 Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը 02/16/2025   14:47 Ռուսաստանը այսպես թե այնպես ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելությունը. քաղաքագետ 02/16/2025   14:30 Հայաստանը մեծապես արժևորում է անկախ պետականության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի անցած երկար ու դժվարին ճանապարհը. Փաշինյան 02/16/2025   14:16 Ամեն օր մի զգայուն հոգի այլևս անկարող է լինում դիմանալ. Անահիտ Եսայան 02/16/2025   14:06 Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր. Թաթոյան 02/16/2025   13:54 Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 02/16/2025   13:51 Տաքանալու է ևս 2-4 աստիճանով. սպասվում է ձյուն 02/16/2025   13:39 Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով 02/16/2025   13:24 Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է 02/16/2025   13:13 Իսրայելցիների ու պաղեստինցիների մասնակցությամբ միջադեպ՝ Հունաստանում. կան վիրավորներ 02/16/2025   12:49 Երկրաշարժ Պոլտավայի մարզում 02/16/2025   12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական 02/16/2025   12:05 Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ. shamshyan.com 02/16/2025   11:51 Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 02/16/2025   11:45 Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 02/16/2025   11:32 Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքի մոտ «Մակարով» ատրճանակ. shamshyan.com 02/16/2025   11:22 Հերթական սխալ տեղեկությունը՝ ապօրինի ձեռքբերված և ՀՀ-ին փոխանցված Range Rover մեքենայի մասին. 10,2 մլն դրամի փոխարեն աճուրդի է դրվել 5,5-ով. Առաքելյան 02/16/2025   11:17 Վիրավոր ու անօգնական ձիու տերը անմիջապես վերադարձել է ՌԴ-ից ու եկել կենդանու մոտ. shamshyan.com 02/16/2025   10:53 Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Թրամփի պատրաստակամությունը՝ ուկրաինական կոնֆլիկտում լուծումներ գտնելու հարցում 02/16/2025   10:40 Ոսկու ապօրինի հանքի փլուզման հետևանքով 48 մարդ է զոհվել Մալիում. զոհերի մեծ մասը կանայք են 02/16/2025   10:22 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. որոշ շրջաններում մառախուղ է 02/16/2025   10:17 Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա. Աբրահամյան 02/16/2025   10:03 Դիլիջանում տուն է այրվել 02/15/2025   23:09 ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
02/15/2025   20:04 Երկու անգամ հուղարկավորություն ենք արել, երկրորդը՝ քառասունքի օրն էր. մեծ դագաղի վրա երկրորդ՝ փոքրն ենք դրել. Նոնա Արզումանյան 02/15/2025   07:54 Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» 02/16/2025   11:17 Վիրավոր ու անօգնական ձիու տերը անմիջապես վերադարձել է ՌԴ-ից ու եկել կենդանու մոտ. shamshyan.com 02/15/2025   15:51 Ժողովրդի թիկունքում՝ ժողովրդի դեմ. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը 02/15/2025   08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ» 02/15/2025   14:00 Բաքվի դատարանում Ռ. Վարդանյանի իրավունքները շարունակում են խախտվել. Հայտնի է, թե ինչ է քննարկվել վերջին նիստին 02/15/2025   21:42 Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը. խցանման մեջ հայտնված մոտ 400 տրանսպորտային միջոց շարունակել է ընթացքը 02/15/2025   23:04 Իմ տեղեկություններով թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գերեզմանների ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս կորուստները անցել է 2 տասնյակից . Աբրահամյան 02/15/2025   15:26 Բաքվում ամուսինները մահացել են Սուրբ Վալենտինի օրը 02/15/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները փետրվարի 15-ին 02/15/2025   00:12 Խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները, սպասեմգը ձեզի, քաղաք եմ. Մխիթարյան 02/15/2025   21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները 02/14/2025   22:37 Լոս Անջելեսում նոր աղետ է․ Անտառային հրդեհներից հետո ջրհեղեղներ ու սողանքներ են սկսվել 02/15/2025   08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ» 02/15/2025   21:26 Մարտունիում պայթյունից տուժած հոգեւորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության 02/16/2025   11:51 Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 02/15/2025   20:45 Ամերիկացի գրողը հայտնել է, որ երեխա է ունեցել Իլոն Մասկից 02/15/2025   16:26 Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն, նա միանձնա որոշումներ է կայացնում. ՔՊ-ում հաշտ չեն դրա հետ. Հովիկ Աղազարյան 02/16/2025   18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 02/15/2025   22:28 Հայանիստ գյուղում «Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է

Պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը, ճշմարտությունը և արդարադատությունը, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ. վարչապետ 01/12/2025   15:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի մասն առնչվում է դատաիրավական համակարգին և պետք է ավելի ինտենսիվ աշխատանք՝ այդ դիլեմաները, երկընտրանքները հասցեագրելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: «Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է: Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ գործընկերների հետ շփվելիս անընդհատ փորձում է ընկալում ձևավորել մի պրոբլեմի վերաբերյալ, որն իր մաշկի վրա զգում է ՀՀ Կառավարությունը: «Պիտի խոստովանեմ, որ ինքս էլ եմ զգում, որովհետև Հայաստանում որոշ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում և մեծ մասամբ ուղղված են Կառավարությանը և մեծ մասամբ ուղղված են անձամբ վարչապետին: Ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ է այս մեկը դատապարտված, ինչո՞ւ այն մեկը դատապարտված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց և ինչո՞ւ այն վճիռը չկայացվեց:

Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ: Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում, և սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ այստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի և իրագործի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօրվա մեր պետական կառավարման համակարգն ունի մի կարևոր առանձնահատկություն:

Վարչապետն ընդգծել է, որ որևէ այլ պետական մարմին ժամանակ առ ժամանակ չի գնում ժողովրդի մոտ և նրա առաջ պատասխանում հարցերին, մանավանդ այսօր, երբ համապետական ընտրությունները վերաբերում են միայն օրենսդիր և որպես արդյունք՝ գործադիր իշխանության ձևավորմանը: «Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի գործընկերներ և հարգելի դատավորներ, դա ուղիղ իրականություն է, բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես: Ես սա չեմ ասում որևէ հետևության համար, ես ասում եմ որպես իրողություն, որի վերաբերյալ նույնպես պետք է դիրքորոշում որդեգրենք, դա ճի՞շտ է, որ այդպես է, թե դա սխալ է, որ այդպես է: Եթե ճիշտ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պետք է օգնեք, որ ես այդ հարցերի պատասխանները տամ: Եթե սխալ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պիտի օգնեք, որ այդ հարցերը չհնչեն, ինձ այդ հարցերը չհասցեագրվեն»,- ասել է երկրի ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ կան դասագրքային ճշմարտություններ, որոնք պետք է անընդհատ արձանագրել: Առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել պետության զարգացումը, առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել տնտեսության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ Հանրապետության նախագահի ներկայությամբ մի ամբողջ օր Կառավարության, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի տնտեսության և ընդհանրապես Հայաստանի զարգացման ռազմավարական հարցեր, որովհետև Կառավարության ընկալումը միանշանակ է՝ Հայաստանի զարգացում նշանակում է Հայաստանի տնտեսության զարգացում, ուրիշ մեկնաբանություն չկա:

«Եվ բոլոր ուղղություններով քննարկումները հանգեցնում էին այն մտքին, որ միևնույն է՝ Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են: Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում: Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է:

Երկրի ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ պահից ծագում է նաև այս ըմբռնման մեկնաբանության հարցը, իսկ ումի՞ց է անկախ դատական համակարգը: «Սա էլ է շատ կարևոր`ումի՞ց է անկախ դատական համակարգը: Ես միշտ եղել եմ այն համոզմունքին, որ դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից այն առումով, որ ժողովուրդն է Հայաստանում որևէ իշխանության գեներացման աղբյուրը: Ժողովուրդն է օրենսդիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է գործադիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության գեներացման աղբյուրը և ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը: Ամեն տեղում իր մեխանիզմը կա: Բայց ես երբ մտածում եմ, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ այս խզումը, որը ընդ որում, ասում եմ` դա ուրիշ հարց է` ինչքանով օբյեկտիվ և սուբյեկտիվ: Նույնը վերաբերում է կոռուպցիային, որովհետև մենք նաև քաղաքական թիմում երբ քննարկում ենք, թե ինչն է պատճառը, որ այն սկզբնական շրջանի շատ մեծ ընկալումը հեղափոխությունից հետո, որ կոռուպցիան վերանում է, վերացել է Հայաստանից, ինչո՞ւ այդ ընկալումն այսօր չկա: Արդյո՞ք նրա համար, որ մենք դարձել ենք կոռումպացված: Բայց մենք հասկանում ենք, որ կոռուպցիայի ընկալումն ավելի կարևոր է, իհարկե, նաև օբյեկտիվորեն այդ ընկալումը ձևավորվում է որոշակի դեպքերից, այդ թվում` իրավապահ մարմինների գործունեությունից, որը նույնպես Կառավարության քաղաքական կամքի շրջանակում է գործում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ, այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:

«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել: Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր: Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար: Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով, և այն ներդրումը, որ արվել է ինստիտուտների կայացման գործում, այդ ներդրումները պետք է վերադառնան ժողովրդին` սեփական պետության նկատմամբ ունեցած հավատի ձևով: Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում այդ պրոբլեմը կա, հատկապես արդարադատության ոլորտում, երբ արդարադատությունը համարվում է ավելի հասանելի, այսպես կոչված էլիտաներին, քան շարքային մարդկանց: Սա, վարչապետի համոզմամբ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև արդարադատությունը նշանակում է, կախված է նրանից, թե մարդն ինչքանով հնարավորություն ունի պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայություններից օգտվել, պաշտպանի ծառայություններից օգտվել:

«Եվ սա կա, սա իրողություն է, որը դժվար է հաղթահարել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց մեր առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք պետք է ամեն օր ավելի ամբողջական ընկալում ունենանք և ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե արդարությունը և արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին: Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չունի հնարավորություն, տեսական կամ գործնական շանս` դրանից օգտվելու: Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և ես կուզենայի ձեզ հետ նույնպես կիսել այդ խնդիրը. մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն դատավորներին, ովքեր այս տրամաբանությամբ են առաջնորդվում և ովքեր պատրաստակամ են ստանձնել այս առաքելությունը` արդարադատությունը հավասարեցնելու արդարությանը և ճշմարտությանը:

«Ես հավատում եմ, որ խոսում եմ հենց նման լսարանի հետ և ուզում եմ բոլորիդ և բոլորիս շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար, հաջողություն մաղթել այս գործում հաջողությունների հասնելու և մեր ժողովրդի հավատը սեփական պետության և ապագայի նկատմամբ շարունակաբար ամրապնդելու գործում»,- եզրափակել է երկրի ղեկավարը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]