ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025 20:43 | Քաղաքական
Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը փոխել դեպի ԵՄ։ Ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը նաև տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նախօրեին ԵՄ անդամակցությանը հայտ ներկայացնելու օրինագծին հավանություն տալու որոշմանը։ Նշենք, որ այս որոշմանն արձագանքել էր ՌԴ փոխվարչապետ Աեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ։
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ Եվրոմիություն գնալու ճանապարհը երկար է, Հայաստանը առաջին հերթին ոչ թե կկարողանա տնտեսական հարցեր քննել ու տնտեսական հարցեր դնել ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին, այլ ինչպես SEPA-ում է՝ ավելի շատ եվրոպական արժեքների, մարդու իրավունքների, որոշ օրենքների համապատասխանության, կոնվենցիաների ասոցացման, բնապահպանական հարցերի մասին կարող է խոսք գնալ։
«Այսինքն, սկիզբը՝ տնտեսական առումով ԵՄ-ի մոտենալու, դեռևս ուժեղ չի լինի, որովհետև ՀՀ-ի արտահանման պոտենցիալը, մրցունակ լինելու, ինչպես նաև սետիֆիկացման հետ կապված դժվարությունները թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը էական ծավալների աճ գրանցի առևտրի հարցով՝ դեպի ԵՄ։ Իմ ասածի ապացույցը նաև այն է, որ վերջին տարիներին առևտրի ծավալները դեպի ԵՄ կտրուկ նվազել են։
Օրինակ, 2013 թ-ին, երբ հայտարարվեց ԵԱՏՄ-ին միանալու մասին՝ դեռ այն ժամանակ ՌԴ-ի հետ արտաքին առևտուրը կազմում էր Հայաստանի արտաքին առևտրի 22 տոկոսը, իսկ ԵՄ-ի հետ՝ 27 տոկոսը։ Տարիների ընթացքում այդ 27 տոկոսն անընդհատ նվազել ու հասել է շատ ավելի փոքր թվերի, այն արտահանման առումով մոտ 3-4 տոկոսի կարգի է։ Սա ապացուցում է ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան, ապրանքների մրցունակությունը, ապրանքների տեսականին՝ իր բազմազանությամբ չեն նպաստել ԵՄ հետ տնտեսական համագործակցությանը և առևտրին»։
Նա ընդգծեց, որ հիմա ԵՄ-ն էլ ունի իր բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացել են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ «Խոսքը էներգակիրների, հումքի մատակարարման դժվարությունների հետևանքով առաջացած խնդիրների մասին է, այսինքն՝ ԵՄ-ում տնտեսական ակտիվությունն էլ բավարար մակարդակի վրա չէ, ու ԵՄ-ն ավելի շատ ժամանակ կզբաղվի իր գլխացավանքները լուծելով»։
Մակարյանի գնահատմամբ՝ Հայաստանի այս քայլը քաղաքական ու դիվանագիտական նշանակություն ունի։
«Քաղաքական առումով՝ սա դժգոհություն առաջացրեց Ռուսաստանում, բայց նաև դիվանագիտական քայլ էր՝ ԵՄ-ին ցույց տալու, որ մենք ոչ միայն խոսում ենք, այլև ավելի կոնկրետ քայլ ենք կատարում, քանի որ մեր վարչապետն էր հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ լինել, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Ինչ մնում է ԵԱՏՄ-ին, ապա ԵԱՏՄ-ն մեր հիմնական գուրծընկերն է ու Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ։ Կարծում եմ, ճիշտ այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանը ոչ միայն տնտեսությունը դիվերսիֆիկացնի, ընդ որում՝ ստեղծի այնպիսի ապրանքներ ու ճյուղեր, որոնք հետաքրքիր կլինեն արևմտյան երկրների՝ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի համար։ Այսինքն, դրանք պետք է լինեն ոչ միայն որակյալ ապրանքներ, այլև մրցունակ, որոնք և որակով, և քանակով, և մատակարարման ժամկետով կհամապատասխանեն ԵՄ կարիքներին»։
Նա ընդգծեց, որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ԵԱՏՄ-ում հիմա Ռռւսաստանն է, ու այդ համագործակցությունը փոխշահավետ է, սակայն եթե Հայաստանի համար բավական բարդ կլինի այլընտրանք գտնելը, ապա Ռուսաստանն այն վիճակում է, որ կարող է անգամ չփնտրել այլընտրանքներ։ «Այս խնդիրներն ավելի շատ մեզ կվնասեն, քան ՌԴ-ին, որովհետև համեմատությունն այնպիսին է, որ նման է մի մեծ ջրի ավազանին մի տակառ ջուր ավելացնելուն։ Եթե այդ մի տակառ ջուրը կտրվի՝ ՌԴ-ի համար էական նշանակություն դա չի ունենա, բայց մեր տնտեսվարողների համար սա կարող է ճակատագրական լինել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել