ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան 01/12/2025 21:32 | Մեկնաբանություն

Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Երկար, բայց կարևոր.
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ:
Քանի որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ:
Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է սակագինը թվաբանական միջինում լինում 150.5 դրամ և ոչ թե 300:
Քանի որ շատերը պնդում են, թե ինչու եք միասնական տոմսային համակարգում շաբաթ և կիրակի օրերը հաշվում մարդիկ այդ օրը տանն են, ուզում եմ Ձեզ ներկայացնել հետևյալ վիճակագրությունը`
Շաբաթ օրը ավտոբուսից և մետրոյից միասին վերցրած միջինում օգտվում է 245.000 ուղևոր, մի փոքր պակաս էլ կիրակի օրերին, ընդունենք այն կանխավարկածը, որ մարդը եթե գնում է A-B կետ ապա պետք է վերադառնա, այդ դեպքում ստանում ենք միջինում 122.500 մարդ: Հիմա, ովքե՞ր են ուրեմն այս մարդիկ և ինչու պետք է շաբաթ և կիրակի օրերը չհաշվել, այն կարելի էր չհաշվել եթե այդ թիվը լիներ օրինակ 20.000 մարդ:
Հիմա.
աշխատանքային օրերին միջինում դեռևս արձանագրվում է 440.000 ուղևոր (մետրո+ավտոբուս) այն 122.500 մարդիկ նույն 440.000 ուղևորությունների 220.000 մարդկանց թվի մեջ են մտնում:
Այսինքն ստացվում է, որ շաբաթ և կիրակի օրերին ընդհանուր առմամբ մարդիկ 2 անգամ նվազ են օգտվում հանրային տրանսպորտից, քան աշխատանքային օրերին:
Ի՞նչ է ստացվում այս դեպքում
Աշխատանքային օրեր ամսում՝ 22 օր:
Ոչ աշխատանքային օրեր ամսում՝ 8 օր:
Աշխատանքային օրերի ուղևորությունների քանակ՝ 2 ուղևորություն օրվա ընթացքում:
Ոչ աշխատանքային օրերի ուղևորությունները՝ 2 անգամ պակաս, այսինքն՝
2-ը բաժանած 2 = 1 ուղևորություն ոչ աշխատանքային օրվա ընթացքում
Ամսվա ընթացքում ընդհանուր ուղևորությունների քանակ.
Աշխատանքային օրերի համար.
22 x 2 = 44 ուղևորություն:
Ոչ աշխատանքային օրերի համար.
8 x 1 = 8 ուղևորություն:
Ընդհանուր ամսվա ընթացքում.
44 + 8 = 52 ուղևորություն:
Ստացվում է, որ հաշվի առնելով հանգստյան օրերի ավելի ցածր ինտենսիվությունը, մեկ ուղևորության միջին արժեքը ամսական փաթեթը գնելու դեպքում 8.800-ը բաժանած 52 = 169 դրամ:
Դեպք 1. Նշված տրամաբանությամբ ստացվում է, որ աշխատանքային օրերին 220,000 մարդկանց կեսից ավելին 122,500 մարդ օգտվում է տրանսպորտից 52 անգամ ամսվա ընթացքում հետևաբար ստացվում է, որ միջինում հանրային տրանսպորտից օգտվողների 55.7%-ի համար ուղեվարձը կկազմի ոչ ավելի, քան 169 դրամը։
Թոշակառուների դեպքում`118 դրամ
Ուսանողի դեպքում` 144 դրամ
Դպրոցականի դեպքում` 135 դրամ:
Իսկ եթե մարդն օգտվում է օրվա մեջ 3 կամ 4 անգամ ապա նույն բանաձևով համապատասխանաբար կլինի`
Դեպք 2. 3 անգամի դեպքում` 113 դրամ
Թոշակառուն` 79 դրամՈւսանող` 96 դրամ
Դպրոցական` 90 դրամ
Դեպք 3. 4 անգամի դեպքում` 84 դրամ
Թոշակառուն` 59 դրամ
Ուսանողը`71 դրամ
Դպրոցականը` 67 դրամ
Կարևոր է նշել նաև, որ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 600.000 և եթե նույնիսկ այդ թվի մեջ լինեն մարդիկ ովքեր միաժամանակ երկու տարբեր արտոնյալ խմբերի անդամ են, ապա այդ թիվը չի լինելու այնքան մեծ, որ էական ազդեցություն ունենա, հետևաբար բավականին մեծ թիվ են կազմելու 169 դրամից նվազ սակագներով օգտվողները:
Հաշվի առնելով արտոնյալների մեծ թիվը կարելի է կանխատեսել, որ միջինում ուղևորների 50%-ը օգտվելու է արտոնություններից և ընդհանուր օգտվողների միջին գինը հասկանալու համար վերցնում ենք
Դեպք 2-րդը 118+143+135=396/3=132 դրամ
մյուս 50%-ը օգտվում է 169 դրամով
132+169=301/2=150 դրամ
Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, որպես թվաբանական միջին լինելու է 150.5 դրամ, որոշների մոտ կարող է լինել 150.5-ից ավել, որոշների մոտ պակաս։ Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, որ բոլորը ամսական փաթեթից չեն օգտվելու և շատերը կգնեն 10 անգամյան, բայց այդտեղ էլ կա մեկ այլ հակափաստարկ, որ կլինեն նաև երեք ամսվա փաթեթ գնողներ, որտեղ մեկ ուղևորության արժեքը միջինում ավելի մատչելի է, քան ամսական փաթեթի դեպքում և դրանց բալանսավորման արդյունքում հնարավոր է նորից միջին գինը կազմի 150.5 դրամ, հետևաբար այս բանաձևով հաշվարկ հնարավոր կլինի անել մի քանի ամիս անց, երբ կունենանք վիճակագրություն, թե որ փաթեթից քանի մարդ է օգտվել և, որ արտոնյալ խումբը որքան է կազմում:
Այս հաշվարկի մեջ դեռևս չկան տրոլեյբուսից օգտվողների և անվճար օգտվողների թվերը: Հաշվարկը կարելի է իրականացնել ավելի խորը տվյալների հենքի վրա: Այդ դեպքում կամ առաջիկա ամիսների նոր համակարգի պայմաններում հնարավոր է որոշակի ուղևորների թվի աճ լինի, բայց այդ ցուցանիշների փոփոխությունները ընդամենը մի քանի դրամի տաբերություն կարող են տալ, և ոչ ավել: Սա հատուկ նշում եմ, որպեսզի ընդդիմության կամ լրատվամիջոցների կողմից առաջ չքաշվի որևէ ոչ էական փաստարկ և փորձ արվի դրանով կասկածի տակ դնել վերոնշյալ տրամաբանությունը: Հաշվարկը պարզ տվյալների վրա է հիմնված, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ լինի, թե ինչպես պետք է կոտրել 300 դրամի կեղծ թեզը:
Բնականաբար, այս հաշվարկին կարող են առաջ քաշվել անհատական դեպքեր կամ ավելի քիչ օգտվողների դեպքերը:
Այդ դեպքում էլ ունենք 2,100 դրամանոց փաթեթը, որը գործում է 30 օրում 10 ուղևորության հնարավորությամբ:
Թոշակառուների համար արժե 1,470 դրամ, այսինքն` մեկ ուղևորությունը` 147 դրամ:
Հանրային տրանսպորտը, այո, թանկանում է, քանի որ փոխվել է շարժակազմի գերակշիռ մասը, և պետք է այսօր ձևավորվի այն ֆինանսկան համակարգը, որը կապահովի առաջիկա 10 տարիներին կայուն տրանսպորտ ունենալու և հետագայում այն թարմացնելու հարցը:
Կա՞ն դեռևս խնդիրներ, այո դրանք բազմաթիվ են, զորօրինակ 44 երթուղու ինտենսիվությունը և նման շատ օրինակներ, դրանց ուղղությամբ ամեն օր տարվում են աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/15/2025 08:18 Առաջարկ արցախցի պատգամավորներին․ «Հրապարակ»
- 02/15/2025 08:14 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․«Հրապարակ»
- 02/15/2025 08:11 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի նստել ավտոբուս․«Հրապարակ»
- 02/15/2025 08:08 Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 02/15/2025 08:05 Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քալեր ձեռնարկել․«Հրապարակ»
- 02/15/2025 08:01 Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»
- 02/15/2025 07:58 Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/16/2025 20:07 Մեզ թվում է՝ մի քանի տարի տառապեցինք, պատերազմ տեսանք, պետք է վերջանա ամենը, բայց տիեզերքի համար 100 տարին էլ շատ չէ. Սամվել Սահակյան
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 02/15/2025 21:01 44֊օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
- 02/15/2025 20:51 Ադրբեջանն իր ագրեսիան փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն. մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը. Լիլիթ Գալստյան
- 02/15/2025 20:15 Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը. Հովհաննես Ավետիսյան
- 02/15/2025 18:32 Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/16/2025 21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com
- 02/16/2025 19:15 «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 02/16/2025 18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
- 02/16/2025 12:05 Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/16/2025 21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային
- 02/15/2025 19:46 Մահացել է «Ֆանֆան կակաչ»-ը ֆիլմում նկարահանված ֆրանսիացի դերասանուհի Ժենեվևա Պաժը
- 02/15/2025 13:51 Ինչ հոտ է գալիս հին եգիպտական մումիաներից, պարզել են գիտնականները
- 02/14/2025 22:52 Նշվել են փակուղային հարաբերությունների գլխավոր նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 02/16/2025 12:19 Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել